hrajesht-00
56 posts
Don't wanna be here? Send us removal request.
Text
վերջը ի՞նչ էր մեր սերը
հավանաբար մեծ հարված երկուսիս՝էն հեռու նետող հարվածներից, որ մի հսկա տարածք ա թողնում երկու հոգու միջև, ու էդ տարածքը երկուսն էլ լցնում են անթիվ մարդկանցով, որ ցավ-հողի վրայով չքայլեն նորից իրար հասնելու համար ու ստիպված ճանապարհը դառնում ա էդ ջարդուփշուր էղած մարդկանց մարմիները
այ էս ա մեր սերը
1 note
·
View note
Text
բայց դու գիտես, որ բառերն ինձ համար վաղուց էժան խմիչքի պես են եղել. նրանք օգնում են ինձ մոռանալ, բայց չեն բուժում: Ես նայում եմ քեզ, և դա ինձ ցավ է պատճառում, և ես միաժամանակ ուզում եմ ծիծաղել: Դու նման ես դանակին իմ կրծքին, որով ես խոցում եմ ինքս ինձ, նորից ու նորից: Որովհետև քո կողքին ամեն ինչ կենդանանում է։ Այս ամբողջ մոխրագույն առօրյան հանկարծ իմաստ է ստանում, բայց ոչ այնպիսին, ինչի մասին խոսում են գրքերում: Քո հայացքը հազար անիծյալ էլեկտրական ցնցումներ է, որոնք խոցում են ինձ մինչև ոսկորները:
Դու կոտրված բաժակի պես ես. ամեն անգամ, երբ բեկորներով վիրավորում ես ինձ, ավելի ես ստիպում քեզ ցանկանալ: Եվ ես գիտեմ, որ դու ինձ համար անհասանելի ես, ինչպես արևի վերջին շողը ուրբաթ երեկոյան, բայց ես դեռ ձեռքս մեկնում եմ, որովհետև քեզ հետ նույնիսկ ցավն է կյանք:
Երբ քեզ հետ եմ, թքած ունեմ ամեն ինչի վրա, թքած ունեմ հին վերքերի վրա, այս ամբողջ խենթ աշխարհի վրա։ Դու միակն ես, ով կարող է ինձ ոչնչից մի ակնթարթում դարձնել աստված։ Եվ եթե ես մինչև վերջ այրվում եմ, դա ոչ թե այն պատճառով է, որ ես հիմար եմ, այլ այն պատճառով, որ դու միակ մարդն ես, ում համար ես պատրաստ եմ դա անել նորից ու նորից
3 notes
·
View notes
Text
սերս, էսինչ արեցինք մենք իրար հետ, էսինչ հանճարեղ ձևով իրար կործանեցինք, էս կործանումը ավելի հաճելի էր, քան սիրո սկիզբը՝անծանոթ, մութ ու լարված, էս ոնց ենք իրար հետ հիմա Աբովյանով քայլելով բարձր ծիծաղում, ոնց ես համբերում, որ բակերից մեկում ծխեմ ու շատ լուրջ խոսեմ, որ ոչ մեկ աչքիս չի գալիս, ու դու էլ էլ չես գալիս ոչ աչքիս ու ոչ առհասարակ, ու դու լսում ես համբերատար, հետո ամեն մեկս գնում ենք մեր տներով, իրար թողած էդ օրվա մեջ, մի հատ ուրիշ տարածությունում
1 note
·
View note
Text
օֆիսում նստած Ռայմոնդ Պաուլս եմ լսում, շատ տխուր եմ․ինչքան էլ ես կայացած եմ, լավ կրթությամբ, լավ գործով և ինքնուրույն կյանքով, մեկ ա, ինձ սպանում ա էն գիտակցումը, որ ես էլ երբեք սեր չեմ գտնի կամ որ ինձ չեն սիրի, տարեց տարի ավելի ա էս ամեն ինչը խորանում, դու հա քեզ գործով ես շեղում, քեզանով ես զբաղվում, որ քո ուզածը տեղը գնաս, քո ուզածը անես,բայց արժի դուրս գալ փողոց ու դու հասկանում ես, որ դու մենակ ես, քեզ հետ քո կյանքը կիսող չկա, ձեռքդ բռնող չկա, կան լիքը նայող մարդիկ ու զրո մարդ, որ ունակ ա քեզ տեսնելու սիրո բացակայության գաղափարը ինձ օր օրի ավելի ա սպանում , իմ երբեմնի սիրո օբյեկտը հիմա իմ ամենօրյա մարդկանցից ա, իրան հա տեսնելն էլ ցավ ա՝ոչ թե սիրո ցավ, այլ սիրո հիշողության ցավ մտածում եմ՝կոխեմ ես էս կյանքն էլ, էս ապրումներն էլ, էս կյանքի իմիտացիան էլ
3 notes
·
View notes
Text
դու ես համահեղինակը այն ամենի, ինչը ես ստեղծում եմ, ինչը ես կամ չկա այլ ես
2 notes
·
View notes
Text
ես գիտեմ․թե որտեղ ես,գիտեմ՝ինչ ես մտածում կամ չես մտածում մենք շփվում ենք,մենք տեսնում ենք իրար բայց մեկ-մեկ էնքան եմ ոզում հարցնել՝ո՞նց ես,ու լսել բոլորովին այլ պատասխան պատասխան,որը նման չի նախորդներին
1 note
·
View note
Text
էն,ինչ ապրում ենք իրար հետ,էնքան մեր մասին ա,էնքան իրական ու ոչ իրական ա միաժամանակ էսքանից հետո ուժ ա պետք գտնել թողնել-գնալու համար,չնայած,վերջինս բացարձակ մեր մասին չի մենք ոչ կարգին գալ իմացանք,ոչ գնալ էս անվերջ շրջապտույտ ա՝ինքներս մեր շուրջ
0 notes
Text
ես քեզ սպանել եմ իմ բոլոր բանաստեղծություններում
2 notes
·
View notes