Tumgik
animejlumyan · 8 years
Photo
Tumblr media
0 notes
animejlumyan · 8 years
Text
Մարդը և լրագրողը
Որտե՞ղ է «սրբազան կով»-ը և որտե՞ղ է «սրբազան ոտք»-ը…
Թերևս զարմանալ պետք չէ շատերս ենք այդ հարցով տառապում: Տառապում ենք նաև հետևյալով՝ որտե՞ղ է մարդը և որտե՞ղ է լրագրողը: Իսկ առաջին մտորմանը կանդրադառնամ ավելի ուշ:
Արդյո՞ք բարակ է գիծը կամ անտեսանելի մարդու և լրագրողի կերպարներում: Արդյո՞ք այն այնքան բարակ է, որքան էրոտիկայի և պոռնոգրաֆիայի գիծը: Անշուշտ, եթե նայենք արդի կարծրատիպերին, լրագրության դեմքը թաղած ամբոխին, գուցե գիծն էլ չգտնենք: Ես չգիտեմ, ինձ համար մարդը դա նույն մարդն է, լրագրող թե մարզիկ, լրագրող թե շինարար, լրագրող թե քաղաքական գործիչ, տարբերություն չկա...
Երեսպաշտությունը որոշների մոտ բնածին տաղանդ է, որոշների մոտ ձեռքբերովի: Ինչպես է լինում  ասենք դպրոցական կենսաբանության գրքերում, երբ չվերանալու նպատակով փոքր և բնության մեջ թույլ խմբերը միավորվում ու գոյատևման պայքար են մղում: Ամենաանվտանգը չեզոքության կամ համացանցային լրագրությունում արդեն ընդունված նյուզմեյքերության տարբերակն է: 
Տեղական լրագրությունը անհատական պլանում նմանվել է նապաստակի: Լրագրողը պետք է լինի օպերատիվ, ունիվերսալ, նապաստակի արագությամբ նյութեր ստեղծող, երբեմն շա՜տ երբեմն նաև համարձակ, եթե իհարկե թռուցքաժողովի ժամանակ «դուխ» են տվել: Լրագրողները մտածում են, քննարկում են, բայց գրել չեն համարձակվում: Կարող են զրկվել աշխատանքից, իսկ վատանգույն դեպքում՝ կյանքից: Արդյուքում օպերատիվությունը և ժապավենում հայտնված նյութերի քանակը կոմպենսացնում են ոչ պրոֆեսիանալիզմը կամ կիսատ ճշմարտությունները:
Կաշին փոխել, իսկ ինչու՞ ոչ, անշնորհակալ գործ է: Տուժում է մարդն այս պրոցեսում, թե՞ ոչ: Չգիտեմ, ինչպե՞ս կարող է չտուժել: Իմ պատկերացմամբ, եթե մետր 90 հասակ ունեցողին տեղադրես հանքում, որտեղ նա պիտի կռացած աշխատի, բժշկական լեզվով  ասած հիպերկիֆոզ կձևավորի կամ կուզ: Կուզիկ է և  գորշ է լրագրությունը:
Դովլաթովն ասում է իր «Կոմպրոմիսներ» գրքի հենց առաջին էջում.
-Կաշիրինը փորձառու լրագրող է: Նուրբ ու փափուկ մարդ է:
- Քաքն էլ, - ասացի, փափուկ է:
Կարդացի` մտածեցի հանճարեղ է պատասխանել:
Լրագրող մասնագիտությունն ինձ դարձրեց շրջահայաց, ավելին քան ես կլինեի ասենք աշխատելով սուպերմարկետում կամ Ազգային Ժողովում: Սովորեցրեց զննել մարդկանց, լինել կասկածամիտ, նույնիսկ ցինիկ: Մի քիչ ավելի գլամուրային ընկերներս կասեն թե էքսցենտրիկ: Ի վերջո, սրանք ընդամնենը երեք հատականիշներ են ձևավորված 8 տարի աշխատանքային փորձի արդյունքում: Առաջին, գրեթե երկու տարիներս անցան totalfootball.am կայքում, դրանք ամենաբարդն էին, ստիպված էինք (կամովի), փորձաշրջանի ընթացքում աչքով վիճակագրություն հաշվել: Ֆուտբոլը ցույց տվեց, որ ամեն ինչ չէ, որ վիճակագրության մեջ է:
Հանկարծ օրերս բախտ վիճակվեց  և իբրև կամավոր աշխատեցի Կուստուրիցայի համերգի ժամանակ: Տոմս ստուգող էի, մի տեսակ դուրս եկավ, կտրվեցի ամենօրյա սև ու սպիտակից: Հասկացա, որ կյանքումս ոչ մի տեղ այսքան չեմ ժպտացել: Ժպիտը գալիս էր անսպասելի, առանց զգուշացման, ինձ թվում էր սպասարկման ոլորտում հարկավոր է ժպտալ: Ու հանկարծ մտածում եմ, այդ ինչպես է, որ լրագրող աշխատելիս զննողականությունը, սրությունը, հասարակական շահը, վնասը փոքրացնելը, ի վերջո սրբազան կովը հավաստագրի հետ չեն գալիս: Ինչպես է, որ պարանոցից լրագրողական հավաստագիր կախելիս մեքենայորեն լրագրողական հարցեր չեն գալիս: Այլ գալիս են հարցեր, որոնց պատասխանները պետք էլ չէ լսել, հարցեր, որոնք գալիս են հարցազրույց տվողի բաղձանքներից, հնչում լրագրողի շուրթերից: Բերան մտցրած միկրոֆոնը այդ հնչեղ գործիքը, ինչպե՞ս եկավ դարձավ հակառակ կողմի զենքը մեր իսկ ձեռքերում: Արդյո՞ք կորցրել ենք մեր մեջ մարդուն:
Մարդուն, որն ունի արդարության, ազատության, պարտքի և սեփական ծնողի հանդեպ երախտիքի զգացում: Արդյո՞ք ամեն օր ինքներս ուրիշների բերանին միկրոֆոն դառնալուց առաջ, հանրահավաքների ու բաղրամյանների ժամանակ ինքնակոտոր վազվզոցից առաջ մոռանում ենք մեր մեծ ծնողի՝ հայրենիքի, առաջ պարտքը: Պաթոսը մի կողմ, հայրենիք ասելով հողն ու ջուրը, ծեծած-ծամած Արցախն ու Գյումրին նկատի չունեմ, քաղաքամայր Երևանը և Թամանյանի փռված արձանը նկատի չունեմ, քավլիցի: Նկատի ունեմ ժողովրդին, նկատի ունեմ արդարությանը: Եթե գիտենք, որ համար մեկ նպատակին չենք ծառայում, արդարությանը չենք ծառայում իբրև մարդ և իբրև մասնագետ, ապա ու՞մ ենք ծառայում, ապա ինչու ենք պղտորվում: Կարելի է չէ ուրիշ ավելի շնորհակալ, ավելի հանգսիտ գործով զբաղվել: Կասեն թե ջահել ես, միշտ է այդպես եղել: Գիտեմ, լսել եմ, կարդացել եմ…
Բայց արդյոք մեր երկրում հեշտ է ջահել մնալը: Երբ չունես երիտասարդին բնորոշ անզգուշություն, էներգիա, ստեղծելու, արարելու տարածք, տապալվելու և խայտառակ լինելու հնարավորություն: Դժվար է: Գրեթե երկու տարի ապրեցի Թբիլիսում, ավելի հեշտ էր, շատ ավել�� հեշտ:
Եթե ավելի առարկայանանք, կտեսնենք, թե ինչ արեց սոցիալական մեդիան, կամ թե ինչպես նպաստեց երեսպաշտության, քծնանքի դուրս բերմանը: Չենք սիրում իրար, բայց  հավանում ենք, չենք կարդում՝ տարածում ենք, զզվանքը չենք արտահայտում էթիկայի հարմարավետ վարագույրի պատրվակով, չենք խոստովանում՝ օգտագործում ենք: Սոցիալական մեդիան մասնավորապես ֆեյսբուքը կյանք տվեց օնլայն հարցազրույցներին, որտեղ լրագրողը առանց վախենալու որոշ դեպքերում կարողանում է հարցեր ուղղել, առանց հարցազրույցի օբյեկտի աչքերի մեջ նայելու կարողանում է հարցադրումներ անել: Իսկ ֆեյսբուքից այն կողմ, արդարության բարձրագոչ գրառումներից ու մեկնաբանություններից այն կողմ, պահանջատե՞ր ենք մենք: Թե՞ ինչպես շատ լրագրողական դպրոցներում սովորեցնում են կամուրջ ենք հասարակական անձանց, կառույցների և ժողովրդի միջև: Կախված, թե որ պահին, որ թևը կձգի այդտեղից էլ կամուրջը կդղրդա:
Լրագրողը, որը մարդկային և մասնագիտական տարանջատումներ է անում, համարձակվեմ ասել սխալ է հասկացել իր մասնագիտությունը: Լրագրողական էթիկան մեծամասամբ խորհուրդ է տալիս օրինակ պատերազմական իրավիճակներում չմիջամտել, «Կարմիր Խաչ»-ի դեր չստանձնել: Վախն այն զգայությունն է, որն ապահովագրում է մարդուն գոնե վաղ, անիմաստ մահից:
Ես միայն մեկ տարանջատում կանեմ մարդու և լրագրողի միջև: Մարդը պետք է վախենա, հիմարություն է չվախենալը, իսկ լրագրողը վախենալու իրավունք չունի: Ինչևէ, անվախության ձգտելն էլ է հիմարություն… Հանճարեղ վավերագրող Վորներ Հերցոգի Grizzly man ֆիլմի հերոսը վախ չուներ արջերից, արջը նրան կերավ, դեռ քիչ է ընկերուհուն իրենից առաջ կերավ: Մեզ էլ են ուտելու…
 Անողնաշար մարդը և լրագրողը նույն բանն է, փափուկ է…
«Խմբագիրս այդպես որոշեց, խմբագիրս արգելեց»: Առաջարկում եմ վերացնել խմբագրական ինստիտուտը, թողնել ներս միայն սրբագրիչներին, կլուծվի՞ հարցը: Ձեռք կբերե՞ք սկզբունքներ: Չգիտեմ, չգիտեմ, գուցե այո, բայց ավելի շատ գուցե ոչ: Որորվհետև ինչն է ի վերջո խանգարում չհաճոյանալ, կատարել գործը հավուր պատշաճի, կոմպենսացնել պարտադրված սխալները, քավել մեղքերը, հատկապես, երբ հարմար է, երբ կամրջի իդեոլոգիայով ժողովրդի թևն է ձգում:
Որտե՞ղ է տեղական լրագրության սրբազան կովը, ու՞մ սրբազան ոտքի տակ: Օրերս ուսանողներիցս մեկը հարցեց, թե արդյոք մտերմությունս որոշ մարզիկների հետ չի խանգարում իմ աշխատանքին, պատասխանեցի, որ սկզբում այո, հիմա՝ ոչ: «Հիմա իրենք գիտեն, որ ընկերությունն՝ ընկերություն, գործը՝ գործ: Կարևորը, որ նրանք հասկանան մասնագիտությունդ, չշփոթեն հասարակական կապերի բաժինը, մամուլի բաժնի հետ»,- պատասխանեցի իմանալով, որ մի օր սուտ դուրս կգամ:
Աչքի գրողն ու աչքի լույսը
Տարածված է, երբ հետսովետական երկրում, որտեղ խոսքի ազատությունը նույնքան արժեք ունի, որքան ասենք հանդուրժողականության ծածանվող դրոշը Հայաստանում մի տեղ, լրագրողն ընկալվում է կամ իբրև աչքի լույս կամ իբրև աչքի գրող: Աչքի լույս են հատկապես սպորտային բնագավառում աշխատող բոլոր լրագրողները, քանի դեռ չեն հասել, որևէ մեկի սրբազան ոտքին: Ավանդույթ է դարձել, հարցնել զգացողությունների, նպատակների, ակնկալիքների ի վերջո պատահում են հարցեր նաև պարտությունների մասով, շատ գլուխ չցավեցնեմ, ստանդարդ հարցերի փաթեթը ավանդույթ է մեզ մոտ: Ակամայից հիշեցնում է սովետական մամուլը, երբ գրել հարկավոր էր լավ բաների մասին, ժողովրդի տրամադրությունը գցել պետք չէր, առաջնայինը լավ կոմունիստի կերպարը պահելն էր: Իսկ ահա, երբ հարցերը տրվում են ոչ այնքան հարամարավետ փաթեթներից, գալիս են պիտակները. սադրիչ, վաճառված, պատվեր կատարող, մի խոսքով՝ աչքի գրող:
Մազալու է տարեվերջը: Այստեղ քծնողներն ու երեսպաշտները մեկը մյուսին հերթ չտալով Ուսեյն Բոլտի արագությամբ շնորհավորում են միմյանց, պարգևատրում և պարգևատրվում: Ի՞նչ գործ ունի լրագրողը դիպլոմների տակ:
Ըստ իս, լավագույն պարգևը կամ շնորհակալագիրը Հայաստանում լրագրողին կարող է տրվել միայն թուք ու մուրի տեսքով, դա է ամենաարդարացին, չքծնողը դրա համար թերևս ուրախանալ է պետք, նշանակում է մի բան ճիշտ ես անում: Վերջացնեմ կրկին Դովլաթովի տողերով: «Ղեկավարության ցանկացած ստորացում մեծ ուրախություն է ինձ համար», - պատմում է Սերգեյ Դովլաթովն իր խմբագրի պատռված տաբատի մասին:
1 note · View note
animejlumyan · 9 years
Text
Битва экстрасенсов կամ Եվրո-2016-ի բախտը չբացվեց
Tumblr media
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հերթական անգամ չկարողացավ հաղթահարել ընտրական փուլի արգելքը Եվրո-2016-ում: Վերջին հանդիպմանը սեփական հարկի տակ Հայաստանի ընտրանին պարտվեց Ալբանիային 0:3 հաշվով: Նորանշանակ մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը, ով լրիվ պատահաբար ընտրական փուլի վերջին հանդիպումներում ղեկավարեց թիմը հայտարարեց, որ սա իր մեղքն է. «Ամեն ինչ շատ վատ էր, և  ես եմ դրա մեղավորը, բայց սա ֆուտբոլ է, և այսօր խաղադաշտում միայն մեկ թիմ կար՝ Ալբանիայի հավաքականը: Ոչ մի լավ բան չտեսա մեր թիմի խաղում»: Օրեր առաջ կ��յացած Ֆրանսիայի հետ ընկերական խաղում  (0:4) կրած հերթական պարտությունից հետո Հովսեփյանն ասել էր, որ տեսավ այն ինչ իրեն պետք էր: Փաստորեն տեսել էր, որ լավ բան չի տեսնելու Ալբանիայի ընտրանու հետ խաղում. Битва экстрасенсов 16 сезон?
Մարզիչները. Հայկական ֆուտբոլի ժամանակակից պատմությունը սկսենք Վարդան Մինասյանով և գանք մինչև մեր օրեր՝ Սարգիս Հովսեփյան. «սա ֆուտբոլ է»: Վերոնշյալներս հատկապես Սարգիս Հովսեփյանը, երբեք չի վարանում մամուլի ասուլիսներում (եթե որոշում է պատվել իր ներկայությամբ) ասել, որ լրագրողներն իրավունք չունեն տալ կադրային և տակտիկական փոփոխությունների վերաբերյալ կամ էլ ֆուտբոլային այլ մասնագիտական հարցեր, քանի որ մասնագետ չեն և սիրողական դատողություններ են անում: Մասնագետ պետք չէ լինել հասկանալու համար Սարգիս Հովսեփյանի «մասնագիտական» որոշումները: Եվրո-2016-ի ընտրական փուլում մինչև վերջերս ունեինք շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդին, ով կարողացավ միայն մեկ միավոր վաստակել այս փուլում: Բոլորը կհիշեն Սերբիայի ընտրանու դեմ կամային պայքարը, երբ բոլոր առաջատար ֆուտբոլիստները վնասվածք ունեին և «վերևում կանգնածները» չգիտեին էլ ում ումով պետք է փոխարինեն, քանի որ չզլանանամ հիշեցնել հենց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր, ով տարիներ առաջ ասուլիսներից մեկում հերթով սկսեց թվարկել այն ֆուտբոլիստներին, ովքեր պետք չեն Հայաստանի հավաքականին, հենց ըստ Ռուբեն Հայրապետյանի այն ինչ ունենք ամբողջապես աշխատում է: Դե սա այն ժամնակներն էին, երբ Վարդան Մինասյանը ինչպես ինքն էր սիրում նշել՝ «օրինաչափ հաղթանակներ էր տանում», դրանք պատահականություն չէին: Իհարկե չէին, սակայն պետք էր չհանգստանալ և աշխատանք տանել, հաղթանակներն օրինաչափ պահելու համար: Երկար բարակ հիշաչարություն չստացվի, բայց այսօր ունենք այն ինչին այդքան երկար ձգտում էինք: Մարզադաշտում՝ «մենք մարզիչ ենք պահանջում», պաստառներով երկրպագուները պայքարում են այս անխուսափելի կործանման դեմ: Նրանք մեղանչում են ֆուտբոլի ֆեդերացիայի առաջ, քանի որ ֆեդերացիան արդեն ճիշտ է գտել ունենալ հայ մարզիչ: Իհարկե, եթե վերանանք նախապատմությունից և գործի դնենք մեր նեղ հայկական մտածելակերպը, ապա հայ մարզիչն ավելի սրտացավ է: Սակայն հիշում ենք Յան Պորտերֆիլդին, ով գլխավորել է Հայաստանի ընտրանին 2006/07 թվականներին, քաղցկեղի պատճառով շոտլանդացի մասնագետը հեռացավ կյանքից, սակայն հենց ֆուտբոլիստների խոսքով մոտիվացնում էր իրենց, իսկ ֆուտբոլասերն առաջին անգամ լույս տեսավ թունելի վերջում այլազգի մարզչի ջանքերով:
Կարելի է հազար անգամ դնել վերցնել, թե ինչու է տապալվում հայկական ֆուտբոլը: Չունենք ներքին առաջնություն, աճեցնում ենք ֆուտբոլիստներ միայն վաճառելու նպատակով, չունենք միջազգային ստանդարտներին համապատասխանող պայմաններ և այլն, և այլն: Իսկ եթե կարճ՝ լավ պրոդուկտը լավ ֆինանսական ներդրում և ստրատեգիական իրացում է պահանջում: Ֆուտբոլի ակադեմիան, վերանորոգված մարզադաշտերը, ֆուտբոլիստներին փառաբանող մեդիախամաճիկները, զանազան ինքնապարգևատրումները չեն, որ թիմը թիմ կդարձնեն: Հենրիխ Մխիթարյանը կամ նրա նման 3-4-ը չեն, որ պետք է հավաքականը փրկեն, երկար պահեստայինների նստարան է հարկավոր, երկար մտածել է պետք հավաքականի պոտենցիալ անդամներին լիկվիդացնելուց առաջ: Իհարկե նոր մարզիչը, եթե անգամ մի հրաշքով դա լիներ հենց վերջերս Հայաստան ժամանած իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն, չէր կարող մի ձեռքի շարժումով Հայաստանի հավաքականը Եվրո տանել: Իսկ ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ չէ նման ահռելի ծախսեր անել մարզիչ ձեռք բերելու ուղղությամբ, որովհետև կարելի է ենթադրել, որ ներկայիս արդյունքը բավարարում է, հնարավոր է չէ, որ օրինաչափորեն տղաները պատռեին իրենց, «Փունիկ»-ի անդամները դառնային 3-4  մխիթարյաններ, և մենք էլ հաղթահարեինք Իռլանդիայի և Իտուրալդե Գոնսալեսի բարդույթը, նետեինք մեզ Եվրո-2016, հետո ինչ լինում է թող լինի: Իրատեսորեն, այսպիսի հավքական Հայաստանը գուցե էլ չունենա, մոտ ժամանակներս՝ համենայնդեպս, և վատնել այս հնարավորությունները, խնայել գումարներ, սա չես անվանի սրտացավություն, սա կանվանես Էկոնոմ ռեժիմ:
Եթե 45.000 դրամ նվազագույն աշխատավարձի պարագայում տոմսերի արժեքը Հայաստանում 5000-10000-ի միջև է տատանվում և դա թե՛ պետությունը և թե՛ դրա ենթակայության տակ գտնվող ՀՖՖ-ն համարում են նորմալ այն պարագայում, երբ գործազուրկների թիվը 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 65.9 հազար մարդ, նախորդ տարվա ցուցանիշի համեմատ աճելով 17.9% պաշտոնական տվյալների համաձայն, իսկ իրականում սա գործազրուկների գործակալությունում գրանցվածների թիվն է, որտեղ պետությունը ձեզ տալիս է 18.000 դրամ, որից 5000 կարող եք տրամադրել ֆուտբոլ նայելուն, եթե իհարկե իրական ֆուտբոլասեր եք: Այսպես են վերաբերվում ֆուտբոլասաեր հայերին ում համար հավաքականի հաղթանակից այն կողմ տոն չկա:.
Մեդիան և ֆուտբոլը. Աշխարհում ամենամասսայական մարզաձևը, Եվրոպայում համար մեկ սպորտը՝ ֆուտբոլը, միլիարդներ է ծախսում և միլիարդների շահույթ բերում, հենց մեդիայի շնորհիվ: ՈւԵՖԱ-ի սահմանած կանոնակարգին՝ լրագրողների աշխատելաոճի և աշխատելաժամանակի հետ կապված, արդեն բոլորը հարմարվել են: Կարճ ժամկետներում, սահմանափակ հնարավորություններով՝ անել լավագույնը:
Ինչպես է սա աշխատում Հայաստանում. 
*Խտրականություն իշխանական մեդիայի և ընդդիմադիր մեդիայի ներկայացուցիչների միջև: Հատկապես այն ժամանակ, երբ Ռուբեն Հայրապետյանը ԱԺ պատգամավոր էր:
*Խտրականություն քննադատական լրատվամիջոցների և քննադատող լրագրողների հանդեպ, որոնց չհավատարմագրելու պարագայում ՀՖՖ-ն որևէ բացատրություն տալու պարտավորություն չի կրում: 
*Ասուլիսների տարօրինակ ցիկլ, օրինակ կարող են մեկ ժամ առաջ հայտարարել, որ ասուլիս է լինելու…
*Նախաղային, հետխաղային և առհասարակ ասուլիսների ընթացքում օրակարգում անպայման տեղ է գտնում լրատվամիջոցների ներկայացուցիչներին վիրավորելը և թերագնահատելը: Այսինքն մնում է աթոռների տեղերը փոխել և ըստ պաշտոնի քննադատողը կդառնա քննադատվող:
*Սենսոր բոլոր մեդիաներկայացուցիչների նկատմամբ, «Արմենիա»-ից մինչև «Հրապարակ»:
*Լրագրողին զրկել աշխատանքից կամ խայտառակել, եթե իրեն իրավունք է վերապահել որևէ կերպ քննադատել հավաքականը: Հիշենք օրինակ Մենուա Մեհրաբյանի դեպքը:
*Կամայական վերաբերմունք ազգային հավքականի խաղերի լուսաբանման ժամանակ, օրինակ Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը, որին հավատարմագրվել էին մի շարք սպորտի հետ առնչություն չունեցող լրատվամիջոցներ և չէին հավատարմագրվել մշտապես ֆուտբոլ լուսաբանող լրատվամիջոցները: Պատճառը, երևի տարվա ընթացքում տվյալ լրատվամիջոցների սայթաքումն էր՝ քննադատել էին ՀՖՖ-ին:
*Ֆուտբոլիստներից ոմանք չեն էլ հասկանում ինչպես պետք է աշխատել լրատվամիջոցների հետ, հեգնանքի և գաղտնապահության մթնոլորտում են (խուսափում են մտնել խառը գոտի, խուսափում են լրագրողների հարցերին պատասխանել)…
*Բացարձակապես ոչ թափանցիկ ԶԼՄ-ՀՖՖ  հարաբերություններ:
Շարքը կարելի է անվերջ շարունակել և ես ֆուտբոլ լուսաբանում եմ ընդամենը 2008-ից:
Իհարկե չենք կարող մատնանշել բոլոր խնդիրները, քանի դեռ չկա թափանցիկ հարաբերություն ՀՖՖ-ի և լրատվամիջոցների միջև: Սրանք միայն տեսանելի և շոշափելի թերություններն են:
0 notes
animejlumyan · 9 years
Video
youtube
The blue mosque in Armenia is the only functioning one left in the country. Video made by me in New Years under the extreme conditions.
0 notes
animejlumyan · 11 years
Text
Tagi Jafarov by Ani Mejlumyan
It was noisy in the Armenian Community Office in Tbilisi. A teacher was filling the room with negative, inexcusable remarks. A man suddenly stood up and went outside meet his neighbor whose reflection he saw in the window of the front door. A man of about 60 was walking down from the balcony after smoking.  
There are an eye-catching smile and a handshake. We sat on a white sofa in his room, which he rented two months ago. Former CNN reporter Tagi Jafarov had achieved his goal to celebrate New Year’s in Tbilisi.
When he was studying theater direction as a young man at Azerbaijan State University, he never thought that he would become a journalist. ‘’It has just happened,’’ he said.
Tumblr media
He was born in Baku but he has never stayed for long in Baku, periodically leaving and returning. The biggest move was in 1987 when he left for Moscow. He was a fifth-year student when he had a disagreement with the rector over an internship issue. So he went to Moscow to do his internship at the LenKom (Lenin Komsomol) Theater. He was surprised when LenKom director Mark Zakharov selected him.
In 1990 he worked as an assistant director on a movie in Moldova. When he returned, it seemed nobody needed a film director.
‘’My brother had established contacts with foreign journalists from CBC (Canadian Broadcasting Company) and he became their stringer. Then he left for Baku, and I was sick of waiting (for work), so I took the initiative and went to CBC myself. The security guy showed me the wrong entrance and instead of going to CBC I end up with BBC.’’
‘’At the time Moscow had announced a state of emergency and for a foreign journalist it was impossible to enter,” Jafarov said. ‘’When I told them that I was a citizen of the Soviet Union, the Englishmen became happy and asked me if I had ever had a camera in my hands.
“I said no, and he said you have a job. It was their principle not to take a cameraman from a Soviet school. They said it was easier to teach someone from the beginning than to change a Soviet student.”
So they gave him a camera. On January 20, 1991, he went to Baku. ‘’It was a painful sight when the town where you grew up turned into a place that was difficult to even recognize. ’’ This was the first conflict that he covered.  Then came Kishinev and Dushanbe, and everywhere the same situation - angry crowds of people and police.
‘’We saw how our fellow citizens were dying,” he said.  It was difficult for him to cover conflicts the first few times, but after a while it just became normal. He says that in conflict areas, many things depend on a person’s idiosyncrasies.  He said the most difficult challenge is to not lose your objectivity.
 ‘’There is interesting thing. When you’re on one side, you see normal people who can protect you, and you are unwittingly start sharing their way of thinking.  Then you go to cover the other side, and you start thinking their way.
‘’The point is you shouldn’t let these emotions come inside you.’’
Working in wars in his own region and throughout entire Soviet Union taught him that there are no right sides in war. ‘’War is a crime,” he says as he takes a glass of wine. “When a war starts, it may be conducted with chivalry, but only initially. After a while they start to lose control.’’
 He creased his forehead, shook his head, and said, ‘’a journalist can’t be in conflict areas for more than three years. After that, their psyches can’t handle it.”
He worked for BBC, APTV, Reuters, ТСН, НТВ and in the Azeri media. But his favorite company was CNN. He said they were willing to spend money to get worthy material, and they respect their journalists.
‘’There was a time when there was a problem in Tbilisi and they called me to fix the situation. I settled into the most prestigious hotel at that time, the Metechi Palace. The hotel had luxury cars for rent for 200 dollars a day.  When I arrived at interviews and was asked where I was staying, I would answer Metechi Palace, and it really worked. Obviously it cost a fortune, but the doors to the President’s Residence were opened for us.
 The only thing that our office manager asked when I returned to Moscow was: ‘’Tagi, are these expenses reasonable?’’ I said: “Yes, I think that I should give CNN a good name and make them take us seriously.’’
In Jafarov’s experience, one of his most memorable jobs was covering a conflict In Tbilisi. People were waiting for a general assault. His boss from Moscow said that the main CNN office in Atlanta’ gave them permission to spend any amount of money to deliver video if there is a clash between Zviadists and the opposition.  
‘’I was on the balcony in front of Zviad’s palace when shooting started between Zviadists and the opposition. The President’s bodyguards were standing at the windows with guns. Sticks and stones were flying in the air, and then I heard a shot.
“After that the bodyguards opened fire, but mostly they fired in the air. One of them didn’t fire in the air. His bullet passed over me.  I just filmed his gun and the direction he fired
“Due to this (video) material, Parliament announced a special session. The opposition accused Zviadists of shooting at citizens, and they said the proof was CNN video. Zviad’s press secretary, Gio Burjnadze, asked me about my material, and I said that I didn’t give any video to the opposition (particulary congressman Natadze).
Along with the representatives of the President, we went to Moscow and our editor gave them printed text of all reportages and video. As CNN we worked very correctly, and there were no claims against my work.’’
It should have the end of the story, but it was not. ’”After awhile when I again had to work in Tbilisi, I went to Zviad’s bunker, and Burjnadze said: ”Tagi, if you knew how they were killing us with this video!” He laughed out loud and continued: ‘’Apparently, after that clash the power moved to the opposition, and they showed your reportage again and again.’’
He began talking about the Karabakh war. ‘’That was the most difficult for me to cover,” he said. “It was impossible for a person who had an Azeri passport to go to Armenia.’’
He was asked:  “Is it possible to be impartial in a the war which is between your people and the enemy?’’ He answered:  ‘’Yes it is, but it’s impossible to approve.’’
As he talked about war, his mood changed rapidly and you could notice the enthusiasm and nostalgia. Now a freelance photo reporter, he wanted to cover the Libyan war, but couldn’t find an assignment.  ”At my age, risks should be justified,” he admitted.
The 58-year-old man’s eyes light up when he talks about his 13-year-old son named Zein.  He is divorced.  ‘’She (Polina) returned to Moscow to her mother. She is from the type of Muscovite who can’t live anywhere except Moscow.”
He is living alone in Tbilisi these past two months. When he is not outside on Shardeni Street, he is at home in front of his computer. On his Facebook page in the category of religious views he has written: Judaizing Muslim in Christ. Although he has Jewish blood on his mother’s side, he says his views are based on the principles of convenience.
 ‘’I don’t believe that some grandfather is sitting in the skies and watching me,” he says. “It’s primitive. I do not follow religious fasting. I like eating tasty food that I know is biologically healthy. But I’m full of bad habits.
‘’As a  (journalism) stringer or tourist, I can settle for less. I am accustomed to anything, but when I can afford luxury, then I will enjoy it. But I will never become a slave of money. I never understood people who have more than two cars. It’s impossible that a person will need more than two cars.’’
 In the middle of February he left for Moscow for the beginning of Kiril Bratenkov’s ”Food & Fashion” festival. Jafarov is the press photographer for the project.
By his nature he is traveler. He is not addicted to his motherland. There are just a few cities where he feels extremely good, and one of them is Tbilisi. But home for the next few weeks is Moscow.
0 notes
animejlumyan · 11 years
Photo
Tumblr media
In Rock!
1 note · View note