Tumgik
#zeynelectric
zeynelectric · 2 years
Text
Ֆոտովոլտային համակարգեր Այլընտրա՞նք, թե խնայողություն
Մարդկանց մոտ սխալ կարծիք է ձևավորված, որ ֆոտովոլտային համակարգը լիովին անկախացնում է սեփականատիրոջը էլ․ ցանցից: Սակայն այս համակարգերը համարվում են խնայող, այլ ոչ այլընտրանքային։ Պատճառն այն է, որ համակարգերը էներգիա արտադրում են արևի ուղիղ ճառագայթների և ցրված լույսի հաշվին և չեն գործում գիշերային ժամերին։ Ինչպես նաև, համակարգերի արտադրողականությունը փոխվում է եղանակային գործոնից կախված։
Սխալ տպավորություն է, որ տեղադրելով արևային համակարգ հոսանք ստանալու նպատակով, այլևս չեք տեսնի ձեր տարածքային տեսուչին (հոսանքի հաշվիչի ցուցմունք գրողին): Հիմնականում տեղադրվող համակարգերը ներցանցային են, ինչը նշանակում է, որ հաշվիչի ցուցմունք գրողի (տեսուչի) հետ որոշակի առնչություն ունենալու եք, քանի որ համակարգ տեղադրելուց հետո ձեր դիմումի համաձայն ցանցը փոխարինում է ձեր հաշվիչը դարձափոխիչային հաշվիչով (reverse—ով): Այդ ժամանակ ցանցի ներկայացուցիչը ձեր հաշվիչի տվյալները գրանցում է ինչպես միշտ, որից հետո ձեզ մանրամասն ակտի տեսքով ծանուցում է գալիս։
Տպավորություն կա, որ տեղադրելով համակարգ կարելի է ջեռուցում իրականացնել։ Համակարգերը թանկ են և ծառայում են որպես խնայող համակարգ, ջեռուցման պարագայում դուք ստիպված տեղադրելու եք մեծ հզորության կայան, որը բավարարելու է ձեր ձմեռվա պահանջներին, բայց մնացած եղանակներին պարապուրդի է մատնվելու, որը ձեռնտու չէ և երկարացնում է համակարգի հետգնումը։ Որպեսզի հետգնումը նախատեսվածից երկար չլինի, հաշվարկները պետք է արվեն ամբողջ տարվա կտրվածքով, անգամ եթե նախատեսել եք ձմեռը ջեռուցումը իրականացնել էլեկտրաէներգիայով պետք է այդ ամնեի հաշվարկը արվի հստակ, որպեսզի տեղադրած համակարգը 90-ից 100% -ի սահմաններում փակի ձեր տարվա կտրվածքով ծախսը։ Այս մոտեցումով հաշվարկը թույլ կտա ձեզ ձմռան ամիսներին օգտվել էլեկտրաէներգիայից որի դիմաց վճարելու եք, բայց տարվա կտրվածքով արևային համակարգը ձեզ արտադրելու է այնքան էլեկտրաէներգիա, որը ձեր ծախսը հավասարացնելու է համայրա թե զրոյի։
Համակարգերը ըստ տարբեր աշխարհագրական դիրքերի ստացված ճառագայթումից ունեն իրենց արդյունավետությունը։ ՀՀ ում՝ հատկապես Երևանի ճառագայթման պայմաններում, համաշխարհային արևային վահանակներ արտադրող ընկերությունների 1 կՎտ*ժ պիկային ժամում արտադրող դրվածքային հզորությամբ համակարգերը տարեկան արտադրում են 1500 - 1550կՎտ*ժ էլեկտրաներգիա՝ ± 5%։
Ըստ միացման ձևի տարբերում են ֆոտովոլտային համակարգերի 3 տեսակ․
1․ներցանցային (On grid),
Tumblr media
2. ներցանցային և կուտակման հնարավորությամբ (hybrid),
Tumblr media
3. ցանցից անկախ (off grid)։
Tumblr media
Hybrid—հիբրիդ տարբերակը շատ լավ միջոց է էլեկտրաէներգիայի բացակայության կամ վթարների դեպքում։ Այն թույլ է տալիս կիրառել մարտկոցներում կուտակված պահուստային էներգիան: Հիբրիդ տարբերակը ձեզ չի անկախացնում ցանցից, այլ ունի երկու հնարավորություն՝ ցանցի հետ զուգահեռ և ցանցից անկախ։ Համակարգը մոտ կրկնակի թանկ է ներցանցային համակարգից: Հաշվի առնելով, որ մարտկոցները ժամանակ առ ժամանակ պատշաճ լիցքավորում և լիցքաթափում են պահանջում, շատ երկար ժամանակ այն չօգտագործելով հանգիստ կարող եք շարքից հանել։ Մարտկոցների օգտագործման ժամանակը սահմանափակ է, մի քանի տարի (5-7 տարի) հետո ստիպված եք լինելու նորը գնել: Հիբրիդը, ինչպես նշված է վերևում, անկախություն չի ապահովում, բոլոր այն կարծիքները, թե համակարգը ցանցից եկող տատանումներից պաշտպանվելու միջոց է, միֆ են, քանի որ փոխակերպիչները (inverter), որպես այդպիսին, ցանցային լարում չեն կարգավորում։ Սարքերը չափում են ցանցից եկող հոսանքի բոլոր տվյալները և արևային վահանակներից եկող հաստատուն հոսանքը փոխարկելով դարձնում են փոփոխական հոսանք, որն ունի նույն տվյալները, ինչ ցանցի հոսանքը։
Tumblr media
Հիբրիդի պատկերավոր գծագիր
Ցանցից անկախ (off grid) տարբերակը մարտկոցներով տարբերակն է, որը էժան հաճույք չէ և խորհուրդ է տրվում կիրառել միայն այն տարածքներում, որտեղ ցանցը բացակայում է կամ շատ հեռու է, օրինակ՝ բարձրադիր վայրերում, եթե իհարկե օգտագործվող բեռը շատ չէ, և եղանակային պայմանները բարենպաստ են։ Այս պարագայում արդյունավետությունը կապված է միայն եղանակի հետ, հնարավոր է մի քանի օր, անգամ ամբողջ ամիս բարենպաստ եղանակ չլինի և արևային ֆոտվոլտային վահանակները չհասցնեն լիցքավորել մարտկոցները։ Այդ ժամանակ դուք չեք կարող օգտվել ձեր իսկ նշած բեռով, այնպես, ինչպես կօգտվեիք արևային եղանակին։ Համակարգերի արտադրողականությունը՝ կախված տարվա եղանակներից, փոխվում է։ Դա պայմանավորված է նրանով, թե արևի դիրքը Երկիր մոլորակի հետ ինչ անկյուն է կազմում։ Մարտկոցները ունեն պահպանման մի շարք առանձնահատկություններ, որոնց մի մասը վերևի տարբերակում նշված է:
Tumblr media
Այս բոլոր տարբերակներից լավագույնը Ներցանցային (On grid) տարբերակն է, որը գործում է ցանցի հետ միաժամանակ: Տեղակայելով արևային համակարգ՝ ֆոտովոլտային վահանակների միջոցով արտադրվող էներգիան փոխանցվում է փոխակերպիչին, որը հաստատուն հոսանքը դարձնում է փոփոխական հոսանք և այդ ժամանակ դուք օգտվում եք արևի տված բարիքներից։ Այն կարող է միանալ ինչպես միաֆազ հոսանքի աղբյուրին՝ 220 Վ(0.22կվ ), այնպես էլ՝ եռաֆազ սնուցմանը՝ 380Վ (0.4 կվ )։ Փոխակերպիչները (inverter), որպես այդպիսին, տարբեր են լինում թե՛ որակապես, թե՛ աշխատանքնային ժամերով։ Դրանով է պայմանավորված այդ սարքերի երկարակեցությունը և ՕԳԳ-ն։ Ներցանցային համակարգի դեպքում, երբ միացված բեռը գերազանցում է արևային համակարգի արտադրած հզորությունը, հավելյալ բեռն իր վրա ավտոմատ վերցնում է էլ․ցանցը, իսկ ավել արտադրված էներգիայի պարագայում՝ չօգտագործված էներգիան գնում է ցանցին և կուտակվում։ Գործող օրենքով կուտակված էներգիան կարող եք օգտագործել մինչ տարվա վերջ՝ դեկտեմբերի 31-ը։ Տարվա ավարտին կատարվում է վերջնահաշվարկ, որով հաշվարկվում է ցանցի տված էներգիան տվյալները թե գիշերային թե ցերեկային, (առավոտյան 07:00-ից երեկոյան 23։00 ցերեկային ժամ է համարվում): Եթե արևային կայանի արտադրած էներգիան այդ տարվա ընթացքում որոշակի կուտակվել է ցանցում ապա ձեզ են վերադարձնում ցերեկային այն ժամերի համար որի համար դուք վճարել եք, դրանից հետո եթե կուտակած էլեկտրաէներգիա է մնում ձեզ են վերադարձնում ձեր գիշերային ժամերի դիմաց վճարած գումարները, բոլոր այս հաշվարկները կատարելուց հետո եթե կուտակված էլեկտրաէներգիա է մնում ցանցում ապա ավտոմատ վաճառվում է ցանցին՝ գործող սակագնի 50%-ով։
Tumblr media
Միշտ հնչող հարցեր
Տարածված կարծիք կա, որ արևային համակարգերը տեղադրվում են քառակուսի մետրով։
- Արևային ֆոտովոլտային համակարգերը չեն տեղադրվում ըստ քառակուսի մետրի, այլ տեղադրվում են տարվա կտրվածքով էլեկտրաէներգիայի միջին ծախսի մեծությամբ կամ սպասվելիք ծախսի մեծությամբ՝ կատարելով մասնագիտական հաշվարկ, չափագրելով ձեր հողային կամ տանիքային տարածքը, որտեղ հնարվոր է տեղակայել արևային ֆոտովոլտային կայանը։
Տարածված տպավորություններից է, որ համակարգերը անկախություն են ապահովում։
- Համակարգերը անկախ իրենց տեղադրման տարբերակից ( ներցանցային, հիբրիդ, ցանցից անկախ) կախվածություն ունեն արևից, եղանակային պայմաններից։ Հիմնականում համակարգերը տեղադրվում են ներցանցային տարբերակով, որի հետ մարտկոցներ չեն տեղակայվում, ի՞նչու, որովհետև մարտկոցներով տարբերակը մոտ 35-40% ինքնարժեքով ավել է ներցանցային տարբերակից։ Կարևոր հանգամանք՝ մի քանի տարի հետո մարտկոցները կարիք է լինելու փոխարինելու։
Որոշակի անհանգստություն կա առ այն, որ տարվա տարբեր եղանակների, ինչպես նաև մարախլապատ, ամպամած, անձրևոտ եղանակին համակարգը արտադրություն չի ապահովի։
-Տարվա տարբեր եղանակներին համակարգը ունի իր արտադրության աստիճանը, վատ եղանակին արտադրում է այնքան, որքան կարողանում է ընկալել ցրված լույսը։ Տարբեր վայրեր ունեն արևի ճառագայթման տարբեր ցուցանիշներ և տարբեր որակային վահանակներ ըստ այդ ցուցանիշների արտադրելու են այնքան էներգիա, որքան ի սկզբանե նշված է եղել, վերը նշված բոլոր խոչընդոտները հաշվի առնելով։ Օրինակ, եթե նշված է, որ 1 կվտ*ժ դրվածքային հզորությամբ կայանը արտադրելու է 1550 կվտ*ժ էլեկտրաէներգիա, ուրեմն այդ թիվը 95-ից 100% ճշտությամբ կարտադրվի։
Հիմնական հնչող հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք տվյալ համակարգը կբավարարի մեծ սարքավորումներ աշխատացնելու համար։
- Համակարգերը տեղադրվում են բացառապես ձեր ամսական կամ տարեկան ծախսը խնայելու հաշվարկով, որը կարող է հասնել մինչև 100%-ի, անկախ այն հանգամանքից, թե որ պահին ինչ հզորությամբ սարք եք օգտագործում։ Եթե համակարգի տված էներգիան չի բավարարում, ապա ներցանցային համակարգի դեպքում պակասորդը ավտոմատ վերցվում է ցանցից, իսկ մարտկոցներով տարբերակի դեպքում, այդ հնարավորությունը սահմանափակվում է մարտկոցում եղած պաշարի սահմաններում։
Համակարգերի դերը և նպատակը.
Ծախսերի կրճատում
Խնայողություն տարվա կտրվածքով մինչև 80-ից 100 %-ով
Վնասակար նյութերի արտանետման կրճատումը դեպի մթնոլորտ:
Թանկացոումները չեն կարող ձեզ լուրջ անհանգստություն պատճառել։
Համակարգերը արդյունավետ ներդրում կարող են լինել բիզնեսի մեջ։ Եթե խոսենք տնտեսագիտական լեզվով՝ Արևը բարիք է մարդկության համար, իսկ այդ բարիքի ներուժը մեր երկրում՝ ՀՀ-ում ավելի քան արդյունավետ է։
Tumblr media
Եղեք իրազեկված, օգտվեք արևի բարիքներից։
Tumblr media
© Zeyn Electric
0 notes
zeynelectric · 2 years
Text
Բացահայտիր քո ունակությունները` էլեկտրականության ոլորտում
Հաճախ է պատահում, երբ տարբեր պատճառներով բնակարանի կամ որևէ շինության մեջ հոսանքի սնուցումը տեղ չի հասնում։ Հարց է առաջանում՝ ի՞նչ կարող է անել լեզուների մասնագետը, ծրագրավորողը կամ ընդհանրապես մասնագիտությամբ էլեկտրականությունից հեռու մարդը։ Իրականում, տվյալ մարդիկ բազմաթիվ խնդիրներ կարող են լուծել, ուղղակի իրենց վստահություն է պետք։ Ամեն դեպքում, մասնագետ կանչելը միշտ էլ խնդիրներից և գլխացավանքից ազատում է։
Դիտարկենք մի տարբերակ, երբ ննջարանում վարդակներին հոսանք չի հասնում: Համարենք գիտենք, որ մալուխները անցկացված են մի վարդակից մյուս վարդակ տարբերակով։ Դուք չունեք հատուկ սարքավորումներ՝ լարման չափիչ և այլ սարքեր։ Հոգ չէ, խնդիրը հայտնաբերելու և կարգավորելու համար ձեզ շատ գործիքներ պետք չեն։ Առաջնահերթ հարկավոր է ֆազը ցույց տվող ինդիկատոր, որը շատերիս տներում առկա է (նշենք, որ կան նաև շղթա ցույց տվող ինդիկատորներ)։ Երկրորդ հերթին հարկավոր է ստուգող լամպ։ Անհրաժեշտության դեպքում մալուխի կարիք կարող է առաջանալ, որպեսզի որևէ գիծ փոխարինվի։
Լարման չափիչ (մուլտիմետր)
Tumblr media
Շղթա ցույց տվող ինդիկատոր
Tumblr media
Ֆազ ցույց տվող ինդիկատոր
Tumblr media
Ստուգող լամպ (контрольная лампа)
Tumblr media
Սենյակում լարանցումը անցկացված է բաժանարարների միջոցով
Tumblr media
Խնդիրն ավելի մանրացնելու և քիչ-քիչ բոլոր հնարավոր տարբերակները բացառելու համար հարկավոր է ստուգել՝ արդյո՞ք վարդակների մեջ կա ֆազի առկայություն, թե ոչ։ Դրանից հետո պետք է հասկանալ, թե որն է խնդրի սկզբնաղբյուրը։ Հերթականությամբ պետք է ստուգել բոլոր վարդակների մեջ միացման տեղերը, որպեսզի բացառենք թույլ միացման  և քայքայման տեղերը։ Եթե ձեզ հաջողվի գտնել լարանցման սկզբնաղբյուրը, խնդիրը ավելի հեշտացրած կլինեք։ Եթե վարդակների մեջ ոչ մի խնդիր չի հայտնաբերվել, ապա պետք է գտնել բաժանարար միացումները, որից սնվում են վարդակները։
Երբ մենք ծանրաբեռնում ենք հոսանքի գծերը, այդ ժամանակ տաքանում են մալուխները, որից հետո հավանական խնդիր առաջանում է այն տեղերում, որտեղ թույլ միացում կա, կարճ միացման դեպքում նույն սկզբունքն է գործում։ Եթե անգամ բաժանարար միացման տեղը գտնելուց հետո խնդիրը չի հայտնաբերվում, ապա այդ դեպքում խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ստուգել մինչև բաժանարար գնացող միացումները։ Եթե մենք վարդակների մեջ չունենք ֆազի առկայություն, ապա տվյալ պարագայում պետք է ստուգել էլ. ավտոմատից դուրս եկող ֆազը, ինդիկատորով պետք է ստուգել մուտքի և ելքի հատվածում արդյո՞ք ֆազը առկա է, թե ոչ: Ինդիկատորով ստուգելուց հետո հարկավոր է ստուգիչ լամպով ստուգել։
Եթե մուտքի ու ելքի ֆազերը ստուգելուց խնդիր չկա՝ այսինքն ֆազը առկա է, բայց հոսանքը  բաժանարար չի հասնում, տվյալ դեպքում խնդիրը տեղափոխվում է այլ հարթություն՝ կարիք կա էլ. ավտոմատի տակից անջատել տվյալ մալուխը և նոր մալուխ անցկացնել մինչև բաժանարար և միացումներ տալ։
Եթե մենք վարդակներում ունենք ֆազ, բայց ստուգող լամպով ստուգելուց հետո լամպը չի միանում, կարող ենք հետևություն անել, որ տեղ չի հասնում էլ. զրոն։ Եթե բոլոր ստուգումների ընթացքում խնդիր չի հայտնաբերվել՝ անգամ էլ. վահանի մեջ, ընդհանուր զրոյի միացման տեղում  ևս խնդիր չի եղել, միացումները նորից ձգելուց հետո խնդիրը չի լուծվում, ապա տվյալ դեպքում ևս հարկավոր է նոր լարանցում իրականացնել մինչև բաժանարարի միացման տեղը՝ իհարկե հին մալուխը անջատելուց հետո։ 
Tumblr media
Դիտարկենք մեկ այլ տարբերակ։
Օրինակ, էլ. ավտոմատը կարճ միացումից անջատվել է և տան որոշակի հատված հոսանքազրկված է, լարերը անցկացված են շատ վաղուց, բաժանարար միացումները փակված են գաճի տակ, ենթադրյալ բաժանարարների ու մալուխների տեղը անգամ հայտնի չէ։ Իրականում նման դեպքեր շատ են պատահում, անհավանական ժանրից չէ։   
Խնդրի լուծումը կայանում է հետևյալ գործողություների մեջ՝ հարկավոր է տվյալ տարածքում վարդակներից անջատել բոլոր սնուցվող սարքերը, ստուգել բոլոր ջահերի սնուցման հիմքերը և էլ. պատրոնները, ինչպես նաև ստուգել վարդակների մեջ միացումները և մալուխների վիճակը։ Երբ համոզվում ենք, որ խնդիրը ստուգած հատվածներից չէ, տվյալ դեպքում պետք է դիմել մասնագետի։ Այս խնդիրը շատ բարդ խնդիր է անգամ  արհեստավարժ մասնագետի համար, որը լուծելու համար հատուկ գործիք է պետք։
Որպեսզի հոսանքազրկված հատվածի գաճը չքանդվի կարճ միացման տեղը գտնելու համար՝ օգտագործվել է շղթա ցույց տվող, կարճ միացումները գտնող գործիք, ինչը կրկնակի շահավետ է բնակարանի տիրոջ համար։
Tumblr media
0 notes
zeynelectric · 2 years
Text
Արտադրական տարածքների էլեկտրամոնտաժային կարգը և լուսավորությունը, մաս 2-րդ
Գոյություն ունեն մի շարք պաշտպանիչ միջոցներ՝ սարքվածքների, հաստոցների, հոսքագծերի պաշպանությունը ապահովելու նպատակով, կան ընդհանուր, ինչպես նաև մասնակի լուծումներ, գոյություն ունեն նաև բազմաֆունկցիոնալ պաշտպանության սարքեր։
Առանձին հոսքագծերի, հաստոցների համար տեղակայվում են պաշտպանիչ ռելեներ։
Շարժական էլեկտրական սարքերի համար խրոցակային վարդակները սնող խմբային գծերի պաշտպանության համար հանձնարարվում է նախատեսել պաշտպանական անջատման սարքվածքներ (ՊԱՍ-եր):
Tumblr media
Սարքվորումները պաշպանելու համար անհրաժեշտ է տեղակայել ցածր լարման, իմպուլսային գերլարումներից պաշտպանելու սարքեր:
Tumblr media
СПД
Անհրաժեշտ է տեղակայել ֆազը պաշտպանող ռելեներ, որպեսզի ֆազի բացակայության ժամանակ չվնասվեն տեղակայված էլեկտրական սարքավորումները։
Անհրաժեշտ է հաստոցների թողարկիչների հետ տեղակայել ջերմային ռելեներ, որպեսզի հաստոցների շարիժչները ապահովեք գերտաքացումից։
Կարևոր է նաև տեղակայել լարման տատանումից պաշպանող ռելեներ, որը տատանումների ժամանակ պաշտպանիչ գործողություն կիրականացնի՝ աջատելով ձեր սնուցումը։
Tumblr media
Էլեկտրակայանքների նախագծման ընթացքում պատվիրատուն կարող է նախագծողից պահանջել էլեկտրակայանքի անվտանգության ապահովման լրացուցիչ պահանջների կամ ավելի բարձր անվտանգություն ապահովող նորմերի կիրառում, սակայն չի կարող պահանջել տեխնիկական կանոնակարգերով նախատեսված նորմերի մասնակի կիրառում:
13) Էլեկտրակայանքների նախագծման կամ կառուցման ընթացքում չպետք է նախատեսվեն կամ տեղակայվեն այնպիսի էլեկտրական սարքավորումներ, հաղորդագծեր կամ այլ սարքեր, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստված չեն և չեն համապատասխանում տեխնիկական կանոնակարգերին` անկախ դրանց` շուկայում վաճառքի մեջ լինելուց:
Դիֆերենցված պաշտպանության միջոցները պաշտպանում են ձեր սարքավորումները ինչպես նաև ձեզ ազատում են մի շարք գլխացավանքներից և ֆինասական կորուստներից։
Արտադրամասային ընդհանուր էլեկտրականության անջատիչները կամ էլ․ ավտոմատները պետք է լինեն D դասի պատկանող սարքավորումներ։
Tumblr media
Բաշխիչ վահանները պետք է լինեն մետաղյա, հրակայուն պահարաններով ծածկված։ Պոլիէթիլային վահանները պետք է լինեն կրակ չտարածող։
Tumblr media
Միացումների մասին
Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում ա��շարժ հպակային միացումները պետք է կատարվեն եռակցմամբ, ճնշափորձարկմամբ, զոդմամբ, պտուտակելով ամրացմամբ կամ ուրիշ հավասարազոր եղանակով: Քանդովի հպակային միացումները պետք է մատակարարված լինեն ինքնաետպտտումը կանխող հարմարանքով: Զոդման տարբերակը Ռուսաստանում արգելել են, իսկ ԱՊՀ կամ ԵՏՄ տարածքում գործող նորմերը ըստ պայմանագրերի նաև կիրառվում է Հայաստանում։
Լուսավորության առանձնահատկությունների մասին
Tumblr media
Ճշգրիտ իրականացված լուսավորությունը կարևոր դերակատարում ունի մարդու աշխատանքային էֆեկտիվության վրա և առողջության համար։
Լուսավորությունը իրականացվում է թե՛ ընդհանուր, թե տեղային՝ կախված աշխատանքի տեսակից։
ՀՀ շինարարական նորմերով հստակ սահմանվում է, թե ինչպիսին պետք է լինեն արհեստական և բնական լուսավորման հատկանիշները ։ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=34658
Վատ լուսավորությունը հանգեցնում է աշխատանքի որակի նվազմանը, աշխատողների մոտ դեպրեսիա է առաջացնում և նվազեցնում նրանց արտադրողականությունը:
Մարդու աչքը ունակ է ընկալել թեթև ալիքները `380-760 նանոմետր երկարությամբ: Առանց լույսի երկար մնալը նվազեցնում է մարդու նյութափոխանակության մակարդակը, հանգեցնում է տեսողության խանգարման, մեծացնում է հոգնածությունը և բերում վնասվածքների ՝ աշխատավայրում: Նմանատիպ ռեակցիաները առաջանում են մոնոխրոմ լույսի ներքո`աղքատ սպեկտրային կազմով: Չափազանց վառ էլեկտրական լուսավորությունը նույնպես հանգեցնում է բացասական հետևանքների: Նյարդային համակարգը գերագնահատվում է, տեսողական բնութագրերը նվազում են, հայտնվում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կատարակտը, աչքի այրումը և այլն: Աշխատողների աշխատանքը պաշտպանելու համար կարգավորվում է արտադրության լուսավորությունը:
Լուսավորության ճիշտ բաշխումը և լուսատուների ճիշտ ընտրությունը կարևոր հանգամանք է։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս բավարար լույսով ապահովել տարածքը և ֆինասական կորուստներ չունենալ։ Լուսավորության ցանցը պետք է առանձնացված լինի ընդհանուր բաշխիչ էլ․ ավտոմատներից։
Լուսավորությունը հաշվարկելու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ տեղեկատվությունը օբյեկտի վերաբերյալ․
Արտադրության տեսակը
Արտացոլման գործակիցը որոշելու համար պատերի և առաստաղի գույնը: Եթե ​​պատերը մուգ են, դրանք լավ չեն արտացոլում լույսը, դուք պետք է ավելի շատ լուսավորություն տեղադրեք:
Սենյակի բարձրությունը, լայնությունը և երկարությունը:
Սենյակում փոշու և ծխի առկայությունը, ինչը նվազեցնում է լուսավորությունը:
Լուսավորությունը իրականացվում է թե՛ ընդհանուր, թե տեղային՝ կախված աշխատանքի տեսակից։
Շատ հանգամանքներով պայմանավորված հաճախ տեղի են ունենում հոսանքի անջատումներ, վթարներ, այդ ժամանակ շատերը չունենալով լրացուցիչ սնուցման աղբյուր կորուստներ են ունենում։
Ունեցեք գեներատորի հնարովորություն, որը ձեզ կսնի էլեկտրաէներգիայով, մինչև կվերականգնվի ձեր տարածքի էլեկտրամատակարարումը։ Այս փաստը հենց նախագծման ժամանակ պետք է հաշվի առնել և նախատեսել, ապահովելով սարքվածքների և առանձին մալուխների, հաղորդալարերի մոնտաժումը։
Tumblr media
Ֆոտովոլտային համակարգ ունենալը՝ ներկայումս ժամանակակից խնայողության լավագույն տարբերակն է։
Ներկայումս արևային ֆոտովոլտային համակարգերը հաջողված ներդրում են համարվում բիզնեսի համար, հատկապես խոշոր էլեկտրաէներգիայի սպառում ունեցողների համար։ Նախատեսեք, ստեղծեք պայմաններ, որպեսզի հետագայում ֆոտովոլտային համակարգ տեղադրելու ժամանակ չունենաք ոչ մի խոչնդոտ։ Համակարգերի մասին ավելի մանրամասն կարդացե՛ք հետևյալ հղման մեջ shorturl.at/eglCM։
Tumblr media
Անվտանգության կանոնների մասին
Պահպանելով էլեկտրամատակարարման կանոնները, դուք կխուսափեք հետագայում առաջացող խնդիրներից և առաջին հերթին կխնայեք ձեր առողջությունը, երկրորդ հերթին՝ ձեր փողը։ Գոյություն ունի վատ մոտեցում՝ «աա, դե ի՞նչ պետք է լինի որ», որը պետք է վերանա ցանկացած գրագետ կազմակերպվող աշխատանքից։
Արտադրական և պահեստային շինությունների համար պետք է որոշվի պայթյունահրդեհավտանգության կարգը և նշվի շինությունների դռների վրա: Անվտանգության մասին որոշակի մանրամասներ նշված է հետևյալ նյութում․ shorturl.at/hzRW3
Սպասարկող անձնակազմի, անձանց մասին
Բարձր լարման բոլոր էլեկտրակայանքները և ցածր լարման բոլոր եռաֆազ էլեկտրակայանքները պետք է սպասարկվեն, փոխարինվեն, փորձարկվեն դրանց սեփականատեր հանդիսացող կազմակերպության մասնագիտացված անձնակազմի կամ սպասարկող անձի կողմից: Էլեկտրաէներգետիկայի համակարգի կազմակերպությունները և այլ ոլորտների կազմակերպությունները, որոնք ունեն աշխատողների անվտանգության ուսուցման որակավորման, գիտելիքների ստուգման ու ստաժավորման սեփական համակարգեր, իրավունք ունեն իրենց աշխատողներին շնորհելու վկայականներ: Նրանց տրված վկայականը գործում է միայն տվյալ կազմակերպությունում աշխատանքներ կատարելու համար։
Տվյալ նյութում բացակայում են մի շարք տեխնիկական պահանջներ, քանի որ ՏԿ-ներում պահանջները բազմաթիվ են, նյութում ներկայացված է հնարավորինս սեղմ։
Նյութում տեղ գտած մի շարք տեխնիկական նորմեր վերցված են ��Հ Կառավարության տեխնիկական որոշումներից և կառավարության կոմից մշակված գոստերից։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=49405
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի № 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=35051
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=99397
Մի շարք հավելյալ ինֆորմացիա կարող եք գտնել հետևյալ տեխնիկական կանունակարգերի մեջ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=38683
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=73863
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=73867
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=50838
Կատարվող աշխատանքների՝ մատուցվող ծառայությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ shorturl.at/bjmoA
0 notes
zeynelectric · 2 years
Text
Արտադրական տարածքների էլեկտրամոնտաժային կարգը և լուսավորությունը
Ներկայումս մենք ունենք էլեկտրական ցանցերի վատ մոնտաժման ժառանգություն կամ մինիմալ պահանջ, որի պարագայում հաշվի չեն առնվում էլեկտրականության նորմերը, անվտանգության նորմերը, ինչը կարող է բերել վատ հետևանքների՝ առաջին հերթին մարդկային առողջության վնասների, նաև շինության հրդեհների, սարքավորումների և ապրանքների կորուստների։
Նյութը ուղեցույց է թե՛ մասնագետների, թե՛ շինարարություն կազմակերպող անհատների համար։
Նյութում առկա բոլոր օրինակները բխում են ՀՀ կառավարության մի շարք որոշումներից, տեխնիկական կանոնակարգերից, սահմանված գոստերից, ներկայացված են նաև մի շարք առաջարկներ՝ ըստ մասնագիտական փորձի, որի պահանջը միշտ առկա է լինում։
Աշխատանքների կազմակերպման հերթականության ու առաջնահերթությունների մասին։
Կազմակերպելով շինարարություն, կառուցելով արտադրամաս կամ տեղափոխվելով որևէ արտադրական նշանակություն ունեցող շինություն, առաջնահերթ կազմակերպվում է էլեկտրական ցանցի մոնտաժը, որը պետք է բավարարի արտադրության գործընթացին։
Արտադրամաս կառուցելիս առաջնահերթ պետք է կազմել շենքի նախագիծ, որպեսզի նախագծով հստակ կարողանաք պատկերացնել, թե որտեղ ինչ սարքավորում եք տեղակայելու, և այդ սարքավորմանը կամ աշխատանքային բաժնին ինչ էլեկտրական սնուցում է անհրաժեշտ։
Նախագծում
Էլեկտրամատակարաման համակարգի սարքավորումների մոնտաժային նախագիծը պետք է իրականացնեն լինցենզավորված մասնագետները։
Էլեկտրակայանքի կառուցման կամ վերակառուցման նախագծերը պետք է կազմվեն համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից և օրենքով սահմանված դեպքերում ու կարգով ենթարկվեն փորձաքննության:
Tumblr media
Կազմելով շինության նախագիծ, ունենալով էլեկտրական նախագիծ, արդեն հստակ իմանալով ձեր բոլոր պահանջները, ձեր աշխատանքը թեթևանում է։ Թողնելով հետագային՝ մեծ բարդություններ են առաջանում։ Խնդիրներ են լինում, որոնց գրեթե անհանար է լինում լուծում տալ, կամ եթե անգամ տրվում է, ապա արվում է տեխնիկական փնթի մոտեցումով, որը վաղ թե ուշ իրեն սպառում է և բերում է հետևանքների։
Էլեկտրական նախագծով պետք է հստակ ապահովվեն հետևյալ նորմերը․
Ոչ բնակելի ֆոնդի էլեկտրակայանքների սնումը հանձնարարվում է կատարել առանձին գծերով: Սնող ցանցերը ենթակայանից մինչև ՆՍ, ՆԲՍ, ԳԲՎ պետք է պաշտպանված լինեն ԿՄ հոսանքներից: ( ՆՍ` ներանցման սարքվածք, ՆԲՍ` ներանցաբաշխիչ սարքվածք, ԳԲՎ` գլխավոր բաշխիչ վահան, ԿՄ` կարճ միակցում)։
Հաղորդիչների հատույթների ընտրությունը պետք է կատարվի հետևյալ կերպ՝
Մալուխների, հաղորդալարերի անցկացումից առաջ խիստ պետք է հաշվի առնել բոլոր պայմանները և բեռին համապատասխան հատույթ ապահովել (հաշվի առնելով բեռը՝ չմոռանալ մալուխի, հաղորդալարի ձգվող տարածության մասին):
Հաղորդիչների հատույթների ընտրությունը պետք է կատարվի հետևյալ կերպ՝
միաֆազ երկ- և եռալար գծերը, ինչպես նաև եռաֆազ քառալար և հնգալար գծերը միաֆազ բեռնվածքները սնելիս պետք է ունենան ֆազային հաղորդիչների հատույթին հավասար զրոյական աշխատանքային Ն (N) հաղորդիչների հատույթ.
եռաֆազ քառա- և հնգալար գծերը եռաֆազ սիմետրիկ բեռնվածքներ սնելիս պետք է ունենան զրոյական աշխատանքային Ն (N) հաղորդիչների հատույթ՝ հավասար ֆազային հաղորդիչների հատույթին, եթե ֆազային հաղորդիչները ունեն մինչև 16 մմ2 հատույթ պղնձի դեպքում և 25 մմ2 ալյումինի դեպքում, իսկ մեծ հատույթների դեպքում՝ ֆազային հաղորդիչների հատույթի 50 տոկոսից ոչ պակաս. (Այս ամենը հաշվի առնելով, պետք է իմանալ, որ ներկա ժամանակներում շատ դեպքերում մալուխների, հաղորդալարերի նյութը չի համապատասխանում նորմերին։ Ահամապատասխանության դեպքում հետևանքները անխուսափելի կլինեն, այդ ամենը իմանալով զգուշավորություն ցուցաբերեք տվյալ հատույթներից պակաս ինչպես ֆազային (L), այնպես էլ (N) զրոյական մալուխ, հաղորդալար անցկացնելիս։
ՊԵ(PE) հաղորդիչների հատույթը պետք է հավասար լինի ֆազայինների հատույթին, վերջիններս մինչև 16 մմ2 հատույթի դեպքում, 16 մմ2 ՝ երբ ֆազային հաղորդչի հատույթը 16 մմ2 -ից մինչև 35 մմ2 է և ֆազային հաղորդիչների հատույթի 50 տոկոս մեծ հատույթների դեպքում.
հաղորդալարի կազմի մեջ չմտնող հողանցման (PE) հաղորդիչների հատույթը պետք է լինի 2,5 մմ2 -ից ոչ պակաս՝ մեխանիկական պաշտպանության առկայության դեպքում և 4 մմ2 ՝ նրա բացակայության դեպքում.
ՊԵՆ(PEN) հաղորդիչների հատույթը պետք է լինի ոչ պակաս զրոյական աշխատանքային Ն(N) հաղորդչի հատույթից և անկախ ֆազային հաղորդիչների հատույթից՝ 10 մմ2 հատույթ՝ պղնձի դեպքում և 16 մմ2 ալյումինի դեպքում:
Մի շարք դեպքերում, երբ չկան պատամիջյան ուղետարներ, անցուղիներ, պարտադիր պայման է և անհրաժեշտություն, որպեսզի հատկապե՛ս բանուկ հատվածներով մալուխները, հաղորդալարերը անցկացվեն համապատասխան ուղետարներով, մետաղյա ճկվող ծալքախողովակներով, որպեսզի ոչ մի դեպքում մալուխի, հաղորդալարի վնասվածք չունենաք և հրդեհ առաջացնող վտանգներից մեկը չեզոքացրած լինեք։ Այս պարագայում պետք է հաշվի առնել մալուխների հատույթը՝ քանի որ այն փոխվում է, եթե գտնվում է փակ տարածության մեջ, գետնի տակ անցկացման դեպքում գոյություն ունի համապատասխան տեխնիկական կանոնակարգ։
ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի № 1943-Ն որոշմամբ հաստատված Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջների որոշման մեջ 3-րդ գլուխ հոդված 7-ում 8-ում և իրանց ենթակետերում, ինչպես նաև աղյուսակներում հստակ նշվում է թե ինչպիսի պայմանների պետք է համապատասխանեն հաղորդալալերը, մալուխները և քուղերը։
Tumblr media
Սահմանված նորմի համաձայն․
Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում թույլատրվում են մալուխների և հաղորդալարերի անցկացման բոլոր տեսակները: Անմիջականորեն կառուցվածքների, մեկուսիչների, ճոռերի, մետաղաճոպանների և այլնի վրայով անցկացվող բաց մալուխներից և հաղորդալարերից մինչև բաց պահվող (տեղաբաշխվող) այրվող նյութերի հեռավորությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս. Ալյումինե ջղերով, չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերի անցկացումը ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում պետք է կատարվի խողովակների և տուփերի մեջ:
Չի թույլատրվում մեկ խողովակում, մետաղական ճկախողովակում, լարերի փնջում, շինարարական կառուցվածքների փակ անցուղիներում համատեղ տեղադրել աշխատանքային և վթարային լուսավորության շղթաների սնման և կառավարման մալուխներ:
Կարևոր պայման է մալուխների, հաղորդալալերի միացումները տեղակայել ծայրակալներով՝ հատուկ նախատեսված սեղմակների միջոցով, ինչպես նաև բոլոր այն ապահով միակցիչներով, որոնք ունեն բարձր որակ։
Հակահրդեհային միջոցառումների մասին
Արտադրամասերում պետք է նախատեսել և հաշվի առնել ջրային հիդրանտի, կրակմարիչների, ազդանշանային համակարգերի և մի շարք հակահրդեհային սարքերի առակայությունը։ Հրդեհների մեծ մասի պատճառ է հանդիսանում էլեկտրականության անվտանգության կանոների չպահպանելը։ Առանձին դեպքերում, ցանցից եկող բարձր լարման արդյունքում, երբ չի լինում հատուկ պաշպանություն առաջանում են մեծ վթարներ։ Զետեղարանների ( помещение ) ներսի և դրսի տարածությունները կոչվում են հրդեհավտանգ գոտի, եթե դրա սահմաններում մշտապես կամ պարբերաբար շրջանառվում են այրելի (վառվող) նյութեր և որի մեջ դրանք կարող են գտնվել բնականոն տեխնոլոգիական պրոցեսի կամ դրա խախտման դեպքում:
Հրդեհային պոմպերի էլեկտրաշարժիչների, հակածխային պաշտպանության, հրդեհային ազդանշանման և հրդեհաշիջման, հրդեհի մասին ազդարարման համակարգերի սնումը պետք է նախատեսել ենթակայաններից, ԳԲՎ-ից (գլխավոր բաշխիչ վահան) կամ ՆԲՍ-ից (ներանցաբաշխիչ սարքվածք):
Շարժական էլեկտրաֆիկացված գործիքի էլեկտրասարքավորումը ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում պետք է լինի պատյանի ԻՊ44(IP44)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանով. թույլատրվում է պատյանի ԻՊ33(IP33) պաշտպանության աստիճան՝ հրդեհավտանգ գոտիներում սարքավորման վերանորոգման նկատմամբ հատուկ տեխնոլոգիական պահանջներ կատարելու պայմանի դեպքում։
Ըստ աշխատանքի պայմանի բնականոն կայծ արձակող մասերով էլեկտրական մեքենաները (օրինակ, հպակային օղակներով էլեկտրաշարժիչները), պետք է դասավորվեն այրվող նյութերի գտնվելու տեղից 2 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա կամ նրանցից բաժանվեն չայրվող էկրանով:
Մեխանիզմների համար, որոնք տեղակայված են ոչ հրդեհավտանգ գոտիներում, թույլատրվում է պատյանի ավելի փոքր պաշտպանության աստիճանով կատարում։
Էլեկտրաշարժիչները պետք է տեղակայվեն հրդեհավտանգ գոտիներից դուրս, մեխանիզմի շարժաբերը պետք է իրագործվի լիսեռի օգնությամբ, որն անցկացված է պատի միջով՝ նրա մեջ խցուկային խտուցման սարքվածքով:
Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում մալուխները և հաղորդալարերը պետք է ունենան այրումը չտարածող նյութից ծածկույթ և պատյան: Այրվող պոլիէթիլենային մեկուսացումով մալուխների, հաղորդալարեի կիրառում չի թույլատրվում:
Tumblr media
Հողանցման համակարգերի դերակատարության մասին
Էլեկտրականան ցանցի նախագիծը իրենից ենթադրում է նաև կատարել հողակցման եզրագծի հաշվարկ ըստ սահմանված նորմերի, որի համաձայն պետք է իրականացվի մոնտաժային աշխատանքներ, մինչ այդ հարկավոր է իմանալ, հողի տեսակը, բաղադրությունը։ Էլեկտրաընդունիչների սնումը պետք է կատարվի 380/220 Վ ցանցից՝ հողակցման ՏՆ-Ս (TN-S) կամ ՏՆ-Ց-Ս (TN-C-S) համակարգով:
Շենքի էլեկտրակայանքների հողակցումը և անվտանգության պաշտպանական միջոցները պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի № 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին և № 961-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Tumblr media
Հողի տեսակարար դիմադրությունը որոշելիս որպես հաշվարկային պետք է ընդունել դրա սեզոնային արժեքը, որը համապատասխանում է առավել անբարենպաստ պայմաններին:
Հողակցող սարքվածքները պետք է լինեն մեխանիկորեն ամուր, հողակցված հոսանքների նկատմամբ պետք է ունենան ջերմային և դինամիկ կայունություն:
Հողակցման պահանջների համաձայն, հողակցումը պետք է իրականացվի մետաղական կմախք ունեցող էլեկտրական սարքավորումների ոչ հոսանքատար մասերից։ Այն պետք է իրականացվի բոլոր արդյունաբերական տեղամասերում, և բացօդյա էլեկտրատեղակայանքներում։
Բացի այն, որ պետք է հողակցվեն բոլոր էլեկտրական սարքավորումները, որոնք ունեն մետաղական կմախք, հողակցում պետք է իրականացվի նաև բոլոր տեսակի էլ բաշխիչների, և վահանների մետաղական մասերից։
Tumblr media
Չի թույլատրվում որպես ՊԵ հաղորդիչներ օգտագործել`
մեկուսիչ խողովակների և խողովակավոր հաղորդալարերի մետաղե պատյանները և կրող ճոպանները` ճոպանային հաղորդագծերի դեպքում, մետաղաճկախողովակները, ինչպես նաև հաղորդալարերի և մալուխների կապարե թաղանթները, գազամատակարարման, դյուրավառ և պայթավտանգ նյութերի և խառնուրդների, կոյուղու և կենտրոնական ջեռուցման խողովակաշարերը, ջրմուղային խողովակները` նրանցում մեկուսիչ միջադիրների առկայության դեպքում:
Հողակցման եզարգիծը պետք է ունենա 4 Օհմ-ից ոչ պակաս դիմադրություն, այլապես պետք է ավելացնել եզրագծի էլեկտրոդները։
Շարունակելի․․․
0 notes