Tumgik
arsenthecynic · 7 months
Text
Արա էս ինչ շուտվանից ստեղ չեմ գրել, տելեգիս ֆոլով եղեք, հիմա սաղ էնտեղ ա
1 note · View note
arsenthecynic · 1 year
Text
Feuilleton #9
- Ես պիզդեցն եմ, ես պիզդեցն եմ, ես պիզդեցն եմ։
*Հայելու միջից*
-ՀԱՀԱԱՀԱՀԱՀԱՀ, դու ե՞ս պիզդեցնը արա, քեզ տեսել ե՞ս հայելու մեջ, տո հենց հմի ես նայում, տես թե ինչ սիրուն ես, ու մեկա բանի պետք չես, ընտանիքը քեզ սիրումա մենակ ընտանեկան արժեքների շնորհիվ, իսկ ընկերներդ քո հետ են մենակ ընկերության արժեքի հաշվին, դու գոնե հասկանում ե՞ս որ դու ինքդ քեզնով ոչ մի բան չես ներկայացնում, անասուն։
- Հա բայց մեջս կա չէ՞ լավը, կա չէ՞ խարիզման, խի՞ ա սաղ սենց ոռի, չե՞ս կարա ինձ պատասխանես:
- Ոռի չի, ինքդ քեզ վնուշատ ես արել, շատ էլ սովորականա, ու եթե էս քո համար ոռիա, իմացի, որ սովորական վիճակը էս կյանքում ոռիա, առանց խոտ, առանց ալկոհոլ, առանց աղջկերք ու առանց սեր, էս էն ա թե ոնց ա ապրում մարդկանց մեծ մասը, չնայած իրանց կյանքում վաղ թե ուշ խմիչքնա հայտնվում, բայց դու դժվար էդ կարգի վատ լինես, կդզվի սաղ:
- Սովորական վիճակն ա՞ էս, տխուրա էլի մարդկանց համար:
- Հա, մարդիկ նույնն են
8 notes · View notes
arsenthecynic · 2 years
Text
Thought #8
Չեմ ուզում էլ ապրել էն աշխարհում, որտեղ մարդկանց մեծ մասը ամենայն լրջությամբ հավատում են, որ Ադամից ու Եվաից են առաջացել։
Չեմ ուզում էլ ապրել էն աշխարհում, որտեղ ամեն տուպոյ աղջիկ իրա տուպոյությունը բացատրումա հորոսկոպով։
Չեմ ուզում էլ ապրել էն աշխարհում, որտեղ մարդիկ նախընտրում են կեղծ ժպտալ իրար դեմքին, ներսում իրար անիծելով։
Չեմ ուզում էլ ապրել էն աշխարհում, որտեղ անիմաստ պատերազմի կողմնակիցների ընտանիքներին իրանց աչքի առաջ չեն սպանում ու դիակները մանր կտորների բաժանում։
Չեմ ուզում էլ ապրել էն աշխարհում, որտեղ մարդկանց մեծամասնությունը վատն ա, ու եթե մեկը համաձայն չի էս մտքի հետ, ուրեմն ինքը մտնումա էդ մեծամասնության մեջ։
Չեմ ուզում էլ ապրել էս աշխարհում։
3 notes · View notes
arsenthecynic · 2 years
Text
Feuilleton #8
Շուտվանից չեմ գրել, վատա սաղ մի խոսքով
Ռեժիմը խաղտվածա
Խաղտվածա էնքան, որ զոռով եմ քնում, խաղտվածա էնքան, որ քնում եմ, երբ հասկանում եմ, որ լուսաբաց ա, խաղտված ա էնքան, որ կնախնտրեմ դասի չգնալ քան շուտ զարթնել:
Ախորժակս փակվելա
Փակվելա էնքան, որ ամեն առավոտ ինձ ստիպում եմ գոնե մի կտոր ցամաք հաց ուտեմ, որ օրվա ընթացքում սովամահ չլինեմ, փակվելա էնքան, որ ռեֆլեքսորեն սառնարանը բացում եմ ու հասկանում եմ, որ սոված չեմ, փակվելա էնքան, որ կասկածում եմ որ դա նույնիսկ ծխելու հետ կապ չունի։
Պետքա 7ին զարթնեմ, որ դասից չուշանամ, հիմա 2ն ա, իջնեմ սառնարանը բացեմ, տեսնեմ ինչ կա, երևի կինո կնայեմ՝ մինչև քունս չտանի։
1 note · View note
arsenthecynic · 2 years
Text
Feuilleton #7
Հոգնած և անմեղ դեմքով ծերուկը 
կանգնած է իմ առջև, տրոլեյբուսում,
Խոկերի քանակը անհաշվելի են
Կողքս խոսում են երեխաները գայլից և աղվեսից,
Ծերուկը նայում է երեխաներին, դեմքում իր տեսնում եմ ատելությունը
Դուռը բացվեց, քյարթերը մտան, աղմկում են,
Ծերուկը փորձում է ուշադրություն չդարձնել, բայց պատուհանին է նայում իր զզված դեմքով,
Արևի շողքը ընկնում է դեմքին, ընդգծելով կիտած ունքերն իր,
Ինչքան տարբեր իրադարձություններ են ախր իր աչքերը տեսել...
Իսկ ես դա տեսնելով հանել եմ հեռախոսս և գրում եմ իր մասին,
Որովհետև իր մեջ ինձ եմ տեսնում:
3 notes · View notes
arsenthecynic · 3 years
Text
Thought #7
Մտքեր չկան, որ գրեմ
Շուտվանից երազում եմ, որ Կարլ Մարքսը սխալ լիներ, ու որ իսկականից աշխարհը Աստված ստեղծեր, ու որ էլեմենտներին մատերիալ նայեի իդեալիստական պրիզմայով, կարողանաի առանձին դիտել ամենինչը, ոնցոր մետաֆիզիկները, վռոձի սուտ ա, բայց դե հավես ա ախր, ոնցոր սաղ կյանքդ նառկոթրիփի տակ լինես։
3 notes · View notes
arsenthecynic · 3 years
Text
Thought #6
Քեզ կհարցնեն, թե որո՞նք են քո կյանքի նպատակները, իսկ եթե պատասխանես, կսկսեն քեզ քննադատել.
6 notes · View notes
arsenthecynic · 3 years
Text
Մահանալուց(poem)
Կմահանանք մի օր, 20 տարուց, կամ վաղը
Ես հաստատ գիտեմ, դու ուզում ես վաղը
Որովհետև ես էլ եմ ուզում մահանալ վաղը
Տարիքում վաղ,
Ու վերջինն, ով կհանդիսանա սաղը
Սաղ կտեսնի իր պարզ աչքերով
Դիակները մարդկանց ու մյուսին,
Ում վրա շողք է թողում լուսինը դանդաղ
Ու մահանալուց կխմենք արաղ
Հեշտ էր կյանքն իմ, հենց դրա համար էլ
Ժամանակն ինձ համար միշտ դանդաղ էր անցնում
Ասծուն չէի հավատում, ու ոչ էլ աղոթում էի
Չէր հետաքրքրում ինձ "ամեն" ի կարծիքը
Ու չէի գնահատում ես ամենն ինչ ունեի
Որովհետև չէի զգում ամենի կարիքը
Սառնասրտությունն է անձի վեհությունը որոշում
Հանդիսանալով որոշյալն անորոշ ում
Ու՞մ պետք է վստահեմ իմ միտքը
Եթե բացվելու է լիրիկական գիրքը,
Որի պրիզմայով էլ կդիտվեմ ես:
Ա՜խ կուզեի ես, խոսալ հայլու դիմաց
Միակ մարդու հետ, ով բանիմաց է,
Ու հասկանում է ինձ
Կյանքում տխուր չէ, որ չի լսում քեզ խուլը
Սխալ հասկացողն է անում տխուրը
Ամեն,
Մեկի
Համար
Հարմար
Թեքիր
Մտքի թելը
Որտև Չկան
Հասարակ
Մտքեր հասկացողներն
Ու առհասարակ
Բեզարում եմ կամաց
Երբ նստած եմ անվերջ ես հայլու դիմաց
Կամ սենց մի բան ասեմ
Հասարակությունը քամում է ինքնությունս
Ու կգա մի օր երբ ես, ու իմ նմանները, կզզվենք ամենից ու կհավաքվենք տանիքին
Կսկսենք հարբել մենք սառնամանիքին
Ու հարբած ձայնով իմ կդիմեմ ես մեկին, ու լացելով
Հոգիս կմերկացնեմ ասելով`
Կմահանանք մի օր, 20 տարուց, կամ վաղը
Ես հաստատ գիտեմ, դու ուզում ես վաղը
Որովհետև ես էլ եմ ուզում մահանալ վաղը
Տարիքում վաղ,
Ու վերջինն, ով կհանդիսանա սաղը
Սաղ կտեսնի իր պարզ աչքերով
Դիակները մարդկանց ու մյուսին,
Ում վրա շողք է թողում լուսինը դանդաղ
Ու մահանալուց կխմենք արաղ
Պատերազմ, շրջապատել է մեզ թշնամին, կրակում են ամեն կողմից
Պատերազմ, իսկ ես հիշում եմ քեզ,
Հայելի, ու երաժշտությունը Սողոմոնի
Ու վազում է ընկերս դեպի ինձ, որ օգնեմ ես շտապ
Բայց չի կարող հասցնի, որտև կա չափ
Հեռավորության մեր երկուսի միջև
Իսկ թշնամին չի ուզում զիջել,
Ու թռնում է քո հետևից փամփուշտ
Կվազես դու արագ, անշուշտ
Կհասնի այն քեզ բայց, վաղ թե ուշ,
Դրա համար էլ այն կոչվում է փամփուշտ
Ու երբ դիակն իմ ընկերոջ պարկի
Կողքս իմ, փափուկ հողի վրա
Կրակոցի ձայնն ականջներս կզարկի
Կլսեմ ես ձայնը "թող նրան"
Ու կմնամ ողջ ես, ու մի քանի հոգի
Պարկած հատակին, կամ ծնկաչոք մնացած
Կսպասենք ուղղաթիռը, որ մեզ օգնի
Գնանք հեռու ու մոռանանք վիճակն այս մահացած
Ու կգա ուղղաթիռը
Ու էվակուացիա կլինենք մենք տանիքին
Ու կգրեմ ես ինքնագիրը
Սառնամանիքին
Ու կհիշեմ ես օրինաչափությունն ու քաոսը
Որի միջով անցա ես, ու ստեղ հասա
Կհասկանամ ես, որ չեմ ուզում գնալ տուն, հայելի, գաղափարները քո դու ինձ ասա,
Ինքնահավանության մակարդակ վերին
Որ խոսում եմ ինքս ինձ հետ, փոխանակ դիմեմ Տերին
Անտանելի մի երազ,
Վաղը նորից պատերազմ
Ու տխուր նստել եմ տանիքի վրա
Մոտենում է ինձ երիտասարդ տղան,
Հարցնելով, թե խի եմ մտքերով թռել,
Իսկ ես պատասխանում եմ
Կմահանանք մի օր, 20 տարուց, կամ վաղը
Ես հաստատ գիտեմ, դու ուզում ես վաղը
Որովհետև ես էլ եմ ուզում մահանալ վաղը
Տարիքում վաղ,
Ու վերջինն, ով կհանդիսանա սաղը
Սաղ կտեսնի իր պարզ աչքերով
Դիակները մարդկանց ու մյուսին,
Ում վրա շողք է թողում լուսինը դանդաղ
Ու մահանալուց կխմենք արաղ
4 notes · View notes
arsenthecynic · 3 years
Text
Feuilleton #8
Նստած է կանգառում երիտասարդը, ով նոր դուրս է եկել բժշկական համալսարանից, զրուցում է հեռախոսով իր մոր հետ, տխուր, կարմրած աչքերով, այսօր նա իմացել է, որ նրան հեռացրել են համալսարանից, անձրև է գալիս, մառախուղ է և ցուրտ, անտանելի ցուրտ, հագին տղայի սև երկար պալտո է, սպիտակ վերնաշապիկով տակից, կարմիր շարֆ, սև ջինսեր ու սև կոշիկներ։ Ձեռնքն իջնում է հեռախոսի հետ, հեռախոսը դրվում է գրպանի մեջ, ձեռքը բարձրանում է սիգարետի հետ, սիգարետը դրվում է բերանի մեջ, հասկանում է երիտասարդը, որ կրակայրիչ չունի, սկսում է հարվածել իր գրպաններով, այն գտնելու նպատակով։
Կողքից լսվում է բարձր հաճախականությունով ձայնը, և երիտասարդը պտտվում է, տեսնելով սևաչյա մի գեղեցիկ աղջկան, ոտքերը խաչած նստած էր, սիգարետը ��առվում էր իր ձեռքում։
Կրակայրիչ չունե՞ք։
Չունեմ
Ահա խնդրեմ, փոխանցում է կրակայրիչը
Շնորհակալ եմ
Ինձ մոտ առաջացել է 2 հարց, նշեց աղջիկը - Ինչու՞ եք դուք Կարմիր Մարլբորոյի նման վատ սիգարետներ ծխում, և տխուր տեսք ունեք, ի՞նչ է պատահել
Այսօր իմացել եմ, որ հեռացրել են ինձ բժշկականից, իսկ կարմիր Մարլբորո ծծում եմ այն ժամանակվանից, երբ դեռ թութունն այդքան ֆերմենտիզացված չէր, ինչքան հիմա, ուղակի սովոր եմ կարմիր ու սպիտակ տուպին, սիգարետների տեսքին, օրական 20 հատ ծխում եմ, նույն ժամերին, միակ օրինաչափությունն է իմ խառնաշփոտ կյանքում
Ես ընդհամենը քեզ հետ ծանոթանալ էի ուզում, որովհետև ինձ սիրուն թվացիր, իսկ դու պարզվում է փիլիսոփա ես, ծիծաղով նկատեց աղջիկը - Համենայն դեպս, երբ բացասական մտքերիցդ ազատվես զանգիր ինձ, հնարավոր է կարողանամ տրամադրությունդ բարձրացնել
Աղջիկը գրպանից հանում է իր այցեքարտը և նստում ավտոբուս, տղաի երեսին երևում է ժպիտը, թվում է նրան, թե այս գեղեցիկ աղջկան գրավեց իր բացասական մտքերի շարունակական արտահայտումը, նայեց այցեքարտին, իսկ այնտեղ գրված է՝
“Հոգեբույժ Արփի” և իր հեռախոսահամարը։
2 notes · View notes
arsenthecynic · 3 years
Text
Feuilleton #7
Պատերը սպիտակ էին, տիրում էր քար լռություն սենյակում, պատուհանները փայտից եին, սովետական, անվորակ, ներսում մեբելը համենայն դեպս եվրոստանդարտներին համապատասխանում էր, նստած էր աթոռին Արսեն Ռաֆաելիդիսը 55 տարեկան, իր դեմը նստած էր բժիշկը՝ Շաքարյանը, մեջտեում՝ սեղան, որի վրա կտկտացնում էր Արսենն իր երկար մատերով։
- Ես տեսնում եմ, դեռ կան քեզ մոտ քո ներվայն խանգառումները, կիսաձայն նկատում է Շաքարյանը։
- Սա նեռվայն խանգառում չէ, դոկ, սա Ռախմանինովի 12րդ պրելյուդիան է, Սերբսկիյ կարդալով մտքի մշակութային բաղադրությունը չի շատանում, ոնց տեսնում եմ։
- Իսկ ես տեսնում եմ, որ քո անցյալ այցելությունից հետո ընդհանրապես չես փոխվել, սակայն անցել է 37 տարի։
- Մարդիկ չեն փոխվում, ես ընդհանրապես զարմացած եմ, որ դուք, որ դուք․․․
- Ես էլ եմ զարմացած, որ չեմ մահացել, սակայն, չգիտեմ ինչու, զգում եմ, որ ժամանակս գալիս է։
- Դոկ, դուք երջանիկ կյանք ապրե՞լ եք։
- Գիտեք, Արսեն, ինձ մոտ եղել է ամեն ինչ, ընտանիք, տուն, սոված չեմ եղել ես, սիրել եմ ու եղել եմ սիրված, ու կարծես թե խի՞ պետք է չլինեմ երջանիկ, բայց ես ինձ միշտ տխուր եմ զգացել։
- Կա տենց բան, քմծիծաղով համաձայնեց Արսենը, գտնելով այդ խոսքերի մեջ ինքն իրեն։
- Ի՞նչն է ինձ պակաս, ես չեմ հասկանում, ես ախր ամենինչ ունեմ։
- Շաքարյան, մենք նման ենք գիտե՞ք ինչով։
- Ինչո՞վ։
- Երկուսս էլ կյանքի ընթացքում այնքան ենք շաքար կերել, ար այլևս չենք զգում քաղցրությունը։
- Իսկ ձեր փիլիսոփայական մտքերը լիովին նույնն են մնացել։
- Опять же, մարդիկ չեն փոխվում, կուզեի հարցնել թե․․․
Մտքի թելը Արսենի կտրում է երիտասարդ մի աղջիկ, Արփին, ով մտնում է սենյակ, կարճ կարմիր մազերով, կարմիր պոմադայով, բժշկական խալաթով, վրայից սիգարետային ծխի հոտ էր գալիս։
- Ինչի՞ մասին եք այդքան ինտենսիվ խոսում, հարցրեց Արփին։
- Կյանքից ու մահից, սարկազմով ասաց Շաքարյանը։
- Ասծուց ու Դևից, ավելացրեց Արսենը քմծիծաղով։
Արփին թեյը լցրեց բաժակի մեջ, դանդաղ քայլելով դուրս եկավ։
- Դուք ախր նրա հետ քնել եք չէ՞ ուզում, ծիծաղելով հարցրեց Արսենն իր բժշկին։
- Փֆֆֆ, բնականաբար, բայց դե տարիքիս նայի, մեծ մարդ եմ, չի էլ ստացվի։
- Իսկապես, ոնցոր հարևանիդ այգուց խորովածի հոտ առնես, բայց իմանաս, որ չես կարող ուտել։
Արսենն այլևս մատերով չէր տկտկացնում սեղանին, սակայն սկսեց ոտքը դողացնել
- Դուք կարդացե՞լ եք Պալատա Համար 6ը Չեխովի, հարցրեց Արսենը դոկին։
- Իհարկե կարդացել եմ, դուք էլ ե՞ք տեսնում նմանությունը մեր զրույցրերի և Գրոմովի ու Ռագինի զրույցների միջև։
- Հա, բայց Չեխովն այդ վիպակը այդքան էլ չեր հավանում, որովհետև այնտեղ չկաին կանայք, իսկ մեր պատմվածքում կա կին, թեկուզ և որպես աբստրակտ կերպար, ով տվյալ պահին սենյակում չի:
- Աբստրակտ կերպարները հարկավոր են մարդկանց, որպեսզի նրանց հոգեկան առողջությունը կայուն մնա։
- Գիտեմ, այդ իսկ պատճառով էլ մարդիկ հավատում են Ասծուն, և նույն պատճառով էլ ես և դուք գժեր ենք, թեկուզ և դուք բժշկական խալաթով եք, իսկ ես գժական, ի դեպ ուղիղ իմաստով՝ գժական։
- Գիտե՞ք ինչ, Արսեն, ինչ հիմնվեց 4րդ Հանրապետությունը, դեռ չհասցրեցին ձևավորվեն օրենքները և փաստաթղթերն այդքան էլ լուրջ չեն հսկվում, կարծում եմ, պետք է ձեզ բաց թողնել արդեն, առողջ մարդ եք երևում, եթե այսպես սրտաբաց ի վիճակի եք խոսել։
- Շնորհակալ եմ, Դոկ, դուք լավ մարդ եք, հասարակությունը արժանի չի եղել ձեզ, և ոչ էլ լինի։
Դանդաղ բացվեցին դռները հոգեբուժարանի և Արսեն Ռաֆաելիդիսը գնաց դեպի մառախուղ։
0 notes
arsenthecynic · 3 years
Text
Feuilleton #6
Մարել են լույսերը, քանզի հոսանք չկա ընդհանրապես, ուտելիքը գազով են տաքացնում, կիսաքանդ են շենքերը քաղաքի, իսկ վիճակն այնքան անտանելի է, որ տեսքով հիշացնում է պոստապոկալիպտիկ ֆիլմերը, կամ հակաուտոպիստական գաղափարախոսությունների ռեալիստական ինտերպրետացիան, մի խոսքով՝ ուժս:
Քաղաքի կիսաքանդ շենքերից մեկում էլ նստած է կարմիր բանակի զինվորը, ում ականջները խլացել են կրակոցների ձայներից, իսկ դեմն իր պարկած են իր ընկերների դիակները, որոնք արդեն սպիտակել են և նեխել են, հավաքվում են միջատները դրանց վրա, բայց հուսահատ այդ դաժան տեսարանի մեջ զինվորն իր մեջ գտնում է ուժ հիշել ամբողջ գեղեցկությունը, որը տեսել է նա իր կյանքի ընթացքում, երիտասարդ տարիները ոչ սթափ, և կյանքը նույն տան մեջ իր ծնողների հետ, երբ նրանք դեռ ողջ էին, անմոռանալի պահերն, օրինակ` երբ տանիքից իր տան նայում էր սարերին, երբ խոստովանում էր սերն իր կնոջը, և իր երեխայի առաջին ճիչը, էրբ նոր դուրս եկավ նա արգանդից (Երբ նոր ծնվեց նա):
Դանդաղ մոտենում են Մուջահեդները ավիրված շինությանը, կրակելով, առանց փամփուշտներն ափսոսալու, խլացնում է ձայնն ականջները խաղաղ բնակիչների, ովքեր դեռ ողջ են, կարմիր զինվորը պատի հետևում սպասում է, թե երբ բավականին կմոտենան նրանք շինությանը, չէ՞ որ նրան ոչ էլ նկատել էին, ըստ փամփուշտների վիբրացիայի բացակայության, հասկանում է նա, որ այլևս չեն կրակում Իսլամիստները, ուրեմն մոտենում են:
Թաց աչքերն են իջնում ներքև, նայելով ձեռքին, որի մեջ նռնակն է, աջ ձեռքի ցուցամատը մտնում է օղակի մեջ և օղակը դանդաղ մերկացնում է նռնակը, սկսում է դանդաղ ձեռքից գլորվել այն, դիպչելով հատակին:
Եվ դանդաղ հիշողություններն են մարում:
0 notes
arsenthecynic · 3 years
Text
Thought #5
Միշտ մի թեմա կլինի, որի մասին կմտածես, ու այնքան զագոն կլինես, որ կսկսես տխրել, դրա համար ես չեմ սիրում ուրախ մարդկանց, նրանք ուղակի չեն մտածում։
0 notes
arsenthecynic · 3 years
Text
Thought #4
Երբ շկաֆիս մեջ նկատեմ ընկերոջ դիակն ու կտրած մի թև,
Կհասկանամ, որ սառնասրտույունն էլ է բրոնեժիլետ մի ձև։
0 notes
arsenthecynic · 3 years
Text
Thought #3
Պոետների գլխավոր խնդիրն է կայանում նրանում, որ հավանած աղջիկների հետ հարաբերությունները լավացնելու փոխարեն, նախընտրում են պոետները բանաստեղծություններ գրել նրանց մասին:
1 note · View note
arsenthecynic · 3 years
Text
Feuilleton #5
Կանգառում նստած, 5 համարի մարշրուտկան էի սպասում ես, մտքերով թռել էի, բնորոշ է դա ինձ, նայում էի դեմս գտնվող կետին, որտեղ հակառակ մայթի կանգառն էր գտնվում, մտածում էի, որ ամենաանուշադիր մարդը մոտակա 1կմ*2 տարածաշրջանում ես էի, փաստորեն չէ։
Դեմի մայթին կանգնած մի խելացի որոշում է փողոցն անցնել, կողքերը չնայելով, հաշվի չառնելով, որ զեբրա չկար, հասնում է փողոցի մեջտեղին, ժամանակը դանդաղանում է, մեքենան դանդաղ(արագ) մոտենում է իր դեռ շնչող մարմնին։ Ոտքերը ջարդվեցին, գլուխը խբվեց մեքենայի դեմի ապակուն, ապակին միաձուլվեց զարկերակային, ալ կարմիր գույն ունեցող արյան հետ, տեղում դիակ դարձավ։
Շուրջը հավաքվել էին մարդիկ՝ անհանգիստ, տղամարդիկ սկսում էին զանգել 911, կամ 102, կանայք լացում էին, նայում էի այդ տեսարանը, հասկանալով, որ ոչինչ չեմ զգում, դատարկություն, ինչպես իր թոքերում։
5 համարն եկավ այդ պահին, նստեցի՝ եկա տուն։
0 notes
arsenthecynic · 3 years
Text
Thought #2
Սկսել էի կարդալ Թեոդոր Ադորնո, բրախեցի:
0 notes
arsenthecynic · 3 years
Text
Feuilleton #4
Հարբ��ծ, նստած եմ ես, կողքս շատ մարդիկ, բայց ուշադրությունս մեկի վրա է: Նայելով նրան, հասկանում եմ ես, որ ճակատագիրը մեր անորոշ է, առաջարկում եմ մոտենալ նրան,սակայն կայացրել էի ես արդեն իմ որոշումը, հասկանալով, որ նա դեմ չի լինի, մոտեցա, և հարցրեցի, ինչու՞ մեզ մոտ ոչինչ չստացվեց: Դանդաղ վառվում էր իր հաստ սիգարետը, կարծես մտքերս կասկածամիտ, պատասխանը նորից անորոշ է, նշվում է, որ պետք է ներկայացնեմ ես արժանի մոտեցում նրան, որպեսզի կոմպենսացնեմ անտարբերությունս իմ, որը տևել է 10 ամիս։ Մտքերով իմ թռնելով, ամբողջ օրը նրա մասին էի մտածում, չգիտեի ես նույնիսկ, երեկոս փչացրե՞ց նա, թե՞ ստիպեց հիշել: Ոչ սթափ գլխով գրեցի ես սա, նստած կուխնյայում, փորձելով ազատվել մտքերից ինձ խեղդող, բայց մտածելով, թե նրան եմ ասում ես՝
Ֆելյետոնը կարծում եմ բավականին լավ մոտեցում է, չէ՞, Լիկա։
0 notes