Tumgik
#նպատակ
posthedonism · 1 year
Text
Հեքիաթ Երևակայության ու Զգայարանների մասին
֊Չեմ հասկանում, <<տառապանք>> բառը ի՞նչ ա նշանակում։
֊Դժվար էլ երբևիցե հասկանաս։ Ես էլ քո նման չէի հասկանա, եթե Մարդը ինձ չպատմեր էտ երևույթի մասին։
Սենց խոսում էին զգայարանները` Լսողությունն ու Տեսողությունը, որ արդեն երկար ժամանակ ա ինչ ապրում էին անմարդաբնակ կղզու վրա։ Ու երջանիկ էին իրանք, որովհետև արդեն եկել էին էն գիտակցությանը, որ ոչինչ չունեն` ներկայից բացի։ Լսողության համար ձայնային ալիքները զգալուց վեր հաճույք չկար։ Տեսողությունը օրեր շարունակ կարար մենակ նայեր. հիանար ծովի ալիքների պարով, ավազի երանգներով ու իր ընկերների` զգայարանների գեղեցկությամբ։
Համը հաճախ ծովի ջուրն էր խմում ու աղիությունը իրան անչափ դուր էր գալիս, որովհետև քաղցրություն երբեք չէր զգացել։
Մաշկը ավազի ջերմությունն ու հաճելի ծակծկոցն էր վայելում ու իմանալով, որ երբեք հետ պատասխան չի ստանա` ավազին շնորհակալություն էր հայնտնում իրեն տաքացնելու համար։
Մի անգամ, երբ զգայարանները բոլորով հավաքված դեսից֊դենից էին խոսում, կղզուն լողալով մոտեցավ Երևակայությունը` իրենց հին ընկերը։
Զգայարանները Երևակայությանը շատ էին սիրում. ինքը միշտ ուրախացնում ու զարմացնում էր իրանց։ Երևակայությունը աշխարհը զգալու ու ընկալելու ոչ֊մի միջոց չուներ, բայց զգայարանների պատմածներից կարողանում էր աշխարհի պատկերը սեփական մտքում գծեր ու նույնիսկ հավելյալ երանգներ տալ իրականությանը։
֊Երևակայությու՜ն, ինչ շուտվանից չէինք տեսնվել։
Պատասխան չհնչեց։ Զգայարանները Երևակայության հայացքի մեջ սառնություն ու ծաղրանք նկատեցին։
Երկար դադարից հետո վերջապես լսվեց Երևակայության ձայնը.
֊Բարև ձեզ։ Կասեի "Շատ եմ ձեզ կարոտել", բայց դե չեմ ուզում խաբեմ։
Զգայարանները ապշած իրար նայեցին։
֊Երևակայությու՞ն, փոխվել ես։ Ի՞նչ ա էղել, ոնց որ քո փոխարեն ուրիշ մեկը խոսա։
֊Փոխվել եմ, որովհետև ձեր հիմարության մակարդակն եմ գիտակցել։ Ի՞նչ իմաստ ունի ձեր գոյությունը ընդհանրապես էս աշխարհում, եթե ոչ֊մի օգուտ չեք տալիս։ Օրինակ դու, Լսողություն, քեզ հեչ կողքից պատկերացրել ե՞ս։ Հիմարի նման ամբողջ օրը պառկաց ոչ֊մի բան չես անում ու էտ անգործությանդ <<կյանք վայելել>> անունն ես տալիս։ Կամ դու, Համ, էտ ծովի դառը, անդուր ջուրն ես խմում, մի հատ էլ մնացածին նենց ես ներկայացնում, ոնց որ էտ ինչ֊որ համով խմիչք ա։ Զզվել եմ ձեր անհիմն օպտիմիզմից. չգիտե՞ք, որ վարդագույն ակնոցները ուղիղ աչքերի մեջ են ջարդվում։
Զգայարանները ընկան մտորումների մեջ։ Լսողությունը ձայները վայելելու փոխարեն սկսեց ինքն իրան ուրիշների աչքերով նայել ու հասկացավ, որ ինքը լրիվ անպիտան մի երևույթ ա։ Համը սկսեց կասկածել` ծովի համը իրան էսքան ժամանակ իրո՞ք դուր ա էկել, թե ինքն ա իրան տենց համոզել։ Մաշկը մտածեց. "Իսկ տարօրինակ չի՞, որ ես ավազի հետ եմ խոսում" ու խոսք տվեց ինքն իրան, որ այլևս տենց աննորմալ բաներով չի զբաղվի։
Կարճ ասած` Երևակայությունը "ԵՍ" գաղափարը սրսկեց զգայարանների մեջ, ու իրանք սկսեցին ինքն իրանց երրորդ դեմքից նայել, աշխարհին առաջին դեմքից նայելու փոխարեն։
Մենակ Տեսողությունը արագ ամեն ինչ հասկացավ։
֊Երևակայություն, ասում ես էսքան ժամանակ ափի վրա ինչով էիր զբաղված ?
֊Մարդկային ռասսան էի ուսումնասիրում։
֊Ուսումնասիրու՞մ, թե իրանց գաղափարները կլանում։
֊Չեմ խաբի, Տեսողություն, շատ բան եմ իրանցից սովորել։
֊Օրինակ ի՞նչ։
֊Դե օրինակ, որ երջանիկ լինելու համար շատ ջանք պիտի գործադրես, թե չէ նեգատիվը քեզ շատ արագ իրա կողմը կքաշի։ Վատից փախնելն անիմաստ ա։ Ինքը ամենուր ա։ Ինչքան էլ արագ վազես, մեկ ա, խնդիրներդ քեզնից արագ են վազելու։
֊Մմմ, ինչ հետաքրքիր ա,֊ քմծիծաղ տվեց Տեսողությունը,֊ իսկ էտ "ես" բառն էլ ե՞ս մարդկանցից սովորել։
֊Չեմ հասկանում ինչ ես ուզում ասես։
֊Բացատրեմ։ Դու զգայարաններին "հիմար" անվանեցիր մենակ էն պատճառով, որ իրանք, քո ասելով, անպիտան են։ Հարց. իսկ ի՞նչ ա նշանակում պիտանի լինել։
֊Օգուտ տալ ուրիշներին։
֊Ինչի՞ց ես վերցրել, որ օգուտ տալը ինքնին նպատակ պիտի հանդիսանա որևէ մեկի համար։
֊Մարդիկ են տենց ասել։
֊Էէէհ, Երևակայություն։ Ստրուկների ստրուկ ես դարձել։
֊Ի՞նչ նկատի ունես։
֊Քաոսից փախնելու նպատակով "ճիշտ" ու "սխալ", "լավ" ու "վատ" բառերն են ստեղծել մարդիկ, որովհետև վախեցել են կյանքը ընդունեն նենց, ոնց ինքը կա` մութ ու անորոշ։ Կյանքին փորձել են իմաստ տալ, չի ստացվել, ու անիմաստությունից են սկսել փախնել։ Թույլ մարդիկ սկսել են թույլ մարդկանց մտքերն իրանց ուզած ձևով ներկեն, ու երբ մեկն ա հայտնվել, ով փախնելու փոխարեն անորոշության մեջ քայլ ա արել, իրա վրա "տարօրինակ" պիտակն են կպցրել ու առանձնացրել իրանց խմբից։ Իսկ դու, Երևակայություն, էտ թույլ էակների հետ շփումից մոռացել ես, որ բնության մեջ բնական ա երջանիկ լինելը ու որ "ցավ", "տառապանք", "նեգատիվ", էտ բոլորը հորինված գաղափարներ են։ Դու երջանկությունը օպտիմիզմ ես անվանում էն դեպքում, երբ էտ բնականոն վիճակն ա էս կյանքում։ "Նեգատիվ" բառին էնքան ես նշանակություն տվել, որ էտ բառը սկսել ա քեզ խեղդել, ու դու խեղդվելդ "իրականություն" ես անվանել։ Արթնացի, Երևակայություն։
Երևակայությունը մի պահ լուռ նայեց Տեսողությանը։ Հետո մեղմ ժպտաց։
֊Իսկ ինչի՞ են մարդիկ անորոշությունից փախնում։
֊Որովհետև իմաստ են ման գալիս ամեն տեղ, չհասկանալով, որ "իմաստ"֊ն էլ հորինված գաղափար ա։
2023
4 notes · View notes
mamul-am · 3 days
Photo
Tumblr media
«Նպատակ ունենք, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30%-ը լինի ՀՀ ներսում»․ Արմեն Գրիգորյան
https://mamul.am/am/news/303147
0 notes
rohanseoewe · 3 months
Text
FOR ARMENIAN CITIZENS - INDIAN Official Indian Visa Online from Government - Quick, Easy, Simple, Online - ՀՆԴԿԱԿԱՆ Պաշտոնական հնդկական վիզա առցանց կառավարությունից - Արագ, հեշտ, պարզ, առցանց
Tumblr media
Հնդկաստանի կառավարությունը լավ նորություն ունի Հնդկաստանի բոլոր այցելուների համար, անհատների համար, ովքեր պատրաստ են եղել այցելել Հնդկաստան ցանկացած նպատակով: Հնդկական վիզա ստանալն այժմ ավելի պարզ է, քան երբևէ: Հնդկաստան այցելությունն այժմ պարզ է դարձել, քանի որ Հնդկաստանի կառավարությունը ներկայումս ուղարկում է պարզ և անհանգստացնող էլեկտրոնային ճանապարհորդական վիզայի դիմումներ, որոնք թույլ կտան դիմորդներին կամ անհատներին, ովքեր ակնկալում են այցելել Հնդկաստան ավելի քան 171 քաղաքացիությունից, այցելել Հնդկաստան՝ առանց հասանելի լինելու կամ որևէ բան անելու: մի տեսակ ֆիզիկական այց դեսպանատուն կամ անձնագրի վրա կպչուկ ստանալ: Վերջերս ներկայացված այս ռազմավարությունը կոչվում է eVisa India - Indian Visa Online: Այն պահին, երբ դուք ընտրում եք այս տեսակի վիզա, այն ձեզ հնարավորություն կտա այցելել Հնդկաստան տարբեր տեսակի նպատակներով: Որպես անծանոթ այցելու, ով նպատակ ունի որևէ պատճառով այցելել Հնդկաստան, ձեզնից կակնկալվի, որ դուք կունենաք ձեր էլեկտրոնային վիզան կամ ձեր թուղթը, նախքան երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալը, քանի որ սա Հնդկաստանի Կառավարական շարժման մարմնի հրամանն է: . Համապատասխանաբար, այս էլեկտրոնային վիզան նախատեսված է ընտրված 171 երկրների համար 2024 թվականի դրությամբ, և այդ երկրներից միայն անհատները կարող են դիմել վիզայի համար: Այժմ դուք կարող եք այցելել Հնդկաստան զբոսաշրջության, ընտանիքի հետ հանդիպման, շրջագայություններ անցկացնելու, գործարար հանդիպումների համար Business eVisa-ի կամ բժշկական eVisa-ի կամ կոնֆերանսների կամ որևէ այլ նպատակով Հնդկաստանում 180 օրից պակաս մնալու համար: Դուք կարող եք առցանց վճարել քարտով, ստանալ eVisa էլ. Դուք կարող եք այցելել նավարկության տերմինալ կամ օդանավակայան էլեկտրոնային փոստով հնդկական էլեկտրոնային վիզա ստանալուց հետո: Խորհուրդ ենք տալիս դիմել Հնդկաստան մեկնելուց երեք օր առաջ: Գործարար, զբոսաշրջիկները և բժշկական այցելուները կարող են օգտվել այս ծառայությունից առցանց: Indian Government has a good news for all visitors to India, individuals who have been willing to visit India for any purpose. Getting Indian Visa is now simpler than ever. Visiting  to India has now been made simple as the Indian government currently sent off simple and bother free electronic travel visa applications that will permit applicants or individuals who have the expectation to visit India from more than 171 citizenships to visit India without being available or do any sort of physical visit to embassy or get sticker on passport. This recently presented strategy is called eVisa India - Indian Visa Online.  At the point when you select for this sort of visa, it will empower you to visit India for  various types of purposes. As an unfamiliar visitor who has the aim of visiting India for any reason, you will be expected to have your India electronic visa or you have your paper before you can be permitted to enter the country, as this is a command from India Government Movement Authority. Accordingly, this electronic visa is intended for chosen 171 nations as of 2024 and just individuals from those nations are qualified to apply for the visa.  Now you can visit India for Tourism, meeting family, conducting tours, business meetings for Business eVisa, or Medical eVisa or Conferences or any other purpose for less than 180 days stay in India. You can pay online by card, get eVisa by email and at no step of the process are you required to visit Indian Consulate. You can visit cruise terminal or airport after you receive Indian electronic Visa by email. We recommend that you apply three days in advance of your trip to India. Business, Tourists and Medical visitors can avail this service online.
Address :  5/1 29th Street, Yerevan 0037, Armenia
Phone : +374 10 229727
Website : https://www.indian-visa-online.org/bn/visa
Business Hours : 24/7/365
Owner / Official Contact Name :Nigali Rinpuna  Linthusa
Դիմել հնդկական վիզա, հնդկական վիզայի դիմումի ձև, հնդկական վիզա մեզ քաղաքացիների համար, հնդկական վիզա ամերիկյան քաղաքացիների համար, հնդկական վիզայի առցանց դիմում, հնդկական վիզայի դիմում, հնդկական տուրիստական ​​վիզա մեր քաղաքացիների համար, հնդկական տուրիստական ​​վիզայի դիմում, հնդկական շտապ տուրիստական ​​վիզա, շտապ տուրիստական ​​վիզա Հնդկաստան, շտապ հնդկական վիզա, շտապ հնդկական վիզա առցանց, շտապ հնդկական վիզայի դիմում, հնդկական վիզա առցանց ԱՄՆ, հնդկական բիզնես վիզա, հնդկական բժշկական վիզա, հնդկական վիզայի պահանջներ, հնդկական վիզայի դիմում մեր քաղաքացիների համար, տարանցիկ վիզա Հնդկաստանի համար, հնդկական վիզա առցանց, հնդկական վիզա մեր քաղաքացիների համար, հնդկական վիզայի պահանջներ, հնդկական վիզայի դիմում, հնդկական վիզա առցանց, հնդկական տուրիստական ​​վիզա, դիմել հնդկական վիզայի համար, հնդկական էլեկտրոնային վիզայի դիմում, հնդկական վիզայի դիմումի ձև, հնդկական վիզա մեզանից, հնդկական վիզա կանադացիների համար, հնդկական վիզա պահանջներ, հնդկական վիզա հնդկացիների համար, դիմել հնդկական վիզա առցանց, հնդկական մուտքի վիզա, հնդկական վիզա բրիտանական քաղաքացիների համար, հնդկական առցանց վիզա դիմում, վիզա հնդկացու համար Մեծ Բրիտանիայից, հնդկական բիզնես վիզա, հնդկական տուրիստական ​​վիզայի պահանջներ, հնդկական այցի վիզա, հնդկական էլեկտրոնային վիզա առցանց , հնդկական էվիզան մեր քաղաքացիների համար, հնդկական էլեկտրոնային վիզա մեր քաղաքացիների համար, հնդկական տուրիստական ​​վիզա առցանց, հնդկական տուրիստական ​​վիզայի դիմում, հնդկական էլեկտրոնային վիզայի դիմում, հնդկական վիզայի մուտքի պահանջներ, հնդկական վիզայի գործընթաց, հնդկական վիզայի ձև, դիմել հնդկական էլեկտրոնային վիզայի համար, հնդկական զբոսաշրջիկ պահանջները, մեր քաղաքացուն անհրաժեշտ է վիզա դեպի հնդկական, հնդկական տուրիստական ​​վիզա ժամանելիս, հնդկական վիզա կանադացի քաղաքացիների համար, դիմել հնդկական տուրիստական ​​վիզայի համար, հնդկական բիզնես վիզա առցանց, հնդկական վիզայի փաստաթղթեր, հնդկական ԱՄՆ վիզայի պահանջներ, հնդկական վիզայի ճանապարհորդություն, հնդկական վիզայի համար պահանջվող փաստաթղթեր , հնդկական էլեկտրոնային վիզայի վավերականություն, հնդկական էլեկտրոնային վիզա ժամանելիս, հնդկական վիզայի վավերականություն Apply Indian Visa, indian visa application form, indian visa for us citizens, indian visa for american citizens, online indian visa application, indian visa application, indian tourist visa for us citizens, india tourist visa application, urgent indian tourist visa, emergency tourist visa india, emergency indian visa, emergency indian visa online, emergency indian visa application, indian visa online usa, indian business visa, indian medical visa, indian visa requirements, indian visa application for us citizens, transit visa for india, indian visa online, indian visa for us citizens, indian visa requirements, indian visa application, indian visa online, indian tourist visa, apply for indian visa, indian e visa application, indian visa application form, visa for indian from us, indian visa for canadian, indian e visa requirements, indian visa for indians, apply indian visa online, indian entry visa, indian visa for uk citizens, indian online visa application, visa for indian from uk, indian business visa, indian tourist visa requirements, indian visit visa, indian e visa online, indian evisa for us citizens, indian e visa for us citizens, indian tourist visa online, indian tourist visa application, indian e visa apply, indian visa entry requirements, indian visa process, indian visa form, apply for indian e visa, indian tourist requirements, us citizen need visa to indian, indian tourist visa on arrival, indian visa for canadian citizens, apply for indian tourist visa, indian business visa online, indian visa documents, indian us visa requirements, indian visa travel, documents required for indian visa, indian e visa validity, indian e visa on arrival, indian visa validity
0 notes
Text
Թանգարանների միջազգային օրը Գրատպության թանգարանում
Tumblr media
Թանգարանների դերն անչափ կարևոր է մեր կյանքում. թանգարան այցը ճանաչողական, գաղափարական, գեղագիտական և դաստիարակչական նշանակություն ունի։
Ամեն տարի մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա շրջանակում, թանգարաններն ամբողջ աշխարհում համախմբվում են մեկ խորագրի շուրջ։ 2024-ին Թանգարանների միջազգային օրը և Թանգարանային գիշերն անցկացվում են նույն օրը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո: Ծրագրին այս տարի միացել է 118 թանգարան: Դրանք այցելուների համար անվճար սկզբունքով բաց են լինելու ամբողջ օրվա ընթացքում։
Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը ևս այսօր՝ մինչև կեսգիշեր իր հյուրընկալ դռներն է բացել այցելուների առջև։ Ըստ ծրագրի, 11:00-24:00-ին, ամբողջ օրվա ընթացքում, սպասվում են տարբեր ցուցադրություններ։ 12:00-ին տեղի կունենա «Բացահայտիր Հայաստանը» թանգարանի մասին ֆիլմի ցուցադրությունը, 15:00-ին՝ «Թանգարան-դպրոց համագործակցությունը. ուսուցիչը՝ թանգարանում» դասախոսությունը, 18:00-ին՝ «Հայ-իրանական մշակութային կապեր։ Անդրե Սևրուգյան (Դարվիշ)» ցուցադրություն – զեկուցումը, 20:00-ին՝ «Հայ գրքի ճանապարհը 16-18րդ դդ» ֆիլմի ցուցադրություն։
The Museum of Printing / Գրատպության թանգարանի հասցեն՝ Տերյան 72 [email protected]
Թանգարանների միջազգային օրը 1977 թվականին հռչակել է Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով թանգարանները համախմբելու հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ մարտահրավերների դիմագրավման, թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:
«Թանգարանների գիշեր» ծրագիրն անցկացվում է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել է 2005 թվականից:
0 notes
chgiteminch · 5 months
Text
Վու Վեյ
Վու Վեյի ամենամոլի հետեւորդները, փաստորեն, ոչ թե դաոսիզմի ադեպտներն են, այլ ոչ այլ ոք, քան երրորդ մասի անցումում մագնիտաֆոնի կասետ ծախող եղոները։
Կոմպակտ Արարատի հերթական գլանակը մուֆթվելուց հետո ոչ ոք այնպես չի նվիրվում չգործելու սկզբունքին, ինչպես Արթուրը, ում անունը տղերքը դրել էին Ռեմբո, բնավ չգիտակցելով այդ ածականի ողջ գեղեցկությունը։
Սառը Դուետի բերանն ատամներով բացելով ու Վարդան Ուռումյանի կատարումներից մեկը միացնելով տրվում էր գործողությունների բնականոն հոսքին՝ չկար ոչ մտածմունք, ոչ ցանկություն, ոչ պատճառ, ոչ նպատակ։
«Թե աչերս քեզ որոնեն, ես կփակեմ մութ կոպերով․․․ որ աշխարհում քեզ չտեսնեմ, որ աշխարհում քեզ չտեսնեեե՜՜մ» Եւ նույն երաժշտության ելեւեջներով՝ «Եվ աչերը քո կիսաբաց, մեռյալի պես, իմ թեւերին ընդարմացած․․ դու կպառկե՜՜ս…»
youtube
0 notes
arminehblogblog · 9 months
Text
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Ցիտադել»
Էկզյուպերին վեհ հոգի է, ով կատարում է մեծագույն առաքելությունը, որ կարող է տրված լինել առանձին մարդուն՝ օգնել մարդկանց մոտենալ Աստծուն։ Իսկ «Ցիտադել»-ն Աստծո զրույցն է Էկզյուպերիի հետ, որն ունի միայն մեկ նպատակ՝ ընտրված մարդու միջոցով աշխարհին հասանելի դարձնել Աստվածային իրողությունը։ Ցիտադելը գերաղրվեստական գիրք չէ, այն հոգևոր գրականություն է։ Ցիտադելն աղոթք է, որը հենց այդպես էլ պետք է կարդալ,…
Tumblr media
View On WordPress
0 notes
tigrangorsh · 11 months
Text
Մարդն ինքնարարմանն այլընտրանք չունի եւ, գուցե, սրանում նա միակ դժբախտ էակն է, որը չի կարող իրեն թույլ տալ արարչի անսպառ հովանավորչության ներքո անհոգ գոյություն, բայց անկախ նրանից, որ ինքնարարումը դեռ չի հռչակել իր լինելիությունը պայմանավորող մեկ նպատակ, նա հենց այդ նպատակով էլ առաջնորդվում է վաղնջական ժամանակներից։ Նրա ցանկացած ձգտում՝ անգամ անմահանալու ցանկությունը, եւ նրա ցանկացած նվաճում՝ այդ թվում ինքնաբուժման, ոչ միայն անկախ չեն ինքնարարումից, այլ՝ ուղիղ ածանցվում են դրանից։ Ուստի, բանականության նվաճման եւ առաջնորդման այս ՀԱՎԱՏԱՄՔԸ ճշմարիտ արթմնությունից զատ, նաեւ զգուշացում է սպասվող հոգեւոր ճգնաժամի, որն արդեն իսկ անգիտակից զգալուց բացի, գիտակցաբար ընկալվելու է, քանզի երբ ինքնարարման մեջ բոլոր նվաճումները դեռ միայն մարմնական են, որի ցանկացած հաջորդող ձեռքբերման հետ զգալի է լինելու, թե էությունն ինչքան հին, սահմանափակ ու անհապատասխան է դրան։ Բայց հենց այն նույն դժբախտությամբ, որ ինքնարարմանն այլընտրանք չկա, մարդը դատապարտված է գտնել մարմնականի եւ հոգեւորի ներդաշնակությունը նաեւ դրանց բարձր զարգացման մակարդակում ու լինել այդ ներդաշնակումը՝ անկախ նրանից, թե դրան հասնելու համարn դեռ քանի քաղաքակրթություններ պետք է անցնի, քանզի հակառակը կնշանակի ոչ այլ բան, քան ոչնչացում։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
0 notes
hayarthun · 1 year
Text
«Այսօր Լեռնային Ղարաբաղի հայությունը բռնագաղթվում է, որովհետև 1918 թ․ օսմանա-ադրբեջանական պարագլուխներից և ոչ մեկը հանրային պատասխանատվության չենթարկվեց Բաքվի 30 հազար հայերի կոտորածի համար, որովհետև 1920 թ․ Շուշիի հայության կոտորածի կազմակերպիչները նույնպես մնացին անպատիժ, որովհետև 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի կոտորածների մասնակիցները չստացան համապատասխան որակումներ, որովհետև աշխարհը լռեց, երբ գետնին հավասարեցվեց Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը՝ դառնալով 21-րդ դարի առաջին մշակութային ցեղասպանություններից մեկը»,- ասված է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարության մեջ:
Հավելենք, որ եթե ժամանակին հայկական պետությունը հետևողական լիներ այս հարցերում՝ հեռահար նպատակ ունենալով վերականգնել պատմական արդարությունը, այդ թվում՝ Նախիջևանի դեպքում՝ նաև հողային իրավունքները, շատ հավանական է, որ 2018 թ․-ին հնարավոր լիներ խուսափել թուրքամետ ռեժիմի իշխանության գալուց։
Այսօր ևս նույն սխալը չկրկնելու համար պետք է շարունակենք տեր կանգնել Արցախի դատին։
TG.Հայկական ալիք | @hayaliq
0 notes
invinoevn · 2 years
Photo
Tumblr media
Երբ | When - Նոյեմբեր 16 November - 19:30 Որտեղ | Where - Ին Վինո | In Vino Արժեք | Cost - 3’300 անձը* per person *Ներառում է մսի և պանրի տեսականի և յուրահատուկ ուտեստներ: *Includes a meat and cheese platter and special dishes. Համտեսը կանցկացվի անգլերեն, հայերեն թարգմանությամբ: The tasting will take place in English with Armenian translation. Թոզոտ խաղողի սորտից պատրաստված այս չոր կարմիր գինին մի ճանապարհորդի մասին, ով վերադառնում եմ տուն և նպատակ դնում ստեղծել Հայաստանի լավագույն գինիները: Այս արտադրողի համար գինեգործությունը իր հոգում է, որը փոխանցվել է իր պապիկից: Նոյեմբերի 16-ին բաց մի թողեք Ձեր հնարավորությունը հանդիպելու գինու հեղինակ՝ Լուսինես Հայեսին: Երեկոյի ընթացքում մենք կհամտեսենք Ուբունթու գինին և կբացահայտենք Լուսինեի ճանապարհի պատմությունը: Գինին կհամադրենք մսի և պանրի տեսականու և խոզի և տավարի մսից պատրաստված յուրահատուկ ուտեստների հետ։ Տեղերը սահմանափակ են: Ամրագրելու համար խնդրում ենք անցնել էջի նկարագրության հղումով կամ այցելել Ին Վինո: Հարցերի դեպքում զանգահարեք (010) 521931 - Crafted from the Tozot grape variety this dry red wine is about the story of a traveller who returned home to create Armenia’s finest wines. For this producer winemaking is in her soul, passed down by her “papik” (grandfather). On November 16th don’t miss your chance to meet Loucines Hayes - the woman behind this wine! During the evening we will taste Ubuntu, learn about Loucine’s journey and pair the wine with a meat and cheese selection and unique dishes made from pork and beef. Seating is limited. To reserve your spot follow the link in bio or visit In Vino. You can reach us at (010) 521931 #Armenia #Yerevan #6Saryan #InVino #Սարյան #ԻնՎինո #winetasting #wine #InVino (at In Vino EVN) https://www.instagram.com/p/Ck2rZjSs71J/?igshid=NGJjMDIxMWI=
0 notes
mamul-am · 4 days
Photo
Tumblr media
«Դա քաղաքական հեռահար նպատակ էր հետապնդում»․ Հովիկ Աղազարյան
https://mamul.am/am/news/303073
0 notes
creeplr · 4 years
Text
Թամբլերյան Հայկական Համայնք
Ընկերնե՛ր, մարդի՛կ, ովքեր սա կարդում են միամիտ՝ թեգերի պատճառով, ու բնականաբար զարմանում, դե թամբլերում հայերեն չկա համարյա՝ ես որ ման եմ էկել, քիչ բան եմ հանդիպել, ստեղծել ենք մի նպատակ՝ ստեղծել թամբլերյան հայկական համայնք (այսուհետ ԹՀՀ), եթե ձեր բլոգը անգլերեն ա, մի հատ էլ հայերեն բացեք, իսկ եթե պասիվ հետևող էիք, ավելի պայծառ, միացե՛ք, ակտիվացե՛ք, էկեք զարգացնենք թամբլերի հայերեն մասը։
ՀԳ․ ես շատ ոգևորված եմ, էնքան, որ նույնիսկ կոչականների վրա շեշտ եմ դրել, էկեք կպնենք ու անենք սա․
17 notes · View notes
Text
«Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված ցուցադրություն և խաղ-մրցույթ՝ ՀԱԳ-ում
Tumblr media
Էպոսը խորությամբ ընկալելն ու մանրամասն հիշելը քչերին է հասու։ Եվ առավել քան հաճելի է, որ մեր ժողովրդական էպոսը պատանիների ոգեշնչման աղբյուրն է դառնում։ Այսպիսին էր Հայաստանի ազգային գրադարանում անցկացված «էպոսի լավագույն ընթերցող» խորագրով խաղ-մրցույթի ժյուրիի կարծիքը։
«Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակության 150-ամյակի և առաջին համահավաք բնագրի 85-ամյակի (1939) առթիվ անցկացված խաղ-մրցույթը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հիմնադրամի (Պոլիտեխնիկի) ավագ դպրոցի աշակերտների «Սասուն», «Առյուծ Մհեր», «Մարաթուկ» թիմերի միջև էր: Երեք թիմերն էլ փայլեցին էպոսի՝ իրենց համակողմանի իմացությամբ: Հաղթեց «Մարաթուկ» թիմը:
1874-ին Գարեգին Սրվանձտյանցը տպագրեց «Գրոց ու բրոց» ավանդությունների ու զրույցների ժողովածուն, որի հավելվածում լույս տեսավ «Սասնա ծռեր» էպոսի՝ իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։
Մրցույթի կազմակերպիչ, ՀԱՊՀ ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Կուրղինյանն ընդգծեց. «Սա մեր ազգային հարստությանն անդրադառնալու հրաշալի առիթ է: Միջոցառումը նպատակ ունի մատաղ սերնդի շրջանում խրախուսելու էպոսի ընթերցումը, խթանելու դրա ճանաչումն ու բացառիկ դերի գիտակցումը»:
Մրցույթի ժյուրիի նախագահ, գրականագետ, էպոսագետ, բ.գ.թ., ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս Հայկ Համբարձումյանը բարձր գնահատեց խաղ-վիկտորինան և էպոսի վերաբերյալ մասնակիցների խոր գիտելիքները, նշելով, որ հոբելյանական միջոցառումներն առիթ են՝ առնչվելու համար մեր մեծ ու գաղափարական արժեքների հետ:
Ժյուրիի անդամ, արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը նշեց, որ խիստ տպավորված, ավելին՝ հիացած է պատանիների՝ էպոսի իմացությամբ, և որ նրանք, իրենց գիտելիքներով ու արժանավայել պահվածքով, ապագայի մեծ հույս են ներշնչում:
Մրցույթի մասնակից 16-ամյա պատանիները նշեցին, որ սիրով շատ շուտով Ազգային գրադարանի ընթերցող կդառնան։
Միջոցառմանը զուգահեռ Ազգային գրադարանի փոքր ցուցասրահում բացվեց հայկական ժողովրդական էպոսին նվիրված գրականության ցուցադրություն։
Ցուցադրված են «Գրոց ու բրոց. Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»-ը, 1936 թվականին Մանուկ Աբեղյանի ձեռամբ կազմված «Սասնա Ծռերի» առաջին և հաջորդ 3 հատորները, «Սասունցի Դավիթ» առաջին՝ «85-ամյա» համահավաք բնագիրը՝ Մհեր Աբեղյանի նկարազարդմամբ, որը կազմել են Մանուկ Աբեղյանը, Արամ Ղանալանյանը, խմբագրել է Հովսեփ Օրբելին։
Ցուցադրության շատ ու շատ այլ բացառիկ նյութերին կարող եք ծանոթանալ Ազգային գրադարանի թամանյանական փոքր ցուցասրահում։
0 notes
ebrahimijozaniali · 4 years
Text
ՀՀ-ում ընդունված ազգային Vache Amaryan
 անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ ՀՀ ԱԽ նիստում հուլիսի 10-ին ներկայացվել Հանրապետության իշխանություններին, որպեսզի նրանք ոչ թե ինձ, այլ Արցախի Հանրապետության նպատակներին ու չեն բանակ պահելն ու տնտեսություն զարգացնելը։ Մյուս ձևակերպումները չեն համապատասխանում մեր ազգայինժողովրդիվերաբերյալ պարտավոր են Vache Amaryan հրապարակավ արտահայտվել Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական հայ-ադրբեջանական սահմանագծի թեժությամբ։ Ցավակցում եմ Տավուշի մարզում տեղի ունեցած բախումների արդյունքում  նպատակներին ու չեն ապահովում մեր երկրի անվտանգությունը և զարգացումը։Սույն խայտառակ փաստաթղթի և դրանում ապահովում մեր երկրի անվտանգությունը և զարգացումը։Սույն խայտառակ փաստաթղթի և դրանում ր, թե ինչ նպատակ է էղեկավարությունը, քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, փորձագետները, մամուլը 
սահմանվում է արտակարգ Vache Amaryan
պլան։Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ընդունված փաստաթղթում հստակ էր, թե ինչ նպատակ էքաղաքացիներին բացատրություն և հաշվետվություն տան:Արցախի Հանրապետության ռազմաքաղաքականՆրանց նոր ուսումնասիրությունը հրապարակվել է Emerging Vache Amaryan Infectious Diseases ամսագրում:The Daily Mail-ը հայտնում է, թե վերոհիշյապարետատուն (այսուհետ` պարետատուն)` որպես համապատասխանաբար վարչապետին կամ փոխվարչապետին կից խորհրդակցական մարմին:Պարետատունը ղեկավարում է պարետը: Պարետատան կազմը լ մասնագետները պարզել են, որ 10-19 տարեկան երեխաները կարող են COVID-19 նույնքան հեշտությամբ տարածել,  ղեկավարության հետ այս փաստաթուղթը քննարկվե՞լ է։ Ձեր իմացությա՞մբ է Արցախը որպես տարածք, այլ ոչ թե որպես հանրապետություն  հետապնդում ՀՀ իշխանությունը. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են: 
մասին է խոսքը, որ մենք մեկ օր առաջ գիտեինք,. Որ այդտեղ լինելու են այդ աշխատանքնե՞րը: Իհարկե այդպես չի: Երեւանիմարդկանց, ում տանը հյուրընկալվել եմ, ում հետ հասցրել եմ շփվել:Մենք պետք է դեմքով ճանաչենք մեր հերոսCovid-19-ի դեմ պայքարի համար, միջոց գտնվի երկու երկրների միջեւ հակամարտությունն ընդմիշտ կարգավորելու համար»,- նշված էմիջոցներով կարելի է հակազդել, ամեն ինչ։ Ծրագրավորումը իսրայելական արտադրության է, շատ նորմալ կառավարվում են, լուրջ ծրագրավորված զենք է, որն ամբողջովին կարող է կատարել իր խնդիրները Vache Amaryan ավտոմատ ռեժիմում, դրանք խոցվել են մեր  NCC-ի հայտարարության մեջ:Բանն այն է, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հարեւանությամբ գտնվող թիվ 93  զինվորների թիկունքն ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչեւ տատիկներ ու պապիկներ, հղի  փոխքաղաքապետը, եթե հավատանք իր զգացմունքներին, զարմացել էր: Վարչական շրջանի ղեկավարի համար զարմանքն 
կրթահամալիրի վճարովի մանկապարտեզի հարեւանությամբ երկու համայնքային անվճար մանկապարտեզներ կան, որոնցիցստղծվածի մի փոքրիկ մասն է»։Իսկ մարշալ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում այսօրսուբյեկտիվ վերաբերմունքով: Փաստաբան Հայկ Ալումյանն էլ արձանագրել է կառավարության կողմնակալ մոտեցումըՀայաստանում մահացել է 18 կորոնավարակակիր,
Vache Amaryan
որոնցից 6-ը, իշխանությունների ավանդական ձեւակերպմամբ՝ այլ հիվանդությունից։ Գրանցվել է վարակվելու 273 նոր դեպք՝ 1072  թեստավորումից։ COVID-19-ից մահերի ընդհանուր թիվը  662  տուժածներին պատճառված վնասի փոխհատուցման հարցում: Մյուս պաշտպան  Հովհաննես Խուդոյանը նշել է, որ կան «լավ»   հակառակորդի խոցված անօդաչու սարքերի, կարելի է ասել, թանգարան էր կազմակերպվել բաց երկնքի տակ։ Ադրբեջանը 150-ից 200 մլն  մեկը այս պահին հիմնովին վերանորոգվում է՝ իր ստեղծման օրվանից ի վեր առաջին անգամ, իսկ մյուսի վերանորոգումը
1 note · View note
heartdxxper · 4 years
Video
heartdxxper - Նպատակ / Purpose *Hashtags* #rap #rapping #arnenianrap #raparmenian #armenianrapper #rapper #rapperarmenan #rappers #producer #rapperproducer #producerrapper #heartdeeper #heartdxxper #purpose #npatak #beatmaker #rapbeats #նպատակ #ռեպ #ռեպեռ #ռեպեր #հայկական #հայ #հայռեպեռ (at Yerevan, Armenia) https://www.instagram.com/p/CAz_DGpnJyz/?igshid=1u34sqv8yquxe
0 notes
legoanjo · 5 years
Text
Հերթական անգամ գրողի ծոցը ուղղարկեցի մի երազանք/նպատակ, մենակ նրա համար, որ դա խանգարելու ա մեր պատմությանը։
5 notes · View notes
tigrangorsh · 1 year
Text
Բարձրագույն բանականությունը՝ ինքնարարի նպատակ.
Ամբողջը ճանաչելու համար առանձնանում ես որպես մաս, բայց էլի չես տեսնում, քանզի ամբողջից բացակայում ես ինքդ։ Հետո առանձնանում ես որպես ավելի փոքր մաս, որ տեսնես ավելին ամբողջից։ Հետո ավելի ու էլի՝ շարունակաբար ինքնաոչնչանում ես մինչեւ ամբողջի տեսանելիության ամբողջականացում, ու գիտակցության զրոյականացմամբ ճառագում է ճշմարտությունը, որ ինքնաճանաչողությունդ ճանաչողություն էր առ այն, ինչը դու չես, ինքնաոչնչացումդ ինքնահաղթահարումն էր կախվածության, իսկ այն, ինչ մնացել ես, նախապայմանն է բարձրագույն բանականությանը ձգտման, ու մնացել ես այն, ինչը կոչվում է ՈՉԻՆՉ, կամ ինքնարար` Բարձրագույն Ես։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
0 notes