Tumgik
smartnewsblog · 3 months
Text
Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի 
Tumblr media
Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո Գունման դռները կբացի 2025 թվականի ամռանը: Այս մասին Ճապոնիայի Տակասակի քաղաքում Թումոյի ղեկավարներ Մարի Լու Փափազյանը և Բեկոր Փափազյանը և Գունմա պերֆեկտուրայի նահանգապետ Իչիտա Յամամոտոն համաձայնագիր են ստորագրել։
Թումոյի հեղինակային կրթական ծրագրի կիրառմամբ՝ կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կպատաստի 1000 պատանիների: 
Այս մասին  Smartnewsblog-ին տեղեկացնում են Թումոյի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնից։
Նշենք, որ այժմ Թումո կենտրոններ են գործում աշխարհի ութ քաղաքներում՝ Փարիզում, Լիոնում, Բեռլինում, Մանհեյմում, Կոիմբրայում, Կիևում, Տիրանայում և Բեյրութում: Նախատեսվում է նաև բացել նոր կենտրոններ Ամստերդամում, Լոս Անջելեսում և մի քանի այլ քաղաքներում:
Լուսինե Մովսիսյան
0 notes
smartnewsblog · 4 months
Text
42 Երևան ծրագրավորման անվճար դպրոցը հայտարարում է նոր ընդունելություն
Tumblr media
42 Երևան միջազգային ծրագրավորման դպրոցը հայտարարում է ընդունելության նոր փուլ 18 և ավելի տարեկան բոլոր դիմորդների համար՝ անկախ նախնական գիտելիքներից և փորձից: Դիմումներն ընդունվում են՝ մայիսի 23-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ: Ուսման սկիզբը նախատեսված է 2025թ. հունվարին: 42 Երևանը (42yerevan.am) ավելի քան 30 երկրներում (Անգլիա, Սինգապուր, Ճապոնիա և այլն) գործող միջազգային կրթական ցանցի անդամ նախագիծ է: Այն հանդիսանում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրերից մեկի՝ Թումո լաբերի մի մասը և գործում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ: 2020 թվականից գործող դպրոցի շրջանավարտների 89%-ը աշխատանքի է անցել ՏՏ ոլորտում: 42 Երևանի կրթական ծրագիրը լիովին անվճար է. տրամադրվում են նաև պրակտիկայի հնարավորություններ և կրթաթոշակներ մարզերից եկող ուսանողների համար (մարզաբնակ ուսանողների բնակարանային և սննդային կարիքները ապահովելու համար): Դպրոցն աշխատում է շուրջօրյա՝ շաբաթը 7 օր, օրը 24 ժամ. ուսանողներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր գրաֆիկը: Դիմել կարելի է այցելելով հետևյալ հղումով՝ https://apply.42yerevan.am/users/sign_up
Լուսինե Մովսիսյան
Հ․Գ․ 42 Երևանը տեխնոլոգիական կրթության առաջատար դպրոց է, որը տրամադրում է ծրագրավորման համապարփակ կուրսեր Թումո լաբերի շրջանակում: Դպրոցը հանդիսանում է 2013թ.-ին Փարիզում հիմնադրված 42 ցանցի մի մասը, որի մասնաճյուղերը գործում են 30 երկրներում: Ցանցի շրջանավարտների 95%-ն աշխատանքի է անցել ծրագրավորման ոլորտում՝ աշխարհի տարբեր անկյուններում:
0 notes
smartnewsblog · 6 months
Text
Կանանց առաջնորդությունը STEM-ում. հաջողության բանաձևը
Tumblr media
🔊 «Կանանց առաջնորդությունը STEM-ում. բացահայտելով հաջողության բանաձևը» հանդիպում։
✅ Ի՞նչ հնարավորություններ կան այսօր ՏՏ, գիտության, մաթեմատիկայի ոլորտներում կանանց համար։ ✅ Ինչպե՞ս հասնել հաջողության, ո՞րն է գաղտնիքը։ ✅ Որո՞նք են այս ոլորտի մարտահրավերները։
Այս և հետաքրքրող այլ հարցերի պատասխաններ կստանաք հանդիպման բանախոսներից, որոնք կարիերայի հաջողված ուղի անցած և առաջնորդության հասած հայտնի կանայք են։
Հանդիպումը կազմակերպում են «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները՝ «Աղջիկները ՏՀՏ-ում» (#Girls_in_ICT) միջազգային արշավի շրջանակում։
Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին, ժամը՝ 12։0-ին, «Փարիզ» հյուրանոցում (հասցեն՝ Ամիրյան 4/6)։
📝 Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել ➡️ https://forms.gle/kEruunPDZLezsRxX7
«Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային արշավը կազմակերպվում է ամեն տարի։ Ներառում է ամենատարբեր ձևաչափի միջոցառումներ։
Նպատակը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածությանն խթանումն է։
0 notes
smartnewsblog · 7 months
Text
Shopmonkey ընկերությունը մասնաճյուղ կստեղծի  Հայաստանում
Tumblr media
Հայազգի հիմնադիր ունեցող Shopmonkey ընկերությունը մասնաճյուղ կստեղծի  Հայաստանում: Ընկերության գլխավոր գրասենյակը Սիլիկոնյան հովտում է՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում:
Shopmonkey-ն ապահովում է գործընթացների կառավարման ծրագրակազմ, որը նախատեսված է ավտոտեխսպասարկման խանութների համար: Այն օգնում է բիզնեսներին կառավարել նշանակումների պլանավորման, հաղորդագրությունների հաղորդման, հաշվետվությունների, ապրանքագրերի և այլ հարցերի հետ կապված գործընթացները։
Ավտոտեխսպասարկման սրահների համար ծրագրային ապահովում մշակող Shopmonkey ընկերությունը հիմնադրել է Աշոտ Իսկանդարյանը, ով ծնունդով Երևանից է: Հետագայում նա բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում և 2016 թվականին հիմնադրել է Shopmonkey ստարտափը:
Ընկերության համանուն հավելվածը հեշտ օգտագործվող և ամպի վրա հիմնված համակարգ է, որն օգնում է ավտոխանութներին կառավարել և զարգացնել իրենց բիզնեսը և փնտրել տեղեկություններ հաճախորդների և մեքենաների մասին։
Shopmonkey ընկերությունն ունի ավելի քան 200 աշխատակից և սպասարկում է ավտոտեխսպասարկման ավելի քան 3500 սրահ Միացյալ Նահանգներում և Կանադայում:
Ընկերությունն այժմ Հայաստանում ինժեներների և ծրագրավորողների թիմ է հավաքագրում՝ ընդունելով մասնագետների, ովքեր հետագայում աշխատանքի կանցնեն ընկերության հայաստանյան մասնաճյուղում:
0 notes
smartnewsblog · 2 years
Text
Intetics-ը գրասենյակ է բացում Երևանում
Tumblr media
Intetics արտապատվիրմամբ զբաղվող տեխնոլոգիական ընկերությունը Երևանում նախատեսում է գրասենյակ բացել: Գրասենյակի բացումը այս տարվա հունիսին կլինի, իսկ մինչ այդ, տվյալ տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում: Նախնական տվյալներով, ընկերության նոր գրասենյակում սկզբնական փուլում կստեղծվի 10 աշխատատեղ: 
Tumblr media
Նշենք, որ Intetics-ը բելառուսական ՏՏ ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Միացյալ Նահանգներում։ Ընկերությունը հետազոտական կենտրոններ ունի Ուկրաինայում, Բելառուսում, Գերմանիայում և Լեհաստանում:
Լուսինե Մովսիսյան 
Հ․Գ․ Ընկերությունից նշում են, որ Հայաստանում գրասենյակ բացելու  շարժառիթներից է նաև պետության կողմից տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու հանգամանքը:
0 notes
smartnewsblog · 3 years
Text
DevFest Armenia 2021 տեխնո-կոնֆերանսը կանցկացվի Վանաձորում
Tumblr media
Հոկտեմբերի 16-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) կանցկացվի 9-րդ DevFest Armenia 2021 տեխնո-կոնֆերանսը:
Devfest-ը ամենամյա տեխնոլոգիական կոնֆերանս է, որն ամեն տարի անցկացվում է ամբողջ աշխարհի Google Developer Group (GDG) համայնքների կողմից՝ ներգրավելով Google-ի տեխնոլոգիաներով հետաքրքրված հազարավոր մասնակիցների։ Հայաստանում DevFest կոնֆերանսներ կազմակ��րպվում է 2012 թ․-ից: Կազմակերպիչները՝  GDG (Google Developer Group) Yerevan համայնքն է։
Smartnewsblog-ի հետ զրույցում GDG Yerevan համայնքի համակարգող Վարդան Պապիկյանը նշեց, որ այս տարվա DevFest կոնֆերանսի թեմաներն են մեքենայական ուսուցում, արհեստական բանականություն, Google Cloud Platform, տեխնոլոգիական բիզնեսների առաջխաղացում, ներդրումների ներգրավում, ՏՏ կրթություն և կարիերայի աճ, ինչպես նաև նախագծերի կառավարում։
«Միջոցառումը նախատեսված է ինչպես սկսնակ, այնպես էլ հմուտ ծրագրավորողների և թվային տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների և ուսանողների համար։ Դրանք կներկայացնեն տեղացի և արտասահմանից հրավիրված մասնագետներ։ Կանցկացվեն նաև պանելային քննարկումներ»,-ասաց Վ․ Պապիկյանը:
Նրա խոսքով՝ միջոցառման մասնակցությունն անվճար է բոլորի համար, սակայն դրա համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:
«Կոնֆերանսն այս տարի տեղի է ունենալու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, և ակնկալում են մասնակիցներ տեսնել հենց Վանաձորից»,- նշեց Վ․ Պապիկյանը: Լուսինե Մովսիսյան
Հ․Գ․ Գրանցման և միջոցառման մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://devfest.am
0 notes
smartnewsblog · 3 years
Text
ՏՏ ոլորտն առանց սահմանափակումների
Tumblr media
Շուտով՝ օգոստոսի 7֊ ին Գյումրիում կտրվի «ՏՏ ոլորտն առանց սահմանափակումների» ծրագրի մեկնարկը, որի նպատակն է հաշմանադամություն ունեցող (20-25) երիտասարդների հնարավորություն ընձեռել՝  ձեռք բերելու գիտելիքներ, և հետագայում նաև աշխատանք ՏՏ ոլորտում: 
«ՏՏ ոլորտն առանց սահմանափակումների» ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝ առաջին փուլում երիտասարդները կսովորեն որոշակի մասնագիտական հմտություններ, որոնցից են օրինակ՝ պատկերների ճանաչում,տեսակավորում և այլն, ինչպես նաև պարբերաբար կհանդիպեն ոլորտի առաջատար մասնագետների հետ, ձեռք կբերեն նոր ընկերներ և մենթորներ։
Երկրորդ փուլում արդեն 10 երիտասարդ կստանա նախնական եռամսյա աշխատանքի առաջարկ Մայրո ԱյԹի ընկերության կողմից, ինչպես նաև հետագայում  երկարաժամկետ աշխատանքի հնարավորություն՝ վերոնշյալ և այլ ՏՏ ընկերություններում։
Լուսինե Մովսիսյան
Հ․Գ․ «ՏՏ ոլորտն առանց սահմանափակումների» ծրագիրն իրականացվում է «Սըրքլ» ՀԿ-ի կողմից՝ «Մայրո ԱյԹի» ընկերության, «Կանաչ Արահետ» ՀԿ-ի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի աջակցությամբ՝  EU4Yօuth SEED ծրագրի շրջանակներում:
0 notes
smartnewsblog · 3 years
Text
Դիջիթեյնն ամփոփեց «M1TQ» ինկուբացիոն ծրագիրը
Tumblr media
Հուլիսի 13-ին Դիջիթեյն ընկերությունում ամփոփվեց «M1TQ» ինկուբացիոն ծրագիրը, «DigiTown» նախագծի շրջանակներում, որը իրականացվեց Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ:
Tumblr media
«M1TQ»-ը տասներկուշաբաթյա ձեռնարկատիրական ծրագիր էր՝ նախատեսված գործարկման վաղ փուլում գտնվող ստարտափների համար, հագեցած ինտենսիվ գործնական դասընթացներով, որոնք միտված էին ապահովելու ստարտափի աճին ու զարգացմանը։
Smartnewsblog֊ի հետ զրույցում Դիջիթեյն ընկերության Մարքեթինգային նախագծերի ղեկավար Մանանա Հովակիմյանը նշեց, որ յուրաքանչյուր տեխնոլոգիական ընկերություն իր լուման պետք է ունենա բարձր տեխնոլոգիական ոլորտի էկոհամակարգի զարգացման գործում՝ աջակցելով պետությանը այդ կարևոր առաքելությունում: Հենց դրա համար էլ նախագծվեց «Միտք» ինկուբացիոն ծրագիրը, որը DigiTown նախագծի առաջին բաղադրիչն է։
Tumblr media
«Նորարար գաղափար ունեցող երիտասարդները պետք է վստահ լինեն, որ իրենք գնահատվելու են, ստանալու աջակցություն և առաջ գնալու։ «DigiTown» նախագիծն ամբողջական իրականացնելու համար պլանավորել է առաջիկայում կառուցել երրորդ մասնաշենքը։ 50 հազար քմ. տարածք զբաղեցնող տեխնոհամալիրը նախատեսված է լինելու 5000 հոգու համար, որտեղ կտեղակայվի ներդրումային ֆոնդ, կգործեն աքսելերացիոն եւ ինկուբացիոն ծրագրերը, կտրամադրվեն տարածքներ միջազգային ընկերություններին, ստարտափներին եւ այլն»,֊ ասաց Մ․ Հովակիմյանը։
«M1TQ» ինկուբացիոն ծրագրին մասնակցած AR trails, Gabby, Axona, Armbionics, Rooshe, Payman, Medea, Prekog.ai ստարտափները նախատեսված ավելի քան հիսուն ժամ գաղափարի շուրջ աշխատելու և սեմինարներին մասնակցելու արդյունքում  բարելավեցին իրենց  պրոդուկտի մշակումն ու նախատիպի ձևավորումը, բիզնես մոդելավորումը, վաճառքի ռազմավարությունը, ելույթ ունենալու և գաղափարը ներկայացելու իրենց  հմտությունները:  
Ծրագիրն ամփոփվեց Դեմո օրով, որի շրջանակում ստարտափները հնարավորություն ունեցան ելույթ ունենալ  վենչուրային կապիտալիստների, ներդրողների և ոլորտի առաջատարների ներկայությամբ։
Ժյուրիի քվեարկության արդյունքում առավելագույն միավորներ հավաքած Armbionics ստարտափը Դիջիթեյն ընկերություն կողմից ստացավ 10․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ, Medea ստարտափը ճանաչվեց նորարար թիմ՝ ստանալով 2000 ԱՄՆ դոլար, իսկ Prekog.ai ճանաչվելով լավագույն թիմ ստացավ 2000 ԱՄՆ դոլար։
Tumblr media
Ժյուրիի կազմում էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Վահան Հովսեփյանը, «Դիջիթեյն» ընկերության ղեկավար Վարդգես Վարդանյանը, SmartClick-ի հիմնադիր Ռեմ Դարբինյանը և Հայաստանի Գիտության եւ Տեխնոլոգիաների հիմնադրամի ղեկավար Արմեն Օրուջյանը:
Նշենք, որ հաղթող ճանաչված Armbionics նպատակն է հաղթահարել հաշմանդամությունը, զարգացնելով վերականգնողական տեխնոլոգիաները, ինչպես նաև իրականացնելով ֆիզիկական և հոգեսոցիալական վերականգնողական ծրագրեր վերին վերջույթի հաշմանդամություն ունեցող անձանձ համար։
Մինչ այս Armbionics ստեղծել է միոէլեկտրիկ, մեխանիկական և մասնակի ձեռքի պրոթեզներ։
Ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները ստացան ինչպես աշխատանքային տարածք, այնպես էլ անհրաժեշտ սաքավորումներ՝ Դիջիթեյնի գրասենյակում քսանչորսժամյա աշխատանքի համար:
Նորարար թիմ ճանաչված Medea ստարտափը նախագծել է խելացի դեղատուփ, որը հնարավորություն է տալիս մարդկանց, ովքեր օվա ընթացքում օգտագործում են մեկ և ավելի դեղամիջոցներ, հետևել իրենց ամենօրյա ռեժիմին։ Հատուկ հավելվածի միջոցով մեկ անգամ լրացվում է դեղերի ընդունման գրաֆիկը իսկ դեղատուփի առանձին բաժիններում լիցքավորվում դեղերը։ Անհրաժեշտ պահին, հատուկ լուսային և ձայնային ազդանշանների միջոցով, դեղատուփի վրա երևում են ընդունման դեղերը։ Եթե որոշ ժամանակ օգտատերը դեռ չի ընդունել իր դեղերը, հաղորդագրություն է գնում իր կամ իր հարազատի հեռախոսին։ Medea -ն նաև հետևում է, որ  դեղերը գտնվեն պատշաճ ջերմային և խոնավության պայմաններում։
«M1TQ» ինկուբացիոն ծրագիրը հագեցած էր տարբեր ոլորտների ստարտափներով՝ AI, FinTech, MedTech, e-Commerce և այլն։
Լավագույն թիմ ճանաչված Prekog.ai ստարտափը կրիպտոարժույթների ավտոմատացված առք ու վաճառքի համակարգ է՝ հիմնված արհեստական բանականության վրա։ Այն թույլ է տալիս մեծացնել ներդրված գումարը շատ ավելի արագ և նվազագույն ռիսկերով։
Prekog․ai համահիմնադիր տնօրեն Դավիթ Աբգարյանն ուրախությամբ ընդգծում է, որ «M1TQ» ինկուբացիոն ծրագիրն իրենց հնարավորություն տվեց ներգրավել ոլորտի 3 միջազգային մասնագետների՝ որպես իրենց ստարտափի խորհրդատուներ, ավելին, ծրագրին մասնակցությունը Prekog․ai համար ստեղծել է մի շարք ներդրումային հնարավորություններ, որոնք քննարկման փուլում են։
Բաց նորարարության և մարքեթինգային հաբի ղեկավար Մարիամ Փաշինյանն ընդգծում է, որ Դիջիթեյնը՝ որպես տեխնոլոգիական ընկերություն ցանկանում է զարգացնել տեխնոլոգիական ոլորտը, էկոհամակարգը․  «Ստարտափների համար ծրագիրը չի ավարտվում, քանի որ այժմ աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերների հետ, որպեսզի իրենք խորհրդատվություն տրամադրեն ծրագրին մասնակցած ստարտափներին՝ միջազգային շուկա դուրս գալու համար»։
Լուսինե Մովսիսյան
0 notes
smartnewsblog · 3 years
Text
«Արմաթն օդում». 65 քաղաքներում նախատեսվում է հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ
Tumblr media
«Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցի պաշտոնական բացումը տեղի ունեցավ վերջերս Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: 
Tumblr media
Կրթական այս աշխատանոցի ծրագիրն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է: Այն իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից մշակված մեթոդաբանությանը համապատասխան:
Tumblr media
Ծրագրի նպատակն է Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) բոլոր 65 քաղաքներում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնց ընդունելությունը բաց կլինի ինչպես  տվյալ համայնքի, այնպես էլ հարակից համայնքների պատանիների և երիտասարդների համար։
Այս մասին Smartnewsblog-ին տեղեկացնում է ԱՏՁՄ հանրային կապերի բաժինը:
Աշխատանոցները նախատեսված են 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Դրանցում պատանիները ստանալու են անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։ «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են և՛ պտուտակավոր, և՛ թևավոր ԱԹՍ-ներ։
Նշենք, որ խմբավարները 2.5 ամիս վերապատրաստում են անցել «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության մասնագետների կողմից։ Վեց մարզից վկայական ստացած խմբավարները շուտով կգլխավորեն իրենց համայնքներում ստեղծվելիք խմբակները:
 Լուսինե Մովսիսյան
Հիշեցնենք, որ այս նպատակի իրագործման համար ԱՏՁՄ-ն դեռ 2021 թվականի հունվարին մեկնարկել է «Արմաթն օդում» նախաձեռնության դրամահավաքը, որի արդյունքում նպատակ է դրվում 2021 թվականին հիմնադրել 25, իսկ 2022 թվականին՝ 40 ԱԹՍ աշխատանոց։ Նպատակային գումարը կազմում է 422 միլիոն դրամ, որից 52 միլիոն դրամն արդեն հավաքվել է վերջին ամիսներին։
0 notes
smartnewsblog · 4 years
Text
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ
Tumblr media
Դաշտային  աշխատանքների արդյունքում գիտնականները  հայտնաբերել են միջատի տեսակ, որը մինչ այժմ անհայտ է եղել գիտությանը ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի մակարդակով: 
Այս մասին Smartnewsblog- ին տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Հանրային կապերի բաժինը։ 
Դեռևս 2020թ. գարնանը FPWC-ն հյուընկալել է Գերմանիայի Էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի (Institute for Ecosystem Research, Deutschland) մի խումբ գիտնականների, որոնք իրականացրել են տարածքում առկա միջատների բազմազանության ուսումնասիրություն: Դաշտային աշխատանքների արդյունքում գիտնականները հայտնաբերել են միջատի տեսակ, որը մինչ այժմ անհայտ է եղել գիտությանը:
Tumblr media
Վերջերս հրապարակվել է նաև այս արժեքավոր գտածոյի վերաբերյալ գիտական հոդված, որտեղ հեղինակները մանրամասնորեն նկարագրել են իրենց փորձն ու կատարած աշխատանքը: Արտաքին տեսքով այն հիմնականում նման է այլ տեսակի միջատների, սակայն օրգանների հետագա դիֆերենցիալ ախտորոշումը, ինչպես նաև՝ ԴՆԹ-ի շտրիխ կոդավորումը ցույց է տվել, որ գտնված տեսակը գիտությանը դեռևս անհայտ նմուշ է:
Լուսինե Մովսիսյան
Նշենք, 2020թ․-ի մայիս ամսին գիտնականներ Հ. Ռովեկի և Ն. Սավենկովի կողմից Արարատի մարզի Ուրցաձորի շրջանից հավաքվել է միջատի մեկ էգ առանձնյակ: Միջատն անվանակոչվել է Ուրցաձոր գյուղի պատվին՝ ստանալով Depressaria urtsadzorensis անունը: Հիշեցնենք, որ գյուղի հարակից տարածքը ճանաչված է որպես Թիթեռների ապրելավայրի կարևորագույն գոտի (Prime Butterfly Area)։
Գիտնականների հետաքրքրության շրջանակը եղել է անողնաշար կենդանիների բազմազանությունը, մասնավորապես՝ ցեցերը, թիթեռները և այլ միջատներ, որոնք հանդիպում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում:
Հ․Գ․ Հոդվածում օգտագործված են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տրամադրած լուսանկարները։
0 notes
smartnewsblog · 4 years
Text
Առաջին ախտահանիչ թունելն արդեն տեղադրվել է Հայաստանում
Tumblr media
Այսուհետ Վեդու համայնքապետարան մուտք գործողը կախտահանվի ոտքից գլուխ։ Թունելն իր տեսակով առաջինն է Հայաստանում։ Համայնքապետարանում տեղադրվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հետ համագործակցության արդյունքում։
Այս մասին Smartnewsblog-ին  տեղեկացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) Հանրային կապերի բաժինը։
Նախագծի հեղինակ, Վեդի քաղաքի «Արմաթ» լաբորատորիայի խմբավար Օրբել Խաչատրյանի խոսքով՝ ապարատները, որ կոչվում են ախտահանիչ թունելներ, կիրառվում են տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում։ Նախագծի գծագրերը կային վաղուց, սակայն այն  իրագործելու, ապրանքային տեսքի բերելու համար անհրաժեշտ էր որոշակի ֆինանսավորում։
« Մի օր նկատեցի, թե ինչպես է մեր համայնքապետը փողոցում մարդկանց դիմակ բաժանում ու անմիջապես հանդիպում խնդրեցի, որ միասին ձգտենք ավելին անելու մեր համայնքի համար»,- նշում է Օ․ Խաչատրյան՝ հավելելով, որ իր ապարատ պատրաստելու գաղափարը մեծ ոգևորությամբ է ընդունվել։ Շուտով որոշվել է ֆինանսավորել առաջին նմուշի պատրաս��ումը՝ հենց համայնքապետարանի մուտքի մոտ տեղադրելու համար։
Նախագծի հեղինակի խոսքով՝ ապարատի ստեղծման ընթացքում կատարվել են որոշ էական ինովացիաներ։ «Թունելը պատրաստելիս փորձել ենք հնարավորինս պարզեցնել կառուցվածքն ու պատրաստման գործընթացը, որպեսզի արդյունքում ապարատի մանրամասները բաց կերպով տրամադրենք մեր «Արմաթ» համայնքին, որ երեխաները կարողանան մարզերում իրենց ուժերով պատրաստել այն։ Ֆինանսական տեսակյունից ևս սարքը բավականին մատչելի է։ Համավարակի առաջին իսկ օրվանից «Արմաթ» համայնքն ընդունել է մարտահրավերն ու մինչև վերջ փորձելու է աջակցել պայքարին», - հավելեց Օ. Խաչատրյանը։
Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը, կարևորելով այս սարքի առկայությունը համայնքապետարանում, հույս հայտնեց, որ այն արդյունավետ կլինի ու համագործակցությունը «Արմաթ» համայնքի հետ շարունակական բնույթ կկրի։
Tumblr media
ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սահակյանի խոսքով՝ այս նախագիծը չափազանց կարևոր է, քանի որ երկրի համար նման բարդ իրավիճակում երեխաները սովորում են սոցիալական պատասխանատվություն կրել իրենց պետության ու հասարակության առաջ՝ փորձելով հնարավորինս օգտակար լինել իրենց գործունեությամբ։ « Համոզված ենք, որ Վեդին կլինի առաջինը և նման ապարատներ շուտով կպատրաստվեն մեր տարբեր մարզերի «Արմաթ» համայնքի ներկայացուցիչների կողմից», - նշեց Ա. Սահակյանը։
Լուսինե Մովսիսյան
Հիշեցնենք, որ նախորդ փորձը դիմավահանների արտադրությունն էր, որի մեկնարկից ի վեր աշխատանքները տարածվեցին ամբողջ համայնքով ու ավելի քան հազար դիմավահաններ տրամադրվեցին բուժհաստատությունների ու ուժային կառույցների։
0 notes
smartnewsblog · 4 years
Text
Արմաթցիները 1000-ից ավելի դիմավահան են պատրաստել բուժաշխատողների համար
Tumblr media
Այս օրերին տեխնո համայնքը նույնպես փորձում է օգնել համավարակի դեմ մղվող պայքարին։ Դրանցից մեկը «Արմաթ»-ի խմբավարների նախաձեռնությունն է, ովքեր 3D տիպիչներով սկել են կամավոր դիմավահաններ պատրաստել։
Smartnewsblog-ի հետ զրույցում «Արմաթ» կրթական ծրագրի մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը նշեց, որ ինքնաբուխ այս նախաձեռնությանը միացել են խմբավարներ արդեն բոլոր մարզերից, այդ թվում նաև՝ Արցախից։
«Խմբավարները եռաչափ տպիչները տարել են իրենց տներ և սկսել են դիմավահանների եռաչափ տպագրությունը»,- ասաց Ա․Սայանը։  
Դիմավահանների հումքը կիսով չափ պլաստիկ է․այն եգիպտացորենից և շաքարեղեգից է ստացվում, ուստի օրգանական է և բիովերականգնողական հատկություն ունի։
Օրերս Արմաթի խմբավարները եռաչափ տպիչներով պատրաստված 110 պաշտպանիչ դիմավահան են փոխանցել Արագածոտնի մարզպետարանին՝ դրանք մարզի բուժհաստատություններին հատկացնելու համար։
Tumblr media
Արագածոտի մարզի խմբավար Վիգեն Խաչատրյանի հետ խոսեցինք ուշ երեկոյան, սակայն, դեռ գործը չէին վերջացրել․ ինքն ու ևս մեկ խմբավար․․․ դեռևս աշխատում էին։
Արագածոտի մարզի խմբավար Վիգեն Խաչատրյանը նշեց, որ այս նախաձեռնությանը  միացել են մարզի նաև այլ խմբավարներ․ նրանցից յուրաքանչյուրն իր տանը կամավոր աշխատում է։
Լուսինե Մովսիսյան
P.S. Արմաթ-ի խմբակների երեխաները ա��ահով տանն են և չեն մասնակցում այս գործընթացին։
P.S.S. Դիմավահանի հետ անհրաժեշտ է նաև դիմակ օգտագործել։
0 notes
smartnewsblog · 5 years
Text
«Հոլանդական նորարարությունները շատ մոտ են». ArchiDutch-ը նոր մասնաճյուղ է բացում Երևանում
Tumblr media
ArchiDutch ճարտարապետական ընկերությունը, որը գործում է միայն եվրոպական ստանդարտներով և նորագույն տեխնոլոգիաներով, օրինակ՝ կառույցների ինֆորմացիոն մոդելավորման (BIM), ծրագրի տեղեկատվական կառավարման (PIM), ինչպես նաև վիրտուալ և համալրված իրականության ոլորտներում, ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանում:
Վանաձորում գրասենյակ ունեցան մոտ մեկ տարի առաջ
Մոտ մեկ տարի առաջ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Հոլանդական  ArchiDutch ընկերությունը մասնաճյուղ բացեց: Նատաշա Միրզոյանցը, ով 25 տարի առաջ էր դուրս եկել Վանաձոր քաղաքից (հեղ. ծնվել և բնակվել է այնտեղ մինչև 13 տարեկանը), հետ էր վերադարձել՝ իր քաղաքում նոր ընկերություն հիմնելու նպատակով:
Հոլանդիայից անհրաժեշտ քանակի սարքավորումներ էր բերել. սովորեցնում էին տեղաբնակներին և աշխատանքի վերցնում: «Այստեղ գալը և Վանաձորում ընկերություն ստեղծելը իմ երազանքն էր»,- ասում է «Արխիդաչ Հայաստան» -ի հիմնադիր Նատաշա Միրզոյանցը:
Նշենք. մեկ տարի առաջ Վանաձորի մասնաճյուղը յոթ հոգուց կազմված թիմ ուներ, այժմ արդեն այդտեղ 20 հոգանոց անձնակազմ ունեն: Դեռ մեկ տարի առաջ Ն. Միրզոյանցն ասում էր. առաջ են շարժվելու, զարգացման երկարաժամկետ ծրագրեր ունեն և նոր ներդրումներ են անելու:
Այժմ արդեն հերթը Երևանինն է…
Tumblr media
Ներկայում ընկերությունը պատրաստվում է իր երկրորդ գրասենյակի բացմանը. այն կգործի Երևանում: ArchiDutch-ի երևանյան գրասենյակի տարածքը գրեթե պատրաստ է, շուտով կլինի պաշտոնական բացման արարողությունը: Այս առիթով Smartnewsblog-ը զրուցել է «Արխիդաչ Հայաստան» ընկերության հիմնադիր Նատաշա Միրզոյանցի հետ:
-Հայաստանում ընկերությունը սկսեց իր գործունեությունը մոտ մեկ տարի առաջ Վանաձորից, այժմ փաստորեն ավելի եք ընդլայնում գործունեությունը Հայաստանում:
Այո, մենք այժմ բացում ենք մեր երկրորդ մասնաճյուղը. այն կգործի Երևանում։ Առաջին և գլխավոր գրասենյակը Վանաձորում է, որտեղ աշխատում է 3D մոդելավորողների մեծ թիմ։ Գրասենյակը գործում է 2018-ի նոյեմբերի 1-ից. աշխատանքը սկսեցինք 1 գրասենյակով և 8 աշխատակիցներով։ Այժմ Վանաձորի գրասենյակներն ավելացել են երկուսով և 20 աշխատակցով, իսկ 2020-ի սկզբին նախատեսվում է ևս 2 գրասենյակի և 10 աշխատակիցների ավելացում։ Մոտիվացված և մեր կողմից կրթված մասնագետների խումբն իր ծառայություններն է մատուցում Հոլանդիայի հաճախորդներին՝ աշխատելով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված գրասենյակներում:
ArchiDutch-ը նաև սոցիալապես պատասխանատու ընկերություն է, ուստի բարձրորակ աշխատատեղեր ստեղծելուց զատ, մենք նպատակ ունենք նաև աջակցել տեղական նախաձեռնություններին՝ նպաստելով Լոռու մարզի տնտեսական զարգացմանը: Վանաձորն իմ հայրենի քաղաքն է, ես հպարտանում եմ այս քաղաքով և ցանկանում եմ նպաստել իմ ծննդավայրի զարգացմանը:
Սակայն, որպեսզի կարողանանք ավելի լավ ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին, մեր գործունեությունն ընդլայնում ենք նաև դեպի Երևան:
-Որքա՞ն գումար է ներդրվել ընկերության գրասենյակը Երևանում բացելու համար:
Անցյալ տարի ArchiDutch Վանաձորում ներդրեցինք գրեթե 200.000 եվրո: Այստեղ ներառված են ոչ միայն կահույքը, սարքային ապահովումն ու ծրագրակազմը, այլև մեր աշխատակիցների համար կազմակերպված դասընթացները: Երևանում դեռ շարունակում ենք ներդրումներ իրականացնել:
 -Քանի՞ աշխատակից ունի այժմ ընկերությունը Երևանում և ընդհանուր առմամբ քանի աշխատակից կունենա ընկերությունը:
Մեր գլխավոր ճարտարապետն աշխատում է Երևանի մասնաճյուղում` 3D մոդելավորողների փոքր թիմի հետ: Վաճառքներով զբաղվող թիմը նույնպես տեղակայված է Երևանի գրասենյակում: Երևանում այժմ 10 աշխատատեղ ունենք և շարունակում ենք ավելանալ։
 -Ինչո՞վ է զբաղվելու այն, հիմնական ուղղվածությունը կամ ուղղությունները:
Մեր երկու թիմերն էլ աշխատում են միջազգային, մասնավորապես` նիդեռլանդական/հոլանդական նախագծերի վրա: Սրանք խոշոր նախագծեր են, ինչպես օրինակ. բնակելի համալիրներ, բնակելի տարածքներ, առևտրի կենտրոններ և գրասենյակային շենքեր, դրանցում պարտադիր կերպով օգտագործվում են BIM-ը և PIM-ը(Հեղ. տես վերևում՝նյութի առաջին պարբերությունում)։
Tumblr media
 -Ի՞նչ ապագա ծրագրեր ունեք Հայաստանի հետ կապված:
Քանի որ Նիդեռլանդները ճարտարապետության և նոր տեխնոլոգիաների ներդրման միջազգային առաջատար է, մենք ցանկանում ենք այդ բոլոր գիտելիքները և փորձառությունը կիսել հնարավորինս շատ կրթական հաստատությունների հետ, ինչպես նաև կառավարության հետ: Ահա թե ինչու, մենք, հենց սկզբից սկսեցինք համագործակցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Վանաձորի մասնաճյուղի հետ: Արդեն 1 տարի է, ինչ «ԱրխիԴաչ»- ի լիցենզավորված մասնագետները շաբաթական երկու անգամ ՀԱՊՀ Վանաձորի ուսանողներին անվճար դասավանդում են Autodesk Revit-ի խորացված դասընթացները:
Հետագայում մենք ցանկանում ենք ընդլայնել ՀԱՊՀ-ի հետ այս համագործակցությունը և ավելի շատ կենտրոնանալ BIM գիտելիքների փոխանցման վրա: Նշեմ նաև, որ ուսանողները հնարավորություն են ստանում պրակտիկա անցնել ArchiDutch-ում: Մեր մտադիր ենք նպաստել հայաստանյան կրթական մակարդակի առավել բարձրացմանը, քանի որ ունենք  եվրոպական չափանիշի գիտելիքներ, BIM-ի ավելի քան 10 տարվա փորձ և ավելի քան 20 տարվա փորձառություն այնպիսի ոլորտներում, ինչպես օրինակ՝  կայուն շինություն (Sustainable building) կամ  «շրջանային» շինություն (circular building)  բիզնես գործընթացների օպտիմալացման լուծումներ: Մենք նաև Նիդեռլանդների Hogeschool Rotterdam համալսարանի գործընկեր ենք, որտեղ Revit և BIM ենք դասավանդում ուսանողներին և դասախոսներին:
Մեր գիտելիքներով ցանկանում ենք համագործակցել նաև ՀՀ կառավարության հետ: BIM-ին անցումը Հայաստանի կառավարությանը մեծ օգուտներ կարող է բերել: Կարևորությունն այն է, որ այսուհետ եվրոպական բոլոր երկրները, ինչպես նաև Ռուսաստանը, համագործակցելու են միայն այն ընկերությունների հետ, որոնք աշխատում են BIM-ով: Սա, անշուշտ, կարևոր հնարավորություն է, որը կարող է զգալի օգնել Հայաստանի տնտեսությանը։ Մենք կարող ենք և պատրաստ ենք օգնել մեր կառավարությանը BIM-ին անցնելու գործընթացում, քանի որ մենք հիմա այստեղ ենք:
  -Եվ ե ՞րբ է նախատեսվում ընկերության պաշտոնական բացումը Երևանում:
 Archidutch-ի երևանյան գրասենյակը արդեն իսկ սկսել է գործել, բայց պաշտոնական բացումը տեղի կունենա գարնանը:Ուստի ուշադիր եղեք և բաց մի՛ թողեք այդ իրադարձությունը:
Չեմ ուզում այժմ շատ բան բացահայտել, բայց հոլանդական նորարարությունները շատ մոտ են... Դուք հաճելիորեն կզարմանաք:
 Լուսինե Մովսիսյան
Հ.Գ,Տեղեկցանենք, ըստ Ն. Միրզոյանցի՝ ArchiDutch ընկերությունը Հոլանդիայում բավականին հայտնի է. այն ընդգրկված է այնտեղ թոփ 10 IT ընկերությունների ցուցակում: ArchiDutch-ը Նիդեռլանդներում գործող ICN խմբի անդամ է, որն ավելի քան 20 տարվա փորձ ունեցող առաջատար է, այժմ ունի ավելի քան 85 աշխատակից ունի: ICN Group-ն իր 9 ընկերություններով կայուն դիրք ունի Հոլանդիայի ճարտարապետության, շինարարության, մեքենաշինության, ենթակառուցվածքների և ՏՀՏ ոլորտներում: 
0 notes
smartnewsblog · 5 years
Text
Էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններն արդեն տեղադրվում են Հայաստանում
Tumblr media
Էլեկտրամոբիլների լիցքավորման 25 կայան է բերվել Հայաստան: Դրանք ամերիկյան արտադրության կայաններ են. ներմուծվել են Գերմանիայից և համապատասխանում են եվրոպական չափանիշներին:
Smartnewsblog-ի հետ զրույցում Plug.am-ի համահիմնադիր Կարեն Դերձյանը նշեց, որ սարքերը բավականին լավ են աշխատում. դրանցից մեկը փորձարկել է նախ իր ավտոտնակում, այնուհետև Սևանում՝ «Սևան Ստարտափ Սամմիթ» 2019-ի ժամանակ, որտեղ մի քանի մեքենաներ են լինքավորվել:
Կ. Դերձյանի տեղեկացմամբ, նմանատիպ կայանների տեղադրումը արդեն իսկ սկսել են մարզերում, մասնավորապես Լոռիում՝ Վանաձորի մարզպետարանի կողքը, նաև Սպիտակի քաղաքի մոտ Ճանապարհային հատվածում ևս առաջիկայում էլեկտրամոբիլների լիցքավորման կայան կգործի: Տավուշի մարզում նախատեսվում է չորս կետ՝ Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան և Բագրատաշենի մոտակայքում, այս մասով ևս, ըստ զրուցակցիս, արդեն իսկ հստակ պայմանավորվածություն կա. այժմ վերջնական պայմանագրերն են նախապատրաստում:
Ինչ վերաբերում է Երևանին, ապա նմանատիպ կայանների տեղադրման յոթ կետի մասով քննարկումներ եղել են, սակայն քաղաքապետարանի կողմից գործընթացը ներկա պահին սառեցված է:
Լուսինե Մովսիսյան
Հ. Գ. Հիշեցնենք, 2019 թ. հունիսի 7-ին ԱԺ-ի նիստի ժամանակ ընդունվեց էլեկտրամոբիլների ներկրումը ԱԱՀ-ից ազատելու մասին նախագիծը: Այսպիսով, հուլիսի 1-ից էլեկտրամոբիլների ներկրումը ՀՀ ազատվում է ԱԱՀ-ից. արտոնությունը գործելու է մինչև 2022թ. հուլիսի 1-ը:
0 notes
smartnewsblog · 5 years
Text
«Խելացի» սայլակ
Tumblr media
Three Smart թիմի անդամ՝ Մկրտիչ Հարությունյանի և Դավիթ Դանիելյանի կողմից նախագծված Cartbot խելացի սայլակը նախատեսված է մինչև 100կմ բեռներ տեղափոխելու համար: Իսկ ինչու՞ է սալյակը խելացի, որովհետև ինչպես շունն է հնազանդ հետևում իր տիրոջը, այնպես էլ սայլակը հետևում է այն մարդուն, ում ձեռքում գտնվում է կառավարման սարքը:
Smartnewsblog-ի հետ զրույցում նախագծի հեղինակները նշեցին, որ Cartbot-ը նախատեսվում է օգտագործել օդանավակայաններում և մեծ առևտրի կենտրոններում՝ ուղևորների և հաճախորդների բեռի տեղափոխման խնդիրները թեթևացնելու համար։
Tumblr media
«Սարքն ունի քաշի տվիչ (սենսոր), որն օգնում է կշռել բեռը: Սա արված է ոչ միայն բեռի քաշը պարզելու համար, այլ նաև անվտանգության նկատառումներով. օրինակ՝ եթե օդանավակայանում ինչ- որ մեկը փորձի վերցնել ձեր ճամպրուկը, ապա զգայուն սենսորի կնկատի քաշի փոփոխությունը և սայլակի տագնապի ազդանշանը կմիանա» - նշեց Մկրտիչ Հարությունյանը: Նրա խոսքով՝ սարքի դիմացի հատվածում ևս սենսորներ կան, և եթե, ինչ-որ խոչընդոտ հայտնվի վերջինիս ճանապարհին, ապա սայլակն անմիջապես կանգ կառնի:
Cartbot-ը ունի նաև որոշ ֆունկցիաներ, օրինակ՝ հեռախոսների լիցքավորման համակարգ, որի շնորհիվ շարժման ընթացքում կարելի է լիցքավորել բջջայինը: Բացի այդ ուղևորի ըմպելիքը տաքացնելու կամ սառեցնելու հնարավորություն:
Լուսինե Մովսիսյան
Հ.Գ.Նշենք, Մկրտիչից ու Դավիթից բացի այս խելացի սարքի նախագծման վրա աշխատել է նաև թիմի երրորդ անդամը՝ Զավեն Խանամիրյանը, ով պարզապես տվյալ պահին քաղաքում չէր:
0 notes
smartnewsblog · 5 years
Text
Շուտով «խելացի կանգառ» կունենանք
Tumblr media
Հայաստանում առաջին և առայժմ միակ «խելացի կանգառը» կգործի Էջմիածին քաղաքում: Նորույթը շահագործման կհանձնվի հոկտեմբերի 8-ին՝ քաղաքի օրվա կապակցությամբ:
Այս մասին Smartnewsblog-ը տեղեկություն է ստացել «Խելացի կանգառ» ընկերությունից: Գերֆունկցիոնալ կանգառում տեղակայված հատուկ էկրանների միջոցով քաղաքացիները կարող են տեղեկանալ իրենց հետաքրքրող երթուղու, տրանսպորտի մոտենալու ժամանակի, քաղաքի տարբեր կետեր հասնելու տարբերակների և այլնի մասին։
Որոշ տեղեկություններ, (օրինակ՝ մոտեցող տրանսպորտային միջոցի կամ օդի ջերմաստիճանի մասին), հնարավոր կլինի ստանալ անգամ փողոցից՝ կանգառի տարածքից զգալի հեռավորությունից երևացող վազող տողի միջոցով։ «Խելացի կանգառ» նախաձեռնության հեղինակները նախատեսում են հարմարավետ երթևեկություն ապահովել տեղի բնակիչների համար, իսկ տրանսպորտային միջոցին սպասելու մի քանի րոպեները հնարավորինս հաճելի դարձնել։
Tumblr media
Այս ամենից բացի, նոր տեսակի կանգառը համալրված է զբոսաշրջիկների համար նախատեսված մի շարք հնարավորություններով: Օրինակ՝ ինչ տեսարժան վայր այցելել, որտեղ սնվել, որտեղ զվարճանալ: Բացի այդ անվճար կանգառում կլինի անվճար Wi-Fi, սմարթֆոնների լիցքավորման վարդակներ, բանկոմատ, վճարային տերմինալ, սուրճի և քաղցրավենիքի սարքեր։ Կանգառում ուղևորները իրենց հարմարավետ կարող են զգալ տարվա ցանկացած եղանակին, քանի որ այն փակ է՝ ապահովված օդափոխության ու ջեռուցման համակարգերով։ Տարածքում տեղադրված կլինեն հատուկ աղբամաններ՝ աղբը տեսակավորելու համար։ Կգործեն հակահրդեհային և արագ արձագանքման համակարգեր, իսկ տագնապի կոճակի շնորհիվ, անհրաժեշտության դեպքում, կարձագանքի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Tumblr media
Տեղեկացնենք, որ «խելացի կանգառը» կտեղադրվի Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ընկերության նախաձեռնությամբ։
Լուսինե Մովսիսյան
0 notes
smartnewsblog · 5 years
Text
Վանաձորում «խելացի կողպեք» են ստեղծել
Tumblr media
Կողպեքը բացել ոչ թե բանալիների, այլ սմարթֆոնի միջոցով: Վանաձորյան մի ընկերությունում խելացի կողպեք են ստեղծել, որի առկայության դեպքում բանալիները մոռանալը մեծ կորուստ չէ:
Սարքը ստեղծելու համար պահանջվել է մոտ մեկ տարի, աշխատել են չորս հոգանոց խմբով:
Smartnewsblog-ի հետ զրույցում «Սմարթ Էլեկտրոնիքս» ընկերության ղեկավար Արկադի Խիտարովը նշեց, կողպեքը կարելի է դնել դռան վրա և ղեկավարել այն ցանկացած վայրից:
«Խելացի կողպեքը հնարավոր կլինի բացել կամ փակել սմարթֆոնով Bluetooth-ով կամ համացանցի օգնությամբ, ինչպես iOS, այնպես էլ Android օպերացիոն համակարգերի համար հասանելի հավելվածի միջոցով»,- ասաց Ա. Խիտառովը՝ նշելով, որ կողպեքի միջոցով, կարելի է նաև ստուգել. արդյոք դուռը մոռացել եք կողպել, թե ոչ:
Tumblr media
Զրուցակցիս խոսքով՝ խելացի սարք�� աշխատանքի ամենակարևոր կողմը անվտանգությունն է, որի մասին լրջորեն են մտածել՝ օգտագործելով ժամակակից ամենավերջին անվտանգության տեխնոլոգիաները:
«Օրինակ, շարժման տվիչ (դաչիկ) ունի կողպեքը և, եթե դռան մոտ ինչ-որ կասկածելի շարժումներ շատ են լինում, կամ մարդկանց շարժ է նկատվում, սարքը տվյալ պատկերը նկարում է և ուղարկում է տիրոջը, կարող է նաև տվյալ պահի տեսանյութը ուղարկել»,- ասաց Ա. Խիտարովը:
Խելացի կողպեքն աշխատելու է մարտկոցների օգնությամբ, սակայն այն գերխնայող է. մեկ անգամյա լիցքավորումը բավարար կլինի մեկ տարվա անխափան աշխատանքի համար:
Զրուցակիցս խոսքով՝ այժմ արդեն կողպեքի արդյունաբերական նախատիպը պատրաստ է. այն հնարավոր կլինի արտադրության մեջ ներդնել:
«Արդեն կարող ենք ցույց տալ, թե ինչ ենք ստեղծել, անհրաժեշտության դեպքում կարող ենք մի քանի նմանօրինակ սարք ստեղծել»,- ասաց Ա.Խիտարովը՝ նշելով, որ կողպեքը վաճառքում կհայտնվի, երբ կարողանան արտադրությունը կազմակերպել, որի համար ֆինանսներ պետք է հայթայթեն:
Սկզբնական փուլում ըստ հաշվարկների խելացի կողպեքը կարժենա մոտ 60-70 դոլար, իսկ մեծ քանակների դեպքում սարքի գինը կարող է իջնել:
Լուսինե Մովսիսյան
0 notes