chgiteminch
23 posts
Don't wanna be here? Send us removal request.
Text
Օրերից մի օր, բեզարելով անդրշիրիմյան աշխարհը ջրի ճամփա սարքած մահկանացուներից, Հադեսը որոշեց փոքրիկ չարաճճիություն թույլ տալ իրեն եւ դուրս գալ ապրողների աշխարհ ռազվեդկայի։
Սակայն օ ի՜նչ զարմանք պատեց նրան, երբ դուրս գալով իր թագավորությունից, փոխարեն վեհաշուք Աթենքի նա իրեն գտավ բենզինի հոտի եւ լոքշի մեջ կորած Արթիկում։
«Որտե՞ղ է Պարթենոնը, որտե՞ղ է Օլիմպը»,֊ պանիկվեց նա՝ զննելով քաղաքը։ Զարմանալի չէ, որ այստեղ նա գտավ միայն մի տարօրինակ շատրվան՝ զարդարված կերամիկական բադիկներով։
Դժգոհ ու տարակուսած՝ նա փնթփնթում էր, թե ինչպես պետք է այստեղից հոգիներ տանի տանջելու, եթե այս ծակում ապրող բնակիչներն արդեն իսկ մի օրի չեն` փոս ընգած դեմքերով, կուզիկ, անմազ գլուխներով, տանջված ու կյանքից զայոբ եղած։
Տեղացի երեխեքը իրար բռթբռթելով ինքնագրեր էին խնդրում նրանից՝ ենթադրելով, որ արտասահմանից ժամանած հայտնի մարդ է, ով հավանաբար պետք է սվառկի ձեներով ինչ֊որ բաներ նվագի իրենց քաղաքում:
Իմանալով որ նա Անդրշիրիմյան թագավորության տերն ու տիրակալն է` քաղաքացիք իրար խառնվեցին ու ամենքը մտաբերեց, թե յուր կերած քաքերից որի համար պետք է հավերժ տանջանքների դատապարտվի։
Այնուհետեւ նրանց պատեց անասելի մի բարկություն, թե կակովը խույա Հադեսը եկել ա Արթիկ, այլ ոչ թե Մարալիկ։
Դժոխային պիզձեցից վախեցած նրանք փորձեցին Հադեսի սիրտը շահել տեղական լավագույն գինու եւ տնական խմորեղենի խոստումներով՝ հուսալով խուսափել աստվածային բարկությունից։
Այնուհետեւ նրանց միջի ամենաբիթին առաջարկեց Հադեսին պատմել իրենց դարդերը եւ ցույց տալ, որ իրենց կյանքն արդեն իսկ մի բանի պետք չի, եւ կարիք չկա նրանց հավելյալ տանջանքների ենթարկելու։
Այսպես քաղաքացիները Հադեսին պատմեցին անաստվածային թանկ բնակարանների, խցանումների, Wi-Fi֊ի արագության, սահմանազատման, տարիքի հետ առաջացող գեմառոյի եւ այլեւայլ անախորժությունների մասին։
Այս ամենից բավականին զայոբ լինելով Հադեսը քաղաքաբնակների հետ վերջին մի քանի սելֆին արեց եւ նահանջեց իր թագավորություն՝ խորը դումկեքի մեջ ընկած։
Մինչդեռ արթիկցիներին մնաց պատմություն այն օրվա մասին, երբ նրանք հյուրընկալեցին անդրաշխարհի աստծուն եւ անգամ հաջողացրին պածերիաներ չտալ։
0 notes
Text
֊ Եւ ո՞վ ես դու, որ քո առջեւ
ես հպարտ գլուխն իմ խոնարհեմ,
կատու ես` մեկ այլ մորթով.
ահա միակ ճշմարտությունը, որ գիտեմ։
Լինի մորթին ոսկի թե բոսոր,
միեւնույնն է, առյուծն ունի ճանկեր,
եւ իմ ճանկերը երկար են ու սուր,
որքան երկար ու սուր են ճանկերը քո, տե՛ր։
Այսպես խոսեց, այսպես խոսեց,
իշխանն ամրոցի այդ Կաստամեր,
եւ հիմա միայն անձրեւն է, որ
նրա համար կարող է արտասվել։
Այո,
հիմա միայն անձրեւն է, որ
նրա համար կարող է արտասվել։
0 notes
Text
Մագրիտի եւ Perfect Sense-ի համբույրները
Հասիր քո երջանկությանը
Մենք սիրում ենք թարմ
Մենք բոլորս կենդանիներ ենք





***
Don't you think that you matter,
cos you don't.
You're nothing.
You are just passing time.
It's not difficult to understand.
It's just f***ing.
And eating. And fat and flour.
You go out there, you lie down
on your back and spread your legs.
Or take your profound conversations
and your emotions and f*** off.
You're just a pair of ears and a mouth,
an arsehole and a c*nt.
It might surprise you to know this
but everyone else has that too.
A pair of ears and an arsehole.
Fat and f***ing flour.
Nothing special about this one,
except that she's infertile.
Fat and flour. Fat and flour!
Fat and f***ing flour!
0 notes
Text
Ինչպե՞ս կազմակերպել մենամարտ
1. Համոզվեք, որ ձեր պատիվը (կամ նրանց պատիվը, ում համար դուք պատասխանատու եք՝ սիրածի, ծնողների, հարբեցող ընկերոջ կամ ճորտերի) վիրավորված է։ 2. Հասցրեք անձնական վիրավորանք՝ դրանով իսկ սկիզբ դնելով պատվի հարցի րիտուալին եւ ցույց տալով, որ կոնֆլիկտն արդեն անցել է ընդունելի սահմանները: 3. Խելամտորեն ընտրեք ձեր սեկունդանտին. այս հրավերը վստահության նշան է, եւ այն հնարավոր չէ մերժել, այնպես որ ընտրեք մեկին, ով ձեզ համար պատրաստ է անգամ խորտակել իր կյանքը։ 4. Թող սեկունդանտները պայմանավորվեն ժամի մասին։ Եթե ��իրավորանքը բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել, մի հետաձգեք մենամարտը, այլապես դա կարող է դիտարկվել որպես վախկոտության նշան։
Եթե ամառ է, մենամարտեք լուսաբացին։ Եթե ձմեռ է` կեսօրից հետո։ 5. Թող սեկունդանտները պայմանավորվեն տեղի մասին։
Եթե Երեւանից եք, ընտրեք Կորեայի Ձորը։ Եթե Վանաձորից եք, կամայական վայր հարմար կլինի (մեծ թե մանուկ, նրանց բոլորի աչքը այսպիսի բաների սովոր է):
6. Թող սեկունդանտները պայմանավորվեն զենքի մասին։
Սովորաբար զենքի ընտրությունը պատկանում է կողմին, ում պատիվը վիրավորվել է։ Ընտրեք հրազեն, եթե իսկապես վիրավորված եք, եթե ոչ այնքան, ապա սառը զենք: 7. Գործերը կարգի բերեք: Պատրաստ եղեք, որ մենամարտից հետո դուք կարող է չհասնեք տուն, այլ փոխարենը ընկնեք հիվանդանոց, գերեզման կամ բերդ։ Ազնվական մարդն իր ետեւից չի թողնի կիսատ գործեր կամ չվճարված պարտքեր։ 8. Մենամարտից առաջվա գիշերը կարգին անց կացրեք։
Եթե ռոմանտիկ եք, մտածեք կյանքի փխրունության մասին, գրեք կտակ (եթե աղքատ անբախտի մեկը չեք եղել) բանաստեղծություններ, նամակներ ձեր ընտանիքին կամ սիրելիին, կարգի բերեք ձեր թղթերը։ Եթե սնահավատ եք, մի արեք սրանցից եւ ոչ մեկը։ 9. Ճիշտ հագուստ ընտրեք։
Ցանկալի է շագանակագույն տաբատ, ինքներդ էլ գիտեք թե ինչու։ Եթե չգիտեք, գրեք, անեկդոտ կպատմեմ այդ կապակցությամբ։ 10. Մի ուշացեք։ Ուշացումը կարող է դիտարկվել որպես վախկոտության նշան եւ հակառակորդին հոգեպես ավելի շահեկան դիրքում դնել։ 11. Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել, մենամարտից հետո գնացեք որեւէ մի ռեստորան եւ համտեսեք գարեջուր կամ լիմոնադ։ Լորիների պուրակը նույնպես խրախուսվում է, բայց չմոռանաք ձեզ հետ վերցնել սիրելիին (ժամանակավոր թե մշտական, հոգ չէ):
0 notes
Text
Ինչպե՞ս հաղթահարել նոստալգիան
1. Մեռեք
2. Եթե ամեն դեպքում ծայրահեղությունների սիրահար չեք եւ նաեւ սիրում եք երբեմն֊երբեմն որեւէ մի օբյեկտում համտեսել գինու մեջ պատրաստված բադիկ կամ ղարսի խորոված, կարող եք փորձել խորանալ հարաբերականության ընդհանուր տեսության եւ քվանտային մեխանիկայի մեջ
Եւ ուսումնասիրել ժամանակի մեջ ճամփորդության հնարավորությունները, ինչպես նաեւ նրա հետ եկող պարադոքսները
Չէ որ ոչ ոք չի ցանկանում պատահաբար սպանել սեփական պապին եւ սկիզբ դնել ապառիկով Թայլանդ պոկվելուց բեթար այդ գեշ պարադոքսին
Հ․Գ։ Ինքն էլ էր նոստալգիան փորձում հաղթահարել https://hy.m.wikipedia.org/wiki/Արտեմ_Ալիխանյան
0 notes
Text
Ինչպե՞ս լինել երջանիկ
1․ Ինչպես ասում են բուդդիստ ուստեքը՝ երջանիկ լինելու առաջին քայլը տառապանքի անխուսափելիության ընդունումն է։ Եւ ուրեմն երջանիկ լինելու համար պետք է․
֊ առավոոտյան կոֆեի հետ կրկնել՝ կյանքը լցված է տառապանքով ֊ ընդմիջում անելուց եւ ուտելիքից ոչ մի հաճույք չստանալուց հետո ասել՝ կյանքը լցված է անբավարարվածությամբ ֊ երեկոյան սառը անկողնու մեջ միայնակ պառկած խորհել՝ տառապանքի պատճառը ցանկություններն ու կապվածություններն են 2. Վիտամին Դ ընդունեք։
Կատարյալ երջանկության համար կարող եք նաեւ ընդունել օմեգա երեք, մագնեզիում, առավոտյան սառը դուշ, իսկ ծայրահեղ դեպքերում նաեւ մեֆեդրոն 3. Եթե արեւմտյան մշակույթի կրող եք՝ ձգտեք հարստանալ, փառք ձեռք բերել, փորձեք գրավել այլ ազգերի, եւ ձեր հոգու սովը բավարարեք նրանց ավանդույթներն ու հիշողությունները բզկտելով
4. Եթե արեւելյան մշակույթի կրող եք՝ սովորեք նվաճել ձեր միտքը եւ շնչառությունը
5. Դե մեռնելու ունիվերսալ խորհուրդը միշտ կա ու կա, կարող եք ամեն դեպքում մի օր փորձել։
Միայն կխնդրեմ հետո կապ հաստատել որեւէ մի մեդիումի միջոցով, եւ լուսավորել՝ արդյոք կա՞ երջանկություն մեր ֆիզիկական կաղապարներից դուրս
6. Իսկ իրականում ամեն ինչ շատ պարզ է՝ մարդուն մարդ է պետք։ Իսկ կովերին բազմանալ։ Քանի որ կյանքը կարճ է։
0 notes
Text
(սկիզբն այստեղ)
Հուռին Գյուղի ամենագեղեցիկ աղջիկն էր, այդպես է փոխանցել ինձ մայրս, իսկ նրան այդ մասին պատմել է պապս։
Երբ նա մտնում էր սեն��ակ, օդը լցվում էր վայրի ծաղիկների բույրով, շարժվում էր քամուց ճոճվող մասրենու նման, աչքերի հատակներն իրենց մեջ էին պարփակում գաղտնիքները, որոնց մասին լսել էին միայն լեռները։
Նա այնքան գեղեցիկ է եղել, որ հերթական անգամ առեւտրական գործերով գյուղ եկած պապիս հայրն ու նրա ընկերը երկար հայացք են նետել Հուռու վրա եւ ընկերոջ գլխում ծուռ միտք է առաջացել։
Բայց քանի որ ինքն արդեն ամուսնացած է եղել, որոշել է պապիս հորը լավություն անել, եւ միտումնավոր կապոցներից մեկը Հուռիենց տանն է թողել։
Զարիկ տատը տեսնելով ջահելների ճամփի օրահացը խիստ անհանգստացել է.
- Էն խոխեքը սոված հունց պիտի տեղ հասնին, - ասել է նա բարձրաձայն։
Ձայն է տվել Հուռուն եւ ասել է.
- Էս խուրջինը վեր կալ ու վազ տուր էն տղանց հետեւից, խոխեքը մեղք են, սոված հունց պիտի տեղ հասնին։
Եւ Հուռին մոր խոսքերին ականջալուր լինելով վերցրել է հացի կապոցն ու հեւիհեւ վազել է գյուղ եկած առեւտրականների հետեւից։
Երբ վերջապես հասել է գյուղի սահմանին եւ տեսել է խոտ ծամծմող անհոգ ձիերին, սիրտը ծանր միտում է նկատել։ Արյունը մաշկի տակ սառել է, սրտի բաբախոցն է լսել։
Քամիները լռել են։ Լռել են թռչունները։ Հեռվում կանգնած երկու սիլուետ նկատել են Հուռու վարանած քայլը։
Սարերից արձագանքող վայրի գազանների ոռնոցների ուղեկցությամբ տղաներից մեկը մոտեցել է: Սպասման մեջ շունչն ամուր պահած Հուռու ձեռքերը թուլացել են եւ հացի կապոցն ընկել է հատակին։
Երբ արեւը դիպչել է հորիզոնին, լսվել է 14 ամյա Հուռու ճիչը, ում փախցրել են հորական տանից։
Հուռու ճիչը արձագանքել եւ հասել է եղբայրներին։ Չարագույժ կանչը լսելով` նրանք հեծնել են նժույգները եւ փոշու ամպեր են բարձրացրել իրենց ետեւից։
Հուսահատությունը դաջվել է պապուս հոր դեմքին, երբ նկատել է իրենց հետապնդողներին։ Սակայն ընկերը չի վարանել։ Ձեռքը մեկնել է գոտկատեղին եւ արեւի լույսի տակ փայլել է հրացանի փողը։
Երկու կրակոց է հնչել։
Քամիները լռել են։ Լռել են թռչունները։ Լռել են անգամ սարերից եկող վայրի գազանների ձայները։
Հուռու միջնեկ եղբայրը ձիուց վայր է ընկել։ Արյունը ներկել է հողը։ Մեծ եղբայրը վշտից բղավել է։
Եւ լեռները նրա անօգնական կանչին շատ երկար ձայնակից են եղել։
(շարունակելի)
0 notes
Text
Վու Վեյ
Վու Վեյի ամենամոլի հետեւորդները, փաստորեն, ոչ թե դաոսիզմի ադեպտներն են, այլ ոչ այլ ոք, քան երրորդ մասի անցումում մագնիտաֆոնի կասետ ծախող եղոները։
Կոմպակտ Արարատի հերթական գլանակը մուֆթվելուց հետո ոչ ոք այնպես չի նվիրվում չգործելու սկզբունքին, ինչպես Արթուրը, ում անունը տղերքը դրել էին Ռեմբո, բնավ չգիտակցելով այդ ածականի ողջ գեղեցկությունը։
Սառը Դուետի բերանն ատամներով բացելով ու Վարդան Ուռումյանի կատարումներից մեկը միացնելով տրվում էր գործողությունների բնականոն հոսքին՝ չկար ոչ մտածմունք, ոչ ցանկություն, ոչ պատճառ, ոչ նպատակ։
«Թե աչերս քեզ որոնեն, ես կփակեմ մութ կոպերով․․․ որ աշխարհում քեզ չտեսնեմ, որ աշխարհում քեզ չտեսնեեե՜՜մ» Եւ նույն երաժշտության ելեւեջներով՝ «Եվ աչերը քո կիսաբաց, մեռյալի պես, իմ թեւերին ընդարմացած․․ դու կպառկե՜՜ս…»
youtube
0 notes
Text
Բլիզարդի տոպ սինեմատիկները
Wrath of the Lich King!
The day you were born, the very forests of Lordaeron whispered the name, Arthas
Պատմություն թե ոնց ա ժամանակին ազնվական պրինցը՝ պալադին, միշտ արդարության ու բացարձակ ճշմարտության տապոռնի հետեւորդը, իրա ժողովրդին փրկելու համար ընտրում մութ ճանապարհը։
Չգիտեմ էսքան վերջն ա, որովհետեւ էս պատչից եմ սկսել խաղալ ՎՈՎ , թե որովհետեւ ինչքան էպիկ պատմություն կա էս փլոթն ունի ու գլխիս մեջ ֆեյռվեռկ ա լինում էպիկության, թե երաժշտությունից ա, թե սառնամանիքից։ Բայց չկա սրա նմանը։
Ասենք 2009 թվից մինչեւ հիմա մարդիկ վերադառնում են իրան, գնում տարբեր պիռատկեքի վրա էս էքսպանսիան են խաղում, որ գոնե մի քիչ վերապրեն էդ թվերի մասսայական էյֆորիան։ Էխ եւ ախ։ Մի խոսքով՝ վեն թայմ քամս, յու շալ բի քինգ։ Թագավոր բաներ էլի։
youtube
Warbringers: Jaina
Վայ չգիտեմ ինչքան տխրություն կա էս չորս րոպե քառասունհինգ վայրկյանի մեջ։ Սենց ջղայնություն, փոշմանանք, կորուստ, ինչքան էր Ջաինան հավատացել որ կարա լինի խաղաղություն, ինչքան բանից զրկվեց՝ հերը մահացավ, սիրածը Լիչ Քինգ դառավ, հայրենիքը էն խելառը վարի տվեց, հավատը վերջապես կորցրեց։ Էէէէհ։
Նավարկության հելնելու համար ա։
youtube
World of Warcraft: Warlords of Draenor Cinematic
-and what Gul'Dan must we give in return?
-everything
Պատմությունը ֆուլ կռուգ փակվում ա, մակգառայի ժամանակ, որտեղ Գռոմաշը պետք ա մեռնի, հայտնվում ա Գառոշը ու փրկում ա հորը։
Ու ասում ա՝ սա չի մեր ճակատագիրը․․ ժամանակները փոխվում ��ն․․․մենք երբեք չենք լինի հպատակ․․․․մենք կլինենք նվաճող․․․ իիիիիիֆ։
youtube
Lords of War Part Three – Durotan
Երբ Ալյանսը խոսում ա Առդայի մասին, միշտ բոլորը մոնստր են։ Բայց անգամ ամենանվիրյալ հեյթողները ընդունում են, որ կար մեկը՝ Դուրատանը, ով պատվի եւ իմաստության մարմնացումն էր։
Իզուր չի, որ իրա տղեն՝ Տռալը, դառնում ա Առդայի հոգեւոր վոժձը։
youtube
The Burdens of Shaohao—Part 1: Doubt
Էս պատմությունը շատ եմ սիրում։
youtube
World of Warcraft: Mists of Pandaria Cinematic
To ask why we fight… … is to ask why the leaves fall. It is in their nature. Perhaps, there is a better question.
Մարդն ու օռկը ցխկում են իրար բան, մեկ էլ տումանի միջից հայտնվում ա մանախ պանդան, սենց մեծավարի, գյուղի իմաստունի պես երկուսի գլխին էլ տալիս ա ու թե բա՝
For my kind, the true question is: What is worth fighting for?
Հարգանք եւ պատիվ։
youtube
World of Warcraft: Battle for Azeroth Cinematic
Իհարկե Բլիզարդը մեեեեծ, շատ մեծ սխալ արեց Սիլվանային երկրորդ Գառոշ սարքելով, որովհետեւ ինչքան կարելի ա նայել, թե ոնց են Առդայի առաջնորդները խփնվում։
Բայց․․․ բայց եթե լրիվ անկեղծ լինենք, կընդունենք, որ Սիլվանայի օդը վիբրացիա անող For the Horde-ից ու Անդուինի սաղին վերակենդան��ցնող For the Alliance!֊ից ամեն նայելուց փշաքաղվում ես։
Իրականում Սիլվանայի ատելության փակ շղթան քանդելու վիձենյան ունի տեղ ապրելու էս իրականության մեջ, ոնց որ եւ Փեյնի դեպքում էր ռեզոնեյթ անում տարբեր լեվլների վրա։
youtube
0 notes
Text
Հերթական ճամփորդություններիցս մեկի ժամանակ, շատ հետաքրքիր զուգադիպությամբ, ապրիլի 24֊ին հայտնվել էի Պոմպեյում։ Իր ժամանակների համար աննախադեպ ծաղկուն ու բարդ այդ քաղաքի ավերակներին նայելով, մոխրացած մարդկանց մնացորդները տեսնելով մտածում էի թե վսյո ժը ինչ փխրուն բան ա բայց կյանքը։
Ֆաունի ամառանոցի փնտրտուքներով ճեմում էի վառված քաղաքով, ուր բոլորը նեղ փողոցներով ձգվում էին դեպի, ոնց հասկացա տուրիստների խոսակցություններից, հրապարակ, որտեղից հիասքանչ տեսարան պետք ա բացվեր դեպի Վեզուվը ու գինու դեգուստացիա լիներ։
Բայց դե Արարատներից հետո ոչ գինին էր գրավում, ոչ էլ առավել եւս Վեզուվը։ Տենց քայլում ու մտածում էի ինչ քաղաքակթություններ են փլվել մի օրում/տարում/դարում, մենք էլ դրել դարդ ենք անում։
Հետո նաեւ երբ տեսնում ես, թե ոնց ա ընդեղ մեկը սարսափած կուչ եկած մոխրացել, իսկ կողքը սիրուն կարմիր ծաղիկ ա աճում, ջոգում ես, որ կյանքը անկախ ամեն ինչից միշտ շարունակվում ա։ Ոնց ասում էր դասականը «էսպես չի մընա»
Ու չըկա շըքեղ արձանն արքայի, Ոչ նրա քաղաքն աշխարքի վըրա, Մերն է աշխարքը ու կյանքը հիմի, Բայց մեր աշխարքն էլ… էսպես չի մընա..
Հետո տենց մեծ մարդկանց վայել մտքերով քայլելով հասա բաղնիք զուգարաններին, սիրուն մոզայկաներ էին պահպանվել կամ վերականգնվել, ու մտածեցի, որ վսյո ժը բոլոր տեղերում մարդիկ նույնն են էլի ախպեր, ինչ ենք ընգել իրար հետեւից, սաղս էլ շռում ու քաքում ենք։ Իհարկե կներեք։
Բայց դե էդ ա, անցյալն ու ներկան փոխկապակցված են, նրանով, որ միշտ եղել ա արյուն, դաժանություն, միշտ նույն ձեւ սպանել են իրար, զուտ ուրիշ մարդիկ եւ ուրիշ մեթոդոներով։ Եւ երբեմն նաեւ ոչ մեզ։
Ինչեւէ, մեծ մտքերը մեծ մարդկանց համար թողնելով, ու նաեւ որովհետեւ ստամոքսս գռմռում էր, այդ ապրիլյան զով քամին վայելելով շարժվեցի դեպի Բինգյոլ ռեստորան՝ մի կուշտ փոր հաց ուտելու ու մի թեթեւ բան խմելով Հռոմեական մեծ քաղաքակրթության համար ախ ու վախ քաշելը կոմֆորտի մեջ շարունակելու։





0 notes
Text
երազում ժամանակ առ ժամանակ մի հատ քաղաք եմ տեսնում, որը իրականում գոյություն չունի հաստատ, որովհետեւ մետրոյի մուտքը ամֆիթատրոնի պես տեղում ա, ներսում սենց հարուստ դախլերով, որտեղ վաճառականները ծախում են թանկարժեք քարեր, փայտի կ��շիկներ, գունավոր համեմունքներ, գրքեր, թզբեհներ ու կյանքը էդ քաղաքում անկախ ինձնից զարգանում ա։ մի օր ասենք տեսել էի ճոպանուղու շինարարություն ա, մի որոշ ժամանակ անց տեսա արդեն վերջացրել են
ու մի հատ շատ միստիկ տուն կա բլրի գլխին, իմ պատկերացմամբ ինչ-որ վամպիր բան պետք ա էդտեղ ապրի, կամ գոնե թոքախտավոր գրող մի խոսքով էսօր էլի էդ քաղաքում էի նարնջագույն վարդագույն իրիկուն էր, պրիյատնի քամի էր անում, էն որ ոչ տաք ա ոչ ցուրտ, ու էս տարիների ընթացքում առաջին անգամ մի հատ նոր լոկացի բացահայտեցի
սենց ժայռի բերանը կախովի այգիներ էին ու ինչ-որ շատ բոյով հսկայական կավից շինություն
0 notes
Text
***
Փոքր ժամանակ տյուբետեյկա ունեի՝ էն ուզբեկական գլխարկներից, որոնց վրա ուլունքներով ինչ֊որ խորհրդանշական բաներ են ասեղնագործում։
Բորդո բարխատե հիմք ուներ, վրան սպիտակ, բաց կապույտ ու նռան հատիկների նման բոսորագույն ուլունքներով ասեղնագործած թռչուն էր ինչ֊որ։ Ուզում եմ հավատալ, որ վիրավոր չէր ու կարմիր ուլունքներն ուղղակի նրա վզի բնական գունավորման մասն էին կազմում։
Էդ գլխարկը հագել էի մանկապարտեզում, երբ ընկեր Գոհարի բեմադրությամբ պար էի պարել մանկապարտեզի ամենագեղեցիկ տղայի՝ Լեւոնի հետ։
Աչքերս որ փակեմ, հենց հիմա կհայտնվեմ մանկապարտեզի դահլիճում (որն այժմ կաթնամթերքի գործարան է դարձել) ու կտեսնեմ թե ինչպես է Լեւոնը աջ ծնկի վրա հենված ծափ տալիս, իսկ ես նրա կողքը շրջանաձեւ հետագծով թաթերիս վրա պտտվում եմ՝ ձեռքերս հնարավորինս նուրբ շարժելով գլխարկիս կապույտ թռչունի նման։
Լեւոնը շատ գեղեցիկ փայլուն աչքեր ուներ։ Դրա համար ուզում եմ նաեւ հավատալ, որ նա նույնպես վիրավոր չէ ու ապրում է իր կյանքը հնարավորինս վառ գույներով։
0 notes
Text
***
Շավարշ ամին ծեր էր, շատ ծեր, հագած հինգ մանեթանոց վերնաշապիկի պես մաշված, որ առել էր ունիվերմագից էն թվերին, երբ դեռ արյունը մեջը եռ էր տալիս ու կանանց տպավորելու փափագ կար։
Հիմա կանանց մասին մտածում էր ոչ հաճախ, քան ամիսը մեկ֊երկու անգամ, երբ պատահական բռնացնում էր, թե ինչպես է հարեւանի հարսը փեշերը քշտած լվացքը փռելու դուրս գալիս։
Կնոջ փեշերի կարեւորությունը նրան բացատրել էր գյուղի բիձեքից մեկը` ջրաղացի Լյովը, երբ պապիրոսը ձեռը երկար էս կողմ էն կողմ անելուց հետո կրակ էր վառել ու ասել էր․ «Շավո ջան, լավ լսի, քեզ բան պիտի ասեմ»։
Եւ գյուղի բիձեն ասել էր՝ Շավո ջան, հիշի, էս աշխարհիս երեսին, էս տիեզերքը որ կա, ուրեմն լավ լսի, ամենամիստիկ երեւույթը եւ բնության ամենագեղեցիկ պարգեւը կինն է, եւ պիտի դրան կարողանանք ընդառաջ գնալ։
Եւ գյուղի բիձեն ասել էր՝ նա երեխա է ստեղծում, նա օջախ է ստեղծում, էն գիշերները որ մութ են, երբ էն մենակությունը ճերմակ օձի պես փաթաթվում է քո վզին, քո սավանի ձեւով գալիս, գալարվում ու շնչահեղձ է անում քեզ․․․միակ օգնականը կինն է, կնոջ տաք մարմինը։ Երբ կպնում է քեզ եւ զգում ես, որ տիեզերքի վրա եւս մեկ ուժ գոյություն ունի։
Եւ գյուղի բիձեն ասել էր՝ բայց միաժամանակ տիեզերքի ամենաողբերգական կերպարներից է կինը։ Կնոջը ի՜նչ մեծ միսիա է տրված․ երբ տղամարդը զինվոր է, երբ տղամարդը շուտ ընկնող է․․ նրա աչքերը փակողը դարձյալ կինն է լինում։
Շավարշ ամին հեղափոխության ժամանակ երկու եղբայր էր կորցրել։ Մեկի աչքերը փակել էր մայրը, մյուսինը՝ նվիրվածությունը կարմիր բանակին։
Ողբերգությունը նրանց տոհմի անբաժան մասն էր։ Եւ այդ ամենի պատճառն ըստ Շավարշ ամու արյան անեծքն էր։ Խոսքի հմայական զորությունը։ Նզովքը, որը փոշու ամպի մեջ սլացող ձիերի հետեւից դուրս էր եկել Զարիկ տատու շուրթերից։
(շարունակելի)
0 notes
Text
To Be By Your Side
youtube
Օվկիանոսների միջով, ծովերը կտրելով, Անցնելով սեւ անտառների վրայով, Այնպիսի լուռ հովիտների միջով, որ չես համարձակվում նույնիսկ այնտեղ շնչել, Քո կողքին լինելու համար։
Անապատի լողող միրաժների վրայով, ��եռների միջով՝ ամբողջությամբ կրակի մեջ, Ոռնացող քամիների եւ հորդառատ անձրեւների միջով, Քո կողքին լինելու համար։
Ամեն մղոնն ու ամեն տարին, Ամենքի համար մի արցունքի կաթիլ, Չեմ կարող քեզ դա բացատրել, սիրելիս, Անգամ չեմ փորձի։
Գիշերվա մեջ՝ որտեղ բախվում են աստղերը, Սահմաններով, որոնք բաժանում են, Անտառներ՝ քարացած, կանգնած, Քո կողքին լինելու համար։
Ամեն մղոնն ու ամեն տարին, Ամենքի համար մի արցունքի կաթիլ, Չեմ կարող քեզ դա բացատրել, սիրելիս, Անգամ չեմ փորձի։
Որովհետեւ ես գիտեմ մի բան Սերը գալիս է թեւերի վրա Որովհետեւ այսօր ես կլինեմ կողքիդ, Իսկ վաղը կճախրեմ, կգնամ։
Ամենախոր օվկիանոսից մինչ ամենաբարձր գագաթ, Հատելով սահմանները երազներիդ, Խորը ձորերի մեջ, որտեղ մենք չենք համարձակվում խոսել, Քո կողքին լինելու համար։
Անծայրածիր ամայի վայրերով, Որտեղ գազանները բոլոր գլուխ են խոնարհում, Սիրելիս, ես երբեք հանգիստ չեմ ունենա, Մինչ չլինեմ քո կողքին։
Ամեն մղոնի եւ ամեն տարվա հետ, Ժամանակն ու հեռավորությունը անհետանում են, Չեմ կարող քեզ դա բացատրել, հոգիս Չեմ էլ փորձի։
Եւ ես գիտեմ ընդամենը մեկ բան, Սերը գալիս է թեւերի վրա, Եւ այս գիշեր ես կլինեմ կողքիդ, Բայց վաղը կճախրեմ, կգնամ։
Սերը արթնանում է օրվա հետ Եւ այսօր գիշեր ես գուցե լինեմ կողքիդ, Բայց վաղը ես կճախրեմ, Վաղը ես կճախրեմ, կհեռանամ։
0 notes
Text
Ararat
Փոքր ժամանակ շատ էի սպասում երբ ա հոպարս Ռուսաստանից գալու, որովհետեւ միշտ լավ նվերներ էր բերում։
Մտածում էի երեւի մեծահարուստ ա, թե չէ ինչի՞ մերոնք տենց նվերներ չեն առնում մեզ, իսկ ինքը առնում ա։
Էն օրը ախպորս երեխեքին նվերներ առնելիս հասկացա՝ հոպարս հարուստ էր մեղքի զգացմամբ․ որ հեռու ես ու ամեն կարեւոր բան բաց ես թողնում։
*** Երեկ չէի մտածել Հայաստան հետ վերադառնալու մասին։ Յութուբը երեկոյան՝
***
Մոսկվայից, Ծմակուտի վրայով, Երևան են հասնում մի 100 րոպեում, իսկ Ծմակուտից Երևան հասնելու համար պետք է գնալ մի ցերեկ ու մի գիշեր: – Մեր գյուղը, խնամի ջան, հեռո՜ւ, հեռու… – Էնպես էս ասում հեռու, կարծես Հայաստանից դուրս է: – Հայաստանից դուրս է, աշխարհից էլ դուրս է։
Հովհաննես Գրիգորյանն ասել ա՝ Հայրենիքները սովորաբար հեռու են լինում, քարքարոտ ու անտերանոց մի տեղ, Աստուծու աչքից հեռու․
Էս հեռավորությունը մեր գերդաստանի հավերժական թեման ա․ պապիկիս մորը՝ Հուռիին, փախցնում են գյուղ եկած առեւտրականները եւ տանում սարեր, պապիկս 11 երեխեքից առաջինը գալիս ա Երեւան կրթություն ստանալու (տարիներ անց նրան կգործուղեն Կուբա եւ նա կգրի նամակ, որը ես թաց աչքերով պետք է կարդամ Երեւան֊Թբիլիսի գնացքի մեջ), հայրս Ջերմուկից գալիս ա Երեւան, մայրս Երեւանից գնում ա Ջերմուկ (բարեբախտաբար այս երկու իրադարձությունները տեղի են ունենում տարբեր ժամանակներում, այլապես ես չէի ծնվի), հոպարս, մորքուրներս ապրում են պանդխտության մեջ եւ ամեն տարի ամռանը ես ու պապաս գնում ենք Զվարթնոց նրանց դիմավորելու։ Հիմա Զվարթնոցի ճանապարհը պապայիս հետ կիսում ա մամաս։
Ընդհանրապես մեր սեղաններից միշտ անպակաս ա եղել հեռվում գտնվողների կենացը։ Այժմ այդ կենացը խմելիս մերոնք նշում են նաեւ ինձ։
***
Էն օրը պապաս ուղարկել էր ձայնագրություն, թե ոնց ա Երեւանից զանգում տանեցիներին․
֊ Մի հատ շալվարի կտոր եմ առել, կգաս էստեղ կարել կտաս
֊ Ի՞նչ կտոր ա
֊ Կապույտ գույնի
֊ Քանի՞ մանեթանոց
֊ Քեզ մանե՞թն ա հետաքրքրում
֊ Մամ․․ ասում եմ, ամսի յոթին մի հոգի բերելու եմ հետս
֊ Մի հոգի՞, դե բերում ես բեր, ոչինչ․․ արի, ոչինչ
֊ Ո՞նց եք, երեխեքը տու՞նն են
֊ Բերում ես որ ի՞նչ անենք․․ Վալոդիկը տունն ա
֊ Ի՞նչ են անում
֊ Հա, հեսա տամ իրեն
*փոխանցվող հեռախոսի ձայն
֊ Ալո՞
֊ Հը՞
֊ Բարեւ
֊ Բար��ւ
֊ Հը՞ արա
֊ Ի՞նչ հը
֊ Խի՞ չես գալի
֊ Հավես չկա
֊ Հավես չկա՞․․ Արսենը չի գալի՞
֊ Չէ
֊ Ո՞նց չէ, բա Սուսանն ասում ա ամսի մեկին կարող ա գա
֊ Կարող ա
֊ Այ ըտենց
֊ Հը՞․․ խոսա դե
֊ Ի՞նչ խոսամ, առ պապայի հետ խոսա
*փոխանցվող հեռախոսի ձայն
֊ Այ տղա
֊ Հը՞
֊ Էլի են օրվա նման դասի չես գնու՞մ
֊ Գնում եմ
֊ Հա՞՞, զգույշ արա՜, ծանթները կարող ա բռնացնեն քեզ
֊ Բահ բահ, բռնացրին
֊ Ամսվա մեջ ուրեմն հինգ օրն ես դասի գնում էլի
֊ Հինգ օրը չէ, երեք
֊ Այ տղա պապիռոսի հոտ ա գալիս, հիմար, գոնե բուդկեն մի ծխի
֊ Հա
֊ Պապիկին տեսե՞լ ես
֊ Չէ
֊ Լսի այ տղա, Հասմիկ հորքուրից տեղեկություն իմանալուց անպայման զանգում ես։ Կզանգես Լաուր հորքուրին փող կվերցնես։ Հիմա տա՞ք ա
֊ Տա՞ք, հա
֊ Էլ բան ման չկա՞ ասելու․․
*խոսում են խմիչքից
֊ Հա դե լավ Գագիկ, վաղը լավ ֆուտբոլ կա, կգնաս կնայես
֊ Ի՞նչ ես ասում
֊ Լավ ֆուտբոլ կա, կնայես, հետո որ լավ կողպեք պատահի, կառնես կբերես, երկու անց քանի
֊ Բահ բահ բահ
֊ Հա դե լավ Գագիկ, ում ուզում ես բեր այ տղա
֊ Տուր մամային հըլը
*փոխանցվող հեռախոսի ձայն
֊ Հը՞
֊ Ի՞նչը հը
֊ Բան չէ, ասում եմ խոսա, չեն կտրում դեռ
֊ Հա, Գագիկ ջան, չեն կտրում չկտրեն, էլ բան չունեմ ասելու
֊ Ռուզանը ու՞ր ա
֊ Ռուզանը դուրսը էլի
֊ Տա՞ք ա տեղ հիմա
֊ Ոչինչ էլի, բավարար ա, ամպ ա
֊ Ձուն կա՞
֊ Գագիկ, ամսի վեցի՞ն ես գալու
֊ Յոթին
֊ Հա, դե լավ ուրիշ բան չունեմ ասելու Գագիկ ջան․․ հա․․ այ տղա, մի ծխի այ շաշ, մի ծխի, էդ ի՞նչ ես արել, հերդ ասում ա շատ ես նիհարել․․
֊ Ո՞վ ա ասում
֊ Պապադ
֊ Հա ճիշտ ա ասում
֊ Քեզ կարգին չես պահում, դասի չես գնում։ Էնենց եմ ջղայնացել վրադ։ Եկել բռնացրել են քեզ
֊ Մի օր էլ դու արի բռնացրու
֊ Պապան կգա կբռնացնի էլի
*ձայնագրությունն ավարտվում ա
Անցել ա, չգիտեմ, մոտավոր 40 տարի՞։ Իսկ հեռախոսազանգերի բնույթը չի փոխվել։ Երբ առանձնապես բան չկա ասելու, բայց ուզում ես անընդհատ մամայիդ ձայնը լսես։
0 notes
Text
Հռոմեական կայսրություն
Հռոմեական կայսրություն, Հռոմեական կայսրություն․․ ամեն օր Կլոնի մասին եմ մտածում։
Էսօր Ակրոպոլում լսում էի Badema – Urga երգը ու Լեոյի պես կորած մոլորված կռուգեր էի տալիս։ Ինձ թվում ա մոլերը ստեղծված են նրա համար, որ մարդիկ էդ բետոնե հրեշին ներսից տեսնելով արթնանան մղձավանջից․․ ինչ֊որ ակնթարթ թվում էր, թե հեսա, հեսա, մոտ եմ, հասել եմ կյանքի ճշմարտությ��ւնները ֆուլ տեսնելուն։
Տենց մեկ էլ մոտս եղել էր, երբ միանգամից չորս բիռկա արյուն վերցրին ու աչքերիս առաջ ակնթարթային սեւացավ, ձեռքերս սառեցին, մատերս սկսեց ծակծկել, ինչ֊որ լույս սկսեցի տեսնել ու կարծես կյանքի փազլը հավաքվում էր․․երբ հանկարծ ինչ֊որ մեկը ուժեղ չափալախ տվեց, հետ կանչեց չնախատեսված ճամփորդությունից։
Շատ պատահաբար կամ հնարավոր ա էդպես էլ նախատեսված էր, որ գիշերը երգը վերալսելուց նաեւ գտա Урга: Территория любви ֆիլմը, որտեղ հիմնական թեմաներն են մշակութային բախումը, մարդկանց կապը, պարզ բաների գեղեցկությունն ու քաղաքային մոդերնիզմի կոնտրաստը գյուղական պարզության հետ։
Թեմա, որի մասին մտածում եմ քնելուց առաջ, երազիս մեջ, բուձիլնիկս անջատելուց՝ տասին, տասն անց քսան, տասն անց քառասուն, լանչին, վերջապես երեկոյան, երբ կլոունի պես մի էկրանից կտրվում եմ, որ կպնեմ մյուսին՝ իրականությունից փախնելու հերթական դոզան գտնելու հույսով։
Ընդհանրապես մարդկային միայնության անելանելիությունը երեկ չեմ բացահայտել, որովհետեւ դե մենակ ծնվում ենք, մենակ էլ մեռնում, ինչ֊որ իլյուզիաներ չունեմ էդ առումով, բայց այ որ մի հատ լայն սպեկտրում կա էդ միայնության, համեմատաբար նոր բացահայտում էր։
Ինչ֊որ պարադոքսալ բան կա, որ միլիոնավոր մարդկանցով շրջապատված լինելու դեպքում շատ ավելի վառ ես զգում մենակությունը, քան օրինակ գյուղական կյանքում, մարդա իր հոգսերի ու դժվարությունների մեջ թաթախված։
Որոշ քաղաքներ էլ ոնց֊որ հատուկ նախագծած լինեն մարդու փոքր լինելը ընդգծելու նպատակով՝ մոնումենտալ շինություններ, լայն փողոցներ, մագիստրալներ, բարձրահարկեր, բլուրներին ամրոցներ ու աշտարակներ։ Անդադար երթեւեկության ու աղմուկի մեջ, շքեղության կամ հակառակը՝ կեղտի, փոշու մեջ ձուլվում ես, դառնում ինչ֊որ մեկը կամ էլ ոչ մեկ։
Բացի ճարտարապետական լուծումներից, էդ մենակության պատճառներից մեկը նաեւ անանունությունն ա։ Հազարավոր դեմքերի մեջ անհատականությունդ կորում ա՝ ոչ մեկի պետքը չի դու ի՞նչ երգեր ես սիրում, ո՞ր կինոն ես առաջին անգամ մեծ էկրանին տեսել, հումորի զգացում ունես, թե նենց, փակ մարդ ես, թե դուշա կամպանիի, ֆանտազիաներումդ արդեն դաշնակահար ես դարձել մեծ բեմերին, թե ավելի կենցաղային երազանքներ ունես։
Չնայած, արդարության համար պետք ա ասել, որ շատերի համար մեծ քաղաքների՝ դիմագծերը լղոզելու ֆենոմենը ազատագրող ա։
Փոքր տեղերում դու ապրում ես ոչ թե քո կյանքը, այլ քո, եղբայրներիդ, հորդ, տեղի դպրոցի հարգարժան ուսուցիչ պապիդ ու ծննդատան մանկաբարձ տատիդ, նրանց բարեկամների եւ բարեկամների բարեկամների կյանքը։ Լավ ա գոնե պատրիարխալ հասարակության մեջ ենք ապրում ու մորական կողմից կյանքիդ նկատմամբ հավակնություններ չկան։
Ընդհանրապես, կարծում եմ մայրերը միակ էակներն են, որ էս կյանքը մի քիչ տանելի են դարձնում։ Հավանաբար դրա պատճառով էլ Վիլյամ Սարոյանը գրել ա «Հայրիկ, դու խենթ ես» եւ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» գրքերը, եւ ոչ հակառակը։
Չնայած հորս նույնպես անչափ սիրում եմ։
0 notes
Text
��գուշացեք, դռները փակվում են
բայց նաեւ երբ մի դուռը փակվում ա, բացվում ա մյուսը
կամ ըստ ավելի վատատես ժողովրդի` ուղղակի պատուհան
իսկ ես առհասարակ կարծում եմ
որ ոչ մի բան էլ չի բացվում
ու մեռնում ես դանդաղ
թթվածնի պակասից
1 note
·
View note