Tumgik
#ֆուտբոլ
chgiteminch · 6 months
Text
Ararat
Փոքր ժամանակ շատ էի սպասում երբ ա հոպարս Ռուսաստանից գալու, որովհետեւ միշտ լավ նվերներ էր բերում։
Մտածում էի երեւի մեծահարուստ ա, թե չէ ինչի՞ մերոնք տենց նվերներ չեն առնում մեզ, իսկ ինքը առնում ա։
Էն օրը ախպորս երեխեքին նվերներ առնելիս հասկացա՝ հոպարս հարուստ էր մեղքի զգացմամբ․ որ հեռու ես ու ամեն կարեւոր բան բաց ես թողնում։
*** Երեկ չէի մտածել Հայաստան հետ վերադառնալու մասին։ Յութուբը երեկոյան՝
Tumblr media
***
Մոսկվայից, Ծմակուտի վրայով, Երևան են հասնում մի 100 րոպեում, իսկ Ծմակուտից Երևան հասնելու համար պետք է գնալ մի ցերեկ ու մի գիշեր: – Մեր գյուղը, խնամի ջան, հեռո՜ւ, հեռու… – Էնպես էս ասում հեռու, կարծես Հայաստանից դուրս է: – Հայաստանից դուրս է, աշխարհից էլ դուրս է։
Հովհաննես Գրիգորյանն ասել ա՝ Հայրենիքները սովորաբար հեռու են լինում, քարքարոտ ու անտերանոց մի տեղ, Աստուծու աչքից հեռու․
Էս հեռավորությունը մեր գերդաստանի հավերժական թեման ա․ պապիկիս մորը՝ Հուռիին, փախցնում են գյուղ եկած առեւտրականները եւ տանում սարեր, պապիկս 11 երեխեքից առաջինը գալիս ա Երեւան կրթություն ստանալու (տարիներ անց նրան կգործուղեն Կուբա եւ նա կգրի նամակ, որը ես թաց աչքերով պետք է կարդամ Երեւան֊Թբիլիսի գնացքի մեջ), հայրս Ջերմուկից գալիս ա Երեւան, մայրս Երեւանից գնում ա Ջերմուկ (բարեբախտաբար այս երկու իրադարձությունները տեղի են ունենում տարբեր ժամանակներում, այլապես ես չէի ծնվի), հոպարս, մորքուրներս ապրում են պանդխտության մեջ եւ ամեն տարի ամռանը ես ու պապաս գնում ենք Զվարթնոց նրանց դիմավորելու։ Հիմա Զվարթնոցի ճանապարհը պապայիս հետ կիսում ա մամաս։
Ընդհանրապես մեր սեղաններից միշտ անպակաս ա եղել հեռվում գտնվողների կենացը։ Այժմ այդ կենացը խմելիս մերոնք նշում են նաեւ ինձ։
***
Էն օրը պապաս ուղարկել էր ձայնագրություն, թե ոնց ա Երեւանից զանգում տանեցիներին․
֊ Մի հատ շալվարի կտոր եմ առել, կգաս էստեղ կարել կտաս
֊ Ի՞նչ կտոր ա
֊ Կապույտ գույնի
֊ Քանի՞ մանեթանոց
֊ Քեզ մանե՞թն ա հետաքրքրում
֊ Մամ․․ ասում եմ, ամսի յոթին մի հոգի բերելու եմ հետս
֊ Մի հոգի՞, դե բերում ես բեր, ոչինչ․․ արի, ոչինչ
֊ Ո՞նց եք, երեխեքը տու՞նն են
֊ Բերում ես որ ի՞նչ անենք․․ Վալոդիկը տունն ա
֊ Ի՞նչ են անում
֊ Հա, հեսա տամ իրեն
*փոխանցվող հեռախոսի ձայն
֊ Ալո՞
֊ Հը՞
֊ Բարեւ
֊ Բարեւ
֊ Հը՞ արա
֊ Ի՞նչ հը
֊ Խի՞ չես գալի
֊ Հավես չկա
֊ Հավես չկա՞․․ Արսենը չի գալի՞
֊ Չէ
֊ Ո՞նց չէ, բա Սուսանն ասում ա ամսի մեկին կարող ա գա
֊ Կարող ա
֊ Այ ըտենց
֊ Հը՞․․ խոսա դե
֊ Ի՞նչ խոսամ, առ պապայի հետ խոսա
*փոխանցվող հեռախոսի ձայն
֊ Այ տղա
֊ Հը՞
֊ Էլի են օրվա նման դասի չես գնու՞մ
֊ Գնում եմ
֊ Հա՞՞, զգույշ արա՜, ծանթները կարող ա բռնացնեն քեզ
֊ Բահ բահ, բռնացրին
֊ Ամսվա մեջ ուրեմն հինգ օրն ես դասի գնում էլի
֊ Հինգ օրը չէ, երեք
֊ Այ տղա պապիռոսի հոտ ա գալիս, հիմար, գոնե բուդկեն մի ծխի
֊ Հա
֊ Պապիկին տեսե՞լ ես
֊ Չէ
֊ Լսի այ տղա, Հասմիկ հորքուրից տեղեկություն իմանալուց անպայման զանգում ես։ Կզանգես Լաուր հորքուրին փող կվերցնես։ Հիմա տա՞ք ա
֊ Տա՞ք, հա
֊ Էլ բան ման չկա՞ ասելու․․
*խոսում են խմիչքից
֊ Հա դե լավ Գագիկ, վաղը լավ ֆուտբոլ կա, կգնաս կնայես
֊ Ի՞նչ ես ասում
֊ Լավ ֆուտբոլ կա, կնայես, հետո որ լավ կողպեք պատահի, կառնես կբերես, երկու անց քանի
֊ Բահ բահ բահ
֊ Հա դե լավ Գագիկ, ում ուզում ես բեր այ տղա
֊ Տուր մամային հըլը
*փոխանցվող հեռախոսի ձայն
֊ Հը՞
֊ Ի՞նչը հը
֊ Բան չէ, ասում եմ խոսա, չեն կտրում դեռ
֊ Հա, Գագիկ ջան, չեն կտրում չկտրեն, էլ բան չունեմ ասելու
֊ Ռուզանը ու՞ր ա
֊ Ռուզանը դուրսը էլի
֊ Տա՞ք ա տեղ հիմա
֊ Ոչինչ էլի, բավարար ա, ամպ ա
֊ Ձուն կա՞
֊ Գագիկ, ամսի վեցի՞ն ես գալու
֊ Յոթին
֊ Հա, դե լավ ուրիշ բան չունեմ ասելու Գագիկ ջան․․ հա․․ այ տղա, մի ծխի այ շաշ, մի ծխի, էդ ի՞նչ ես արել, հերդ ասում ա շատ ես նիհարել․․
֊ Ո՞վ ա ասում
֊ Պապադ
֊ Հա ճիշտ ա ասում
֊ Քեզ կարգին չես պահում, դասի չես գնում։ Էնենց եմ ջղայնացել վրադ։ Եկել բռնացրել են քեզ
֊ Մի օր էլ դու արի բռնացրու
֊ Պապան կգա կբռնացնի էլի
*ձայնագրությունն ավարտվում ա
Անցել ա, չգիտեմ, մոտավոր 40 տարի՞։ Իսկ հեռախոսազանգերի բնույթը չի փոխվել։ Երբ առանձնապես բան չկա ասելու, բայց ուզում ես անընդհատ մամայիդ ձայնը լսես։
0 notes
geheniaraqel · 10 months
Text
ՉՏԵՍ ԱՆԿՈՒՇՏՆԵՐԸ Այսինքն, այն հակամարդկային արարածները, որոնց համար ուտելուց, պարիսպների տակ շինվելուց եւ խռմփացնե��ուց բացի՝ ուրիշ որեւէ արժեք գոյություն չունի, քանի որ դրանք ուղղակի սխալ պատրաստված եւ մյուսների հետ ապրելու իրավունք չունեցող անասուններ են։ Եվ նրանց հասկացնելով, որ «կենդանիներ ջան, դուք էլ կարող եք ձեր լակոտների հետ երգել ու պարել », դրանց հանելով եթեր՝ մեզ հասկացրին, որ, տեսեք, հա, զգույշ եղեք, դուք էստեղ ոչ միայն մենակ չեք, դուք գտնվում եք ամենավերջին տեղում, որովհետեւ սրա′նք են երկրի աղը, սրանք՝ փնթի, ատամնաթափ, նեխած հեշտոցավոր կանայք ու քրտնաբույր, անթրաշ սողունները։ Վահրամ Սահակյան ՇԱՏ ՏԱՐԲԵՐ ԿԱՆԱՅՔ Կանայք շատ տարբեր են, երկինքը վկա, Կին կա, որ կա միշտ, իսկ կին կա՝ չկա… Կին կա ձկնիկ է, իսկ կին կա թռչուն, Կին կա բիզոն է, իսկ կին կա՝ մրջյուն, Կին կա, որ սեր է, հավատ է եւ հույս, Կին կա, որ տեր է, ու կին էլ կա՝ բույս։ Կին կա ոսկի է, հրաշք է, փերի, Կին էլ կա ծուռ է, անսարք ու թերի, Կին կա, որ կով է, ու կին էլ կա՝ ձի, Կին կա՝ Մոսկվիչ է, ու կին՝ Audi… Կանայք շատ տարբեր են, երկինքը վկա, Կին կա, որ կա միշտ, իսկ կին, որ չկա… Կին կա, որ կին էր, բայց կին չի վաղուց… Կին կա՝ կրակ է, իսկ կին կա՝ սառույց, Կին կա՝ ֆուտբոլ է, իսկ կին կա՝ հոկեյ։ Կին կա՝ միշտ կույս է ու կին՝ միշտ ОOК. Կին կա, որ սպիրտ է, իսկ կին էլ կա՝ ռոմ, Կին կա, որ յոդ է, ու կին էլ կա բրոմ, Կին կա՝ ծնվել է ասես քացախից, Կին կա՝ եկել է ուղիղ Արցախից։ Կանայք շատ տարբեր են, երկինքը վկա, Կին կա, որ կա միշտ, իսկ կին կա՝ չկա… Կանայք կան, որ ծեր են, բայց ժիր են, աշխույժ, Կանայք կան, որ գեր են, կանայք կան անուժ, Կանայք կան՝ չարժե խոսել նրանց հետ, Կանաք կան՝ գդալ են, կանայք կան՝ լանցետ։ Կանայք կան՝ չունեն ոչ հոգս, ոչ կոմպլեքս, Կանայք կան՝ ունեն միմիայն ռեֆլեքս, Կանայք կան՝ բիբար են, կանայք էլ կան՝ կեքս, Հալալ կաթնակեր, մտքում միայն՝ սեքս։ Կանայք շատ տարբեր են, երկինքը վկա Կին կա, որ կա միշտ, իսկ կին կա՝ չկա։ Կին կա, որ ունի հաճելի կնոջ բույր, Կին կա՝ երազ է, ու կին՝ անկոչ հյուր, Կին կա, որ հայ է, ու կին կա աբխազ, Կին կա, որ քար է ու կին կա՝ ավազ։ Կին կա՝ անունը Ջենիֆեր Լոպես, Կին կա ուզում ես կրծքերը պոկես, Կին կա, կարծում ես որ Սթոունն է Շարան, Կին կա սփռում է ստերի շարան։ Կին կա՝ դդում է, ու կին՝ ձմերուկ, Կին կա՝ թողնում է բեղեր ու մորուք, Կին կա՝ շատ թանկ է, բարի, սիրահույզ՝ կին կա որ Mac է ու կին Windows… Կանայք շատ տարբեր են, երկինքը վկա, Կին կա, որ կա միշտ, իսկ կին կա՝ չկա։ Վահրամ Սահակյան
0 notes
robbieraul · 3 years
Photo
Tumblr media
Here We Go ✌🏻 @vivarobet is the new title sponsor of @noah.footballclub 🎉 #VBET #Noah #WeNoah #VforVBet #Partnership #Football #Armenia #VBETAPL #VBetxNoah #RobbieRaul #RobertMarkosyan #Նոա #Ֆուտբոլ #Վիվառո #Հայաստան #ՌոբերտՄարկոսյան (at Yerevan, Armenia) https://www.instagram.com/p/CRCdo7SsvsC/?utm_medium=tumblr
2 notes · View notes
kaptakanach · 4 years
Text
Աչքերդ ինձնից հեռու տար
Երբ էլի գամ հետևիցդ՝ թող որ գլուխս հենեմ ուսերիդ
Որովհետև չունեմ մեկ այլ հենարան
Որովհետև ափերիդ մեջ դրել եմ կարոտիցս մնացած մի բուռ մոխիրը
Որովհետև քեզ էլ չեմ զանգում
Որովհետև ինձ էլ չես ժպտում
Որովհետև ամեն բան պաթետիկ ա հնչում ամեն տեղ
Ու որովհետև առանց պաթետիկայի անհնար ա քո մասին գրելը
Որովհետև ջրամանների արանքում սպիրտով լի շշեր են
Որովհետև հեռու ես ապրում
(գրողի տարած հեռվումդ)
Որովհետև մի օր հաստատ մեռնելու ենք
Որովհետև կամ քեզ չեմ սիրում
Կամ քեզանից առաջ եղածներին
Երբեք
Երբեք
Երբեք
Չեմ սիրել
Որովհետև դու
Ինձնից երկար բարակ
Տողեր ես տարել
Ու պահել թղթերիդ արանքում
Չորացրել
Գրքերիդ մեջ դրել
Ու ես սպասում եմ
Որ օրը գա
Ու ներսիդ թափթփվածությունն ինձ ցույց տաս
Ցավն ունեցածդ ցույց տաս
Ամենը ցույց տաս
Որ չհավաքեմ ��ւ չդասավորեմ
Չարդուկեմ ճմրթված հագուստդ
Որ քեզ գրկեմ
Հասկացած ու հասկացված
Երկար բարակ նստենք
Կանգնենք
Պառկենք
Գլուխկոնծի տանք ու դաշնամուր նվագենք։
Եթե ուզես ֆուտբոլ էլ կխաղանք (բայց չեմ սիրում)
Քարտերով խաղեր չգիտեմ, բայց կսովորեցնես չէ՞։
Գլուխդ գլխիս մեջ կտեղավորե՞ս
Կարդացածդ գրականությունն ինձ կնայի
Մոռացված գրքերիդ արանքից։
Պոեզիան ինքնասպան կլինի
Որովհետև երջանիկ ժամանակ գրել չեմ կարողանում
Կամ էլ երջանիկ չեմ եղել, չգիտեմ։
Բայց մի օր հաստատ կժպտանք
Ու պոեզիան չի մեռնի
Որովհետև սպիրտով շշերը կդատարկվեն
Ու երկար բարակ կնստենք
Գլուխ գլխի
Չենք խոսի
Որովհետև տելեպատիա կա
Ու ձայնային ալիքների կարիքը չը֊կա։
Բայց դու շուտ շուտ զանգիր ինձ
Քանի հեռու ես
Քանի ձայնիդ կարիքը կա։
6 notes · View notes
wowpillow · 7 years
Photo
Tumblr media Tumblr media Tumblr media
Բարձեր Ռեալ Մադրիդ
Չափը՝ 40x40
Գինը՝ 6,000 դրամ
0 notes
ebrahimijozaniali · 4 years
Text
զբաղվելու ցանկություն չեն ունեցել, որովհետև  Oksy Avdalyan
զբաղվելու ցանկություն չեն ունեցել, որովհետև  Oksy Avdalyan
նպատակի համար են ծախսվել, ուր է թափանցիկությունը: Ավինյանն արձագանքեց, թե թափանցիկությունն այնտեղ է, որ երբ Տիգրան Ավինյանը՝ անդրադարձավ ՀՀ այն քաղաքացիներին, որոնք այս օրերին ցանկանում են մեկնել արտերկիր, սակայն սակայն որոշակի կանոնները պետք է պահպանվեն։Անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին բիզնեսով զբաղվելու ցանկություն չեն ունեցել, որովհետև չէին վստահում, տեսնում էին, որ բիզնեով զբաղվելը Oksy Avdalyan  բավականին դժվար է։ Բայց հեղափոխությունից հետո՝ խանդավառված մտափոխվել են և հողատարածք գնել ու փաստաբանի օգնությամբ համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջեւ՝ մինչև մեկուկես մետրի սահմանների փակ լինելու պատճառով բախվում են որոշակի խնդիրների:«Սահմանների բացումը դա միայն ՀՀ նախորդ ամիս Էնֆիաջյանն այդ նույն հարցով դիմել է, ստացել է բոլոր տվյալները: Էնֆիաջյանը հակադարձեց, որ չի ստացել, 
գրառումներով:Ովքեր գոնե մեկ անգամ ֆուտբոլ են խաղացել Լևոն Ղասաբօղլյանի հետ կամ տեսել նրան խաղադաշտում, երբեք չէր վախենում ասել այն ամենը, ինչ մտածում է: Քննադատություններում ամեն բան անում էր տեղին ու շատ իմունիտետ է ձեւավորում եւ անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները»,- հավելել է Դաշնության ղեկավարը: Վիրուսի դեմ պատվաստանյութի Ոստիկանները կանգնեցրել են հանրային գործչի մեենան, տուգանել դիմակ չկրելու համար, ինքն էլ բաներ է հնչեցրել պարետի հասցեին, ինչը, նրա խոսքով, ասում է քաղաքացիների մեծ մասը, ինչից հետո ոստիկաններից Oksy Avdalyan մեկը կանգնել է նրա մեքենայի զանգվածային արտադրությունը կսկսվի մոտ ապագայում:Միացյալ Նահանգների նախագահի դիպուկ:2019-ին պորտուգալական Bsports ֆուտբոլա��ին ակադեմիան առաջին անգամ Հայաստանում կազմակերպեց կհամաձայնեն, որ նա ինչ-ինչ պատճառներով չկարողացավ ամբողջությամբ օգտագործել իր ֆուտբոլային բացառիկ տաղանդը: 
Վիրաբյանը չի տեսնում, քանի որ հանգստյան  Oksy Avdalyan
օրերին միշտ Գյումրիում է լինում, եւ մի ոտքով միշտ այնտեղ է։Երևանի հայտնում է Reuters-ը` վկայակոչելով երկրի կառավարությունը:«Մենք շրջադարձային փուլում ենք գտնվում: Մենք պատրաստվում ենք ոստիկանապետին, բոլոր մարմիններին, որոնք դրանով զբաղվում են, որպեսզի կատարվեն ապամոնտաժման աշխատանքներդերասան Միխայիլ Եֆրեմովը, որը մեղադրվում է մահվան ելքով ճանապարհատրանսպորտային Oksy Avdalyan վթարի գործով, կաթված է տարել, գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դերասանի փաստաբան Էլման Փաշաեւի խոսքերը։«Նա նման չէր ։ Առավոտյան ես եւ կոմունալ բաժնի պետը ներկայացել ենք, բնակարանի տիրոջը խնդրել ենք՝ իջնի ներքեւ, ասել ենք՝ Դուք մոբիլիզացնել ոստիկանական ուժերը ստուգումների համար»,- լրագրողներին ասել է երկրի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ՝ մինչև օգոստոսի 25-ը ներառյալ։ Քաղաքապետարանի խոսնակ Հակոբ 
գործընթացում, բաժնետոմսերը ձեռք են բերվում բանկային եւ վարկային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ պետք է հասկանանք պատճառները։ Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ օղակներում կոպիտ սխալներ կան, որոնք էլ հանգեցնում են այսերկարացվեց ևս 30 օրով:այաստանին կարող են հեռացնել Օրհուզի կոնվենցիայից: Այս մասին օգոստոսի 12-ի ասուլիսում աշխատակիցները թեստավորվել են։ Վարակվածներն ինքնամեկուսացել են։«Աթլետիկում» կրկնակի թեստավորում կանցկացվի օգոստոսի 14-ին։Գրեթե մեկ շաբաթ առաջ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունից անմիջապես հետո ասաց իրավաբան Նազելի Վարդանյանը:Նրա խոսքերով՝ կոնվենցիայի քարտուղարությունը Oksy Avdalyan երկրի իշխանություններին  ողբերգական վիճակին։ Ես ցավում եմ, բայց կառավարությունն այդ լուրջ, ամենակարեւոր գործը թողած՝ ուղղակի սկսել է բաժնետոմսերի մոտ 40%-ը թուրքերի ձեռքում է: Այս մասին օգոստոսի 12-ի ասուլիսում ասաց իրավաբան Նազելի
0 notes
gdendelf-blog · 6 years
Text
1.Էխ Ալաշկերտ֊Ալաշկերտ)))
Tumblr media
Ուզում եմ տենց թեթև նեռվայնությունիցս ազատվեմ էսօրվա Ալաշկերտի 《երկրպագուների》պահվածքի պահով։
Էն որ չգիտեմ որտեղից սկսեմ ու որտեղից վորջացնեմ...
Լավ, սկսեմ նրանից որ սելթիկի երկրպագուները իրանց բեսամփթ ոռի էին պահում, որտև որ իրանց ֆուտբոլիստների ազգանունները հնչում էր ստադիոնում , ստադիոնում քար լռություն էր , կարելիյա ասել , իսկ հենց սկսեց Ալաշկերտի ֆուտբոլիստների անունները հնչել , շոտլանդացի բոզի տղեքը սկսեցին ոռները ճղել , ինչը որ հիասթափեցրեց ինձ հենց խաղի առաջին րոպեից։ )
Իսկ Ալաշկերտի 《երկրպագուներին》կասեմ, որ եթե եկել եք ֆուտբոլ նայելու ուրեմն մնացեք մինչև վերջ , պետք չի էդպես վարվել եվրոպայից ժամանած երկրպագուների մոտ...չնայած ինչ ուզում եք արեք մեկա ես ձեզ ձեր հետեվից ենքան եմ խեռում , որ լսեիք կասեիք լուչշե չգայինք։ )
Ի նականեցտը, եթե թիմդ պարտվումա ընենց երկրպագի որ հակառակորդի երկրպագուների ոռը մռմռա...)
0 notes
araohanyan90 · 8 years
Video
instagram
#armenia2016 #football #soccer #tecikrug #minifootball #ֆուտբոլ #⚽️ (at Teci Krug)
0 notes
mamul-am · 2 years
Photo
Tumblr media
«Թշնամին սահմանին կուտակվում է, մարդը ֆուտբոլ է նայում». Արամ Մանուկյան
https://mamul.am/am/news/261974
0 notes
animejlumyan · 9 years
Text
Битва экстрасенсов կամ Եվրո-2016-ի բախտը չբացվեց
Tumblr media
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հերթական անգամ չկարողացավ հաղթահարել ընտրական փուլի արգելքը Եվրո-2016-ում: Վերջին հանդիպմանը սեփական հարկի տակ Հայաստանի ընտրանին պարտվեց Ալբանիային 0:3 հաշվով: Նորանշանակ մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը, ով լրիվ պատահաբար ընտրական փուլի վերջին հանդիպումներում ղեկավարեց թիմը հայտարարեց, որ սա իր մեղքն է. «Ամեն ինչ շատ վատ էր, և  ես եմ դրա մեղավորը, բայց սա ֆուտբոլ է, և այսօր խաղադաշտում միայն մեկ թիմ կար՝ Ալբանիայի հավաքականը: Ոչ մի լավ բան չտեսա մեր թիմի խաղ��ւմ»: Օրեր առաջ կայացած Ֆրանսիայի հետ ընկերական խաղում  (0:4) կրած հերթական պարտությունից հետո Հովսեփյանն ասել էր, որ տեսավ այն ինչ իրեն պետք էր: Փաստորեն տեսել էր, որ լավ բան չի տեսնելու Ալբանիայի ընտրանու հետ խաղում. Битва экстрасенсов 16 сезон?
Մարզիչները. Հայկական ֆուտբոլի ժամանակակից պատմությունը սկսենք Վարդան Մինասյանով և գանք մինչև մեր օրեր՝ Սարգիս Հովսեփյան. «սա ֆուտբոլ է»: Վերոնշյալներս հատկապես Սարգիս Հովսեփյանը, երբեք չի վարանում մամուլի ասուլիսներում (եթե որոշում է պատվել իր ներկայությամբ) ասել, որ լրագրողներն իրավունք չունեն տալ կադրային և տակտիկական փոփոխությունների վերաբերյալ կամ էլ ֆուտբոլային այլ մասնագիտական հարցեր, քանի որ մասնագետ չեն և սիրողական դատողություններ են անում: Մասնագետ պետք չէ լինել հասկանալու համար Սարգիս Հովսեփյանի «մասնագիտական» որոշումները: Եվրո-2016-ի ընտրական փուլում մինչև վերջերս ունեինք շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդին, ով կարողացավ միայն մեկ միավոր վաստակել այս փուլում: Բոլորը կհիշեն Սերբիայի ընտրանու դեմ կամային պայքարը, երբ բոլոր առաջատար ֆուտբոլիստները վնասվածք ունեին և «վերևում կանգնածները» չգիտեին էլ ում ումով պետք է փոխարինեն, քանի որ չզլանանամ հիշեցնել հենց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր, ով տարիներ առաջ ասուլիսներից մեկում հերթով սկսեց թվարկել այն ֆուտբոլիստներին, ովքեր պետք չեն Հայաստանի հավաքականին, հենց ըստ Ռուբեն Հայրապետյանի այն ինչ ունենք ամբողջապես աշխատում է: Դե սա այն ժամնակներն էին, երբ Վարդան Մինասյանը ինչպես ինքն էր սիրում նշել՝ «օրինաչափ հաղթանակներ էր տանում», դրանք պատահականություն չէին: Իհարկե չէին, սակայն պետք էր չհանգստանալ և աշխատանք տանել, հաղթանակներն օրինաչափ պահելու համար: Երկար բարակ հիշաչարություն չստացվի, բայց այսօր ունենք այն ինչին այդքան երկար ձգտում էինք: Մարզադաշտում՝ «մենք մարզիչ ենք պահանջում», պաստառներով երկրպագուները պայքարում են այս անխուսափելի կործանման դեմ: Նրանք մեղանչում են ֆուտբոլի ֆեդերացիայի առաջ, քանի որ ֆեդերացիան արդեն ճիշտ է գտել ունենալ հայ մարզիչ: Իհարկե, եթե վերանանք նախապատմությունից և գործի դնենք մեր նեղ հայկական մտածելակերպը, ապա հայ մարզիչն ավելի սրտացավ է: Սակայն հիշում ենք Յան Պորտերֆիլդին, ով գլխավորել է Հայաստանի ընտրանին 2006/07 թվականներին, քաղցկեղի պատճառով շոտլանդացի մասնագետը հեռացավ կյանքից, սակայն հենց ֆուտբոլիստների խոսքով մոտիվացնում էր իրենց, իսկ ֆուտբոլասերն առաջին անգամ լույս տեսավ թունելի վերջում այլազգի մարզչի ջանքերով:
Կարելի է հազար անգամ դնել վերցնել, թե ինչու է տապալվում հայկական ֆուտբոլը: Չունենք ներքին առաջնություն, աճեցնում ենք ֆուտբոլիստներ միայն վաճառելու նպատակով, չունենք միջազգային ստանդարտներին համապատասխանող պայմաններ և այլն, և այլն: Իսկ եթե կարճ՝ լավ պրոդուկտը լավ ֆինանսական ներդրում և ստրատեգիական իրացում է պահանջում: Ֆուտբոլի ակադեմիան, վերանորոգված մարզադաշտերը, ֆուտբոլիստներին փառաբանող մեդիախամաճիկները, զանազան ինքնապարգևատրումները չեն, որ թիմը թիմ կդարձնեն: Հենրիխ Մխիթարյանը կամ նրա նման 3-4-ը չեն, որ պետք է հավաքականը փրկեն, երկար պահեստայինների նստարան է հարկավոր, երկար մտածել է պետք հավաքականի պոտենցիալ անդամներին լիկվիդացնելուց առաջ: Իհարկե նոր մարզիչը, եթե անգամ մի հրաշքով դա լիներ հենց վերջերս Հայաստան ժամանած իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն, չէր կարող մի ձեռքի շարժումով Հայաստանի հավաքականը Եվրո տանել: Իսկ ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ չէ նման ահռելի ծախսեր անել մարզիչ ձեռք բերելու ուղղությամբ, որովհետև կարելի է ենթադրել, որ ներկայիս արդյունքը բավարարում է, հնարավոր է չէ, որ օրինաչափորեն տղաները պատռեին իրենց, «Փունիկ»-ի անդամները դառնային 3-4  մխիթարյաններ, և մենք էլ հաղթահարեինք Իռլանդիայի և Իտուրալդե Գոնսալեսի բարդույթը, նետեինք մեզ Եվրո-2016, հետո ինչ լինում է թող լինի: Իրատեսորեն, այսպիսի հավքական Հայաստանը գուցե էլ չունենա, մոտ ժամանակներս՝ համենայնդեպս, և վատնել այս հնարավորությունները, խնայել գումարներ, սա չես անվանի սրտացավություն, սա կանվանես Էկոնոմ ռեժիմ:
Եթե 45.000 դրամ նվազագույն աշխատավարձի պարագայում տոմսերի արժեքը Հայաստանում 5000-10000-ի միջև է տատանվում և դա թե՛ պետությունը և թե՛ դրա ենթակայության տակ գտնվող ՀՖՖ-ն համարում են նորմալ այն պարագայում, երբ գործազուրկների թիվը 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 65.9 հազար մարդ, նախորդ տարվա ցուցանիշի համեմատ աճելով 17.9% պաշտոնական տվյալների համաձայն, իսկ իրականում սա գործազրուկների գործակալությունում գրանցվածների թիվն է, որտեղ պետությունը ձեզ տալիս է 18.000 դրամ, որից 5000 կարող եք տրամադրել ֆուտբոլ նայելուն, եթե իհարկե իրական ֆուտբոլասեր եք: Այսպես են վերաբերվում ֆուտբոլասաեր հայերին ում համար հավաքականի հաղթանակից այն կողմ տոն չկա:.
Մեդիան և ֆուտբոլը. Աշխարհում ամենամասսայական մարզաձևը, Եվրոպայում համար մեկ սպորտը՝ ֆուտբոլը, միլիարդներ է ծախսում և միլիարդների շահույթ բերում, հենց մեդիայի շնորհիվ: ՈւԵՖԱ-ի սահմանած կանոնակարգին՝ լրագրողների աշխատելաոճի և աշխատելաժամանակի հետ կապված, արդեն բոլորը հարմարվել են: Կարճ ժամկետներում, սահմանափակ հնարավորություններով՝ անել լավագույնը:
Ինչպես է սա աշխատում Հայաստանում. 
*Խտրականություն իշխանական մեդիայի և ընդդիմադիր մեդիայի ներկայացուցիչների միջև: Հատկապես այն ժամանակ, երբ Ռուբեն Հայրապետյանը ԱԺ պատգամավոր էր:
*Խտրականություն քննադատական լրատվամիջոցների և քննադատող լրագրողների հանդեպ, որոնց չհավատարմագրելու պարագայում ՀՖՖ-ն որևէ բացատրություն տալու պարտավորություն չի կրում: 
*Ասուլիսների տարօրինակ ցիկլ, օրինակ կարող են մեկ ժամ առաջ հայտարարել, որ ասուլիս է լինելու…
*Նախաղային, հետխաղային և առհասարակ ասուլիսների ընթացքում օրակարգում անպայման տեղ է գտնում լրատվամիջոցների ներկայացուցիչներին վիրավորելը և թերագնահատելը: Այսինքն մնում է աթոռների տեղերը փոխել և ըստ պաշտոնի քննադատողը կդառնա քննադատվող:
*Սենսոր բոլոր մեդիաներկայացուցիչների նկատմամբ, «Արմենիա»-ից մինչև «Հրապարակ»:
*Լրագրողին զրկել աշխատանքից կամ խայտառակել, եթե իրեն իրավունք է վերապահել որևէ կերպ քննադատել հավաքականը: Հիշենք օրինակ Մենուա Մեհրաբյանի դեպքը:
*Կամայական վերաբերմունք ազգային հավքականի խաղերի լուսաբանման ժամանակ, օրինակ Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը, որին հավատարմագրվել էին մի շարք սպորտի հետ առնչություն չունեցող լրատվամիջոցներ և չէին հավատարմագրվել մշտապես ֆուտբոլ լուսաբանող լրատվամիջոցները: Պատճառը, երևի տարվա ընթացքում տվյալ լրատվամիջոցների սայթաքումն էր՝ քննադատել էին ՀՖՖ-ին:
*Ֆուտբոլիստներից ոմանք չեն էլ հասկանում ինչպես պետք է աշխատել լրատվամիջոցների հետ, հեգնանքի և գաղտնապահության մթնոլորտում են (խուսափում են մտնել խառը գոտի, խուսափում են լրագրողների հարցերին պատասխանել)…
*Բացարձակապես ոչ թափանցիկ ԶԼՄ-ՀՖՖ  հարաբերություններ:
Շարքը կարելի է անվերջ շարունակել և ես ֆուտբոլ լուսաբանում եմ ընդամենը 2008-ից:
Իհարկե չենք կարող մատնանշել բոլոր խնդիրները, քանի դեռ չկա թափանցիկ հարաբերություն ՀՖՖ-ի և լրատվամիջոցների միջև: Սրանք միայն տեսանելի և շոշափելի թերություններն են:
0 notes
robbieraul · 5 years
Photo
Tumblr media
«Journalists» vs «Pyunik Fans Club» (4-1) #Pyunik #Pyunik27 @pyunik_fc #UrishFootball #ArmenianFootball #Vlog #Yerevan #Armenia #FootballVlogger #Football #Հայաստան #Երևան #ՈւրիշՖուտբոլ #Ֆուտբոլ #Վլոգ #Բլոգ #SundayLeague #ՖուտբոլիԹիմ #RobbieRaul #ՀայկականՖուտբոլ (at Yerevan, Armenia) https://www.instagram.com/p/Bv86QpDl5JY/?utm_source=ig_tumblr_share&igshid=6h4e38f7jze7
1 note · View note
aghajanyana · 11 years
Text
Որտե՞ղ ֆուտբոլ խաղալ Երևանում
Tumblr media
էս տարի աշնանը Երևանում էի, մի քանի անգամ ֆուտբոլ կազմակերպեցի: Պարզվեց որ աշխատանքային օրերին, երեկոյան ժամերին շատ դժվար ա նորմալ հարմարանքներով, կարգին ֆուտբոլի մարզասրահ (կամ հայերեն ասած` զալ) գտնել: Տարբեր մարդկանցից տվյալներ էի հավաքել, 2013–ի Սեպտեմբերին վիճակը սենց էր:
Սլավոնական 091 777894 ժամը 20.000դր` լողանալով:
Խուլ–Համրերի կենտրոն 099 539238 Դաշտը ավելի փոքր է Սլավոնականի համեմատ ու ահագին ավելի վատը: ժամը լողանալով` 18.000, առանց լողանալու` 15.000:
Գրանդ սպորտ 010 447766 http://www.spyur.am/en/companies/grand-sport/22522 Լավ դաշտ` ֆուտզալի ստանդարտ չափերով: Իմ տեսածներից ամենալավ դաշտն ա: Ունեն լրացուցիչ պայման. սպորտային կոշիկները պետք է ներկ չտողնեն, այսինքն կամ տակի մասը լինի բաց գույնի, կամ էլ բարցր որակի` որ ներկ չթողնի: 1.5 ժամը 30.000 լողանալով:
Արաբկիր սպորտ 096 999501 077999501
Միջին բարեկարգության զալ, մի-քիչ մաշած, խուլ-համրերից ավելի լավն ա, սլավոնականից ավելի վատը: 23.00-ից հետո մենակ: Քարտեզ
Միկա Սպորտ 091 26 17 91
http://www.spyur.am/en/companies/mika-sports-complex/21253
Ունեն արհեստական խոտ 65մ երկարությամբ, լուսավորություն կա բայց շատ լավ չի լուսավորում (իրենց խոսքերով` խաղալ լինում ա) 25.000 1.5 ժամը լողանալով
Ֆուտզալը 1.5 ժամը 30.000, նորմալ պարկետից մարզադաշտ, բարեկարգ, սլավոնականից մի-քիչ ավելի վատը: Քարտեզ
Կիլիկիա Չեմ նայել բայց գիտեմ որ ստեղ ա: 
0 notes
mamul-am · 2 years
Photo
Tumblr media
«ԱԺ նախագահը ֆուտբոլ նայելու կարող էր գնալ միայն պաշտոնից հրաժարվելու դեպքում»․ Լ․ Բարսեղյան
https://mamul.am/am/news/254886
0 notes
mamul-am · 2 years
Photo
Tumblr media
«Սրանք մեզնից գողացան բոլոր տոները՝ եռատոնից մինչև ֆուտբոլ». Անդրանիկ Թևանյան
https://mamul.am/am/news/253426
0 notes
robbieraul · 4 years
Photo
Tumblr media
@afscore_app ⚽ First application about Armenian Football ⚽ ։ ։ ։ ։ ։ #ՀայկականՖուտբոլ #Ֆուտբոլ #ՌոբիՌաուլ #ՌոբերտՄարկոսյան #Հայաստան #Հավելված #playmarket #appstore #Download #FootballApp #livescore #livestats #AFScore #Score #FootballScore #ArmenianFootball (at Yerevan, Armenia) https://www.instagram.com/p/CKzI6aBseZp/?igshid=zq9oaoa0h0iy
0 notes
robbieraul · 4 years
Photo
Tumblr media
Thanks to @armeniasputnik.am_official for Invitation 🔥 It was pleasure to speak with you about @afscore_app first ever application about Armenian Football. . . . . . #AFScore #ArmenianFootball #StartUp #Armenia #Application #RobertMarkosyan #Հայաստան #ՀայկականՖուտբոլ #Հավելված #ՌոբերտՄարկոսյան #Ֆուտբոլ #Football #LiveScore #Stats #Hayastan (at Yerevan, Armenia) https://www.instagram.com/p/CEtcQPnsqCS/?igshid=27202yp5sqho
0 notes