nothingleftofall-blog
nothingleftofall-blog
զրո
1 post
Don't wanna be here? Send us removal request.
nothingleftofall-blog · 8 years ago
Text
ոչինչ
ես չէի ուզում գնալ, որովհետեւ գիտեի, որ գալուց հետո էսպես է լինելու։ ասում էիր՝ դե լավ դե, ինչ ես հեռուն նայում, դեռ էնքան ժամանակ կա, դեռ չես գնացել, բայց մտածում ես՝ ինչ է լինելու էն ժամանակ, երբ գաս։
Ճըտ։ ու գնացի ու եկա։ արագ չանցավ, չէ, ուղղակի հոգիս ու մարմինս կիսվեցին ճամփեքին։ ուղղակի դրամապանակս դատարկվեց, կյանքիս ժամանակը քամուն տվեցի անարդյունք։ ուղղակի մկաններիցս ոչ մեկն առանց հեկեկալուց ցնցվելու չմնաց։ ուղղակի միշտ շպարվում էի, որ կարմիր ու ուռած աչքերս թաքցնեմ։
Ճըտ։ ու գնացի ու եկա։ ահա էստեղ եմ։ էստեղ ու ոչ մի տեղ։ տեղ չունեմ։ թափառական, անտուն, անտեր, օ՜հ, ինչ դրամատիկ է, օ՜հ, ինչ պոետիկ է, գրո՛ղը տանի։ գիտե՞ս, հոգնել եմ դրամաներից։ հոգնել եմ կարգավիճակ չունենալուց։ հոգնել եմ ոչինչ չլինելուց։
ոչ մարդավարի երգեցի, ոչ բանաստեղծ դարձա, կիսատված կիսատ փորձով անկապ չկողմնորոշված դեռահասի տպավորություն ունեմ ինքս ինձնից։ Ոչինչ չեմ։ չէ, ավելի ճիշտ, ոչինչ եմ։
միլիոն հատ իդեա՝ ոչ մեկն իմ հագով չեն, ոչ մեկը չեմ կարողանում անել, բոլորը դատապարտված են ձախողման։ որովհետեւ բոլորի մեջ մենակ եմ։ ու գալիս է պահ, որ ուղղակի ձեռ եմ քաշում իդեայից՝ հերթական անգամ համոզվելով, որ բոլորը թքած ունեն։ դե, իմ իդեաներն են, իմ երեխեքն են, ոնց ծնում եմ, էդպես էլ սպ��նում։ հերթով, շարքով-կարգով։ Ոչինչ չի մնում։
դու չես ուզում, որ ես մենակ ապրեմ։ իսկ ես ուրիշների հետ ապրել չեմ ուզում։ դե, մենք իրար հետ էլ չենք ապրի, չէ՞։ իհարկե ոչ։ մենք պիտակ չունենք, կատեգորիա չունենք, անուն չունենք։ պարտավորություններ չունենք, բլա-բլա-բլյա։ հարաբերությունների մեջ ենք ուղղակի։ ասում էիր՝ 88-ն է ճիշտը։ քանի դեռ հեռու եմ, հրաշք եմ, սիրելի եմ, գրողը տանի, մոտենում եմ՝ դառնում երեւի անտանելի, կապրիզնի, նայիվ, դեռահասի նման մի արարած, որ ինչ-որ կարիքներ ունի, չէ՞։ հա։ քանի դեռ հեռու եմ, պատասխանատվություն չկա, պարտականություն չկա, ազատություն է՝ ինչքան ուզես։ ես 88-ի էս կողմում երկար չեմ ձգի, դու գիտես։ ես էստեղ ինձ պահող ոչինչ չունեմ, էստեղ իմ տունն արդեն իմ տունը չէ, էստեղի ծանոթ ու տխուր վայրերն ավելի ցավոտ են, քան օտարությունը։ ես էստեղ երկար չեմ մնա։ ու քո 88-ն էլ չեմ կրճատի։ ինձ միայն կմնա ավելացնել կիլոմետրերը, գնալ, թափառել, կարեւոր չի ուր։ ես քեզնից հեռու միեւնույն է՝ միայն օտարություն եմ զգում։ իսկ մե՞նք։ տարածությանը հարմարվել ենք, 88-ին հարմարվել ենք, ախր մենք մի քիչ պատմությունից, մի քանի ճամփորդությունից, մի քանի հիշողությունից բացի ոչինչ չունենք․ ո՛չ նպատակներ, ո՛չ երազանքներ, ո՛չ ծրագրեր։ Ոչինչ։
Հետո՞ ինչ է լինելու։ Հետո՞։ Ոչ մի բան։ Ոչինչ։ հեռացումներով, բաժանումներով, մահով, տարածությամբ ոչինչ չի փոխվում, եթե ոչինչ չի էլ եղել։
0 notes