Tumgik
aloehass · 4 years
Text
Անվերնագիր. . .
Մտածում եմ՝ երբեք, ոչ ոք չի կարդա անտանելի խճճված, տեղ-տեղ գուցե անիմաստ, բայց ներսս կրծող էս տողերը(դե երևի ինչպես միշտ, էս դեպքում էլ՝ համարձակությունս չի ների հոգուս «մտքերը» կիսել այլոց հետ:ճ):
Սիրում եմ....սիրում եմ շուրջս պտտվող դատարկ խոսակցությունները, թունոտ քննադատությունները(առանց դրանց կյանքս միատոն կլիներ), չնայած՝ դրան մեկտեղ անդադար շուրթերս ճչում են, որ ամեն ոք կյանքում միայն ինքն իրեն դատելու իրավունք ունի(...կարծում ես էդպես հետաքրքիր կլինե՞ր....վստահ չեմ, ըստ իս՝ էդ դեպքում «դատապարտյալներ» չէին լինի): Գիտես, մտածում եմ երկու տեսակի քննադատություն կա՝ կյանք կործանող ու վերածնող, ամեն դեպքում բոլորիդ մի խորհուրդ՝ զերծ մնացեք մարդու հոգին «քրքրելուց»:
Ատելությունը հոգուս համար խորդ զգացում է, մարդկանց հանդեպ գերբացասական զգացումս անտանելի անտարբերությամբ է արտահայտվում, մտածում եմ՝ գուցե դեռ ատելությանս իսկապես ԱՐԺԱՆԻԻՆ չեմ գտել։ճ Ըըըը, միակ երևույթը որին կարող եմ «ատելություն» համարել, սահմնաված ժամանակի, ժամացույցի սլաքների անվերջ թխկթխկոցներնի հանդեպ ունեցած զգացումս է, ժամանակը մարդուն խեղդում է, երբեմն նույնիսկ կործանում, մտածում եմ՝ ստեղծվելուց հետո անմիջապես «անիծվել» է(համենայն դեպս իմ համար, երևի հիմա կարդում ես ու մտածում, որ ժամանակդ անիմաստ վատնեցիր «սրա» վրա, դե զգացիր չէ՞, թե ինչի «ժամանակ»-ին էդպես վատ բնութագրեցի:):
Կուզեի վերջացնել,, բայց չէ, երևի էս էլ անավարտ մնա....
09.01.20թ.
1 note · View note