Text
Ես երազում եմ, որ մենք առանձին տուն ունենանք, իրոք երազում եմ: Իմ խոհանոցի սեղանը կլինի նորմալ բարձրության, իմ տանը հեռուստացույցը 24 ժամ չի աշխատի, իմ տնից ինձ "սիրուն ձևերով" դուրս չեն հրավիրի, իմ տանը ես կարող եմ գիշերազգեստով նախաճաշ պատրաստել, ու իմ հյուրասենյակը մուգ կանաչ գույնի կլինի:
19 notes
·
View notes
Text
Գիտեք, մարդկային հարաբերություններում, սեքսը վերջին տեղը չի գրավում, առաջիններից ա, բայց առաջինը չի: Կարևորը փոխըմբռնումն ու փոխզիջումն ա! Ամենահզոր զգացմունքը, ամենաուժեղ սերը կկորի, ընտանիքը կկործանվի, եթե ընբռնում ու զիջում չլինի: Ու ինչքան ուզում ես թույն սիրեկան եղիր կողակցիդ համար: Ոչինչ չի մնա: Ես վախենում եմ: Ես իրոք շատ եմ վախենում իմ սիրո համար: Ես գրկում եմ սերս, ես ��իրում եմ սերս, ես կաշվիցս դուրս եմ գալիս հետաքրքիր կին լինելու համար: Բայց ես մեկ ա մարդ եմ մնում, հասարակ մահկանացու՝ սխալունակ, միամիտ, թույլ: Ես միշտ լարված եմ: Ես զուտ քնքշանքի ու հոգատարության կարիք ունեմ: Ոնց պահեմ սերս, ո՞նց չտրվեմ հպարտությանս:
Ուղղակի հիշեք, որ ասված խոսքը հետ չեք բերի, երբեք, իսկ ներելը դժվար է:
6 notes
·
View notes
Text
Չեմ ուզում հիասթափվել, չափից ավելի ճակատագրական կլինի:
7 notes
·
View notes
Text
Ինչ նշանակություն ունի թամբլրի բլոգն ինձ համար
Նախ ասեմ՝ ես էլ անանուն եմ այստեղ ինչպես շա՜տ շատերը: Մի բառով սա փախուստի տեղ կանվանեմ: Ես բլոգս արդեն համարյա հինգ տարի է ունեմ. ինչքա՜ն տեքստեր են գրվել ու ջնջվել, ինչքան զգացմունքներ են պատմվել այստեղ չեք էլ պատկերացնի: Հինգ տարի առաջ հայերը համարյա չգիտեին թամբլրի մասին մի երկու հոգու էի հետևում: Հիմա շատ են, հաճելի է, գրում են: Այն ժամանակ լավ էր, որ խոսում էի ու ոչ ոք չէր լսում, հիմա հաճելի է որ լսողներ կան, կարդում եմ ուրիշների ԱՆԿԵՂԾ զգացմուների մասին: Կարդում են իմը: Ես ջնջել եմ իմ անցյալի մասին տեքստերը: Ափսոսում եմ: Պիտի չանեի: Հիմա հիշում եմ ինչ սիրուն ու թրթիռով էի նկարագրում զգացմունքներս ու ժպտում եմ: Կարծիք կար օրեր առաջ լցնել այս տիրույթը ավելի ինֆորմատիվ ու "ոչ զգացմունքային" նյութերով: Անձամբ ինձ համար տխուր կլինի, ես այստեղ եմ որ իմ հոգեհարազատներին պատմեմ մտահոգություններս, որ թեկուզ ինչ չիմանալով, կհասկանան ինձ: Հեյ, դու, ընթերցող, դու չգիտես իմ անունը, չգիտես քանի տարեկան եմ, ով եմ, առհասարակ, ժպտա, դու մենակ չես, դու ուժեղ ես, գրի այստեղ ու թեթևացիր!
10 notes
·
View notes
Text
Օքեյ, ինչքան կհասցնեմ շաբաթվա մեջ կգրեմ երջանկության մասին, բայց փորձել ե՞ս երկար սիրուն տեքստ գրել այն մասին թե ինչքան երջանիկ ես: Շատ կտանջվես, դժվար ա: Երջանկությունը բառեր դարձնելը դժվար ա:
Առաջարկում եմ կարծրատիպ կոտրել, և ստեղ տխուր բաներ չգրել
11 notes
·
View notes
Text
Լիքը սպիտակ սառօչկաներ եմ ուզում, տարբեր֊տարբեր, բազմաոճ ու տարբեր տեղեր հագնելու համար ու լիքը֊լի՜քը.
0 notes
Text
Վերագտնվելու մասին
Ոնց ա պատահում, որ մագիատրատուրան ավարտում ես արդեն ու լրիվ պատրաստ ես մասնագիտական երկու կարմիր դիպլոմներդ էլ նվիրել ծնողներիդ ու ասել՝ շնորհակալություն ուշադրության համար, սրանք ձեզ , ես գնացի: Ո՞նց չափսոսալ կյանքի վեց տարիները՝ ծախսված չսիրելի մաս��ագիտություն ձեռք բերելու վրա: Ապրես ընկերներս, որ կան, լավագույնը որ տվեց ինձ մասնագիտությունս: Ուզում եմ ավելի ստեղծարար կողմս զարգացնել, ուզում եմ նկարել մտահաղացումս, ճանաչել գույների համադրությունը, որ տան աուրային հանդարտություն կբերի, ուզում եմ մարդկանց երջանկացնել պարզ ու ճաշակով լուծումներով, ուզում եմ լիքը տներ ձևավորել ու իմ ձեռագիրն ունենալ էդ գործում:
4 notes
·
View notes