senseiiii
senseiiii
Hehe :)
45 posts
Don't wanna be here? Send us removal request.
senseiiii · 5 years ago
Text
Լիլիթը
Իմ դասարանում մի աղջիկ կար` Լիլիթ անունով, լավ չէր սովորում, աղքատ ընտանիքից էր ու դա էլ հերիք չէր, դասարանում ոչ ոք չէր սիրում իրեն: Ասում էին` առաջին դասարանում տակն էր արել, ես չեմ տեսել, չգիտեմ էլ իրոք նման բան էղել էր թե չէ, բայց այդ օրվանից դարձել էր բոլորի կողմից անտեսված ու չսիրված. դասարանում ոչ ոք չէր խոսում հետը, նույնիսկ ձեռք չէին տալիս, որովհետև զզվելի էր, որովհետև առաջին դասարանում տակն էր արել: Նստում էր դասարանի վերջին շարքում, մենակ ու միշտ բերում էր բոլոր գրքերը: Չէր սովորում, բայց բերում էր: Ն��ւյնիսկ իր դիմացի նստարանին չէինք նստում, ամոթ էր դե: Երբ ուսուցիչները խնդրում էին, որ գնանք օգնենք գրավորը գրի, կողքը չէինք նստում, զզվելի էր, չէ՞, ախր առաջին դասարանում տակն էր արել, ոնց նստեիր: Կողքը կանգնում էինք ��ւ արագ-արագ թելադրում, որ հնարավորինս շուտ փախչեինք: Մենք չգիտեինք էլ ինչի չենք սիրում իրեն, ձևն էր տենց երևի ու միայն մենք չէ, ուսուցիչներն էլ. ասում էին` ինքն ա մեղավոր, որ իրեն տենց են վերաբերում: Հա դե հո ե՞ս չէի... ինքն էր մեղավոր, որ նման չէր բոլորիս, վատ պայմաններում էր ապրում, առաջին դասարանում էլ տակն էր արել: 9 տարվա մեջ ես իրեն ուրախ տեսել եմ միայն այն ժամանակ, երբ վարսավիրանոցում անվճար մազերը կտրել ու հարդարել էին, բայց մի մտածեք, մեր դասարանում իրեն դրա համար էլ ծաղրեցին:
Երբ փոքր էի, ինձ ծայրահեղ հումանիստ էի զգում, որովհետև հերիք չի երբեք չէի խփել ու ոչ մի վատ բառ չէի ասել, դեռ մի բան էլ փորձել էի շփվել իր հետ: Մտքովս չէր էլ անցնում, որ կարելի էր պաշտպանել իրեն կամ գոնե օգնել ինչ-որ բանով:
Հիմա 20-21 տարեկան կլինի, չգիտեմ էլ ինչ ա անում, որտեղ ա, ում հետ ու ինչքան ա զզվում մեր դասարանից ու երևի իրանից էլ, որովհետև ինքը նման չէր մեզ, ինքը զզվելի էր ու առաջին դասարանում տակն էր արել:
19 notes · View notes
senseiiii · 6 years ago
Text
улыбнись ей, пусть помечтает
0 notes
senseiiii · 7 years ago
Text
Si tout a raté pour moi, si je suis dans l'ombre
Ce n'est pas ma faut' mais cell' du public qui n'a rien compris
Charles Aznavour
1 note · View note
senseiiii · 7 years ago
Text
Je parle d'elle en toutes occasions, c'est mon problème
Et je n'ai qu'une conversation, je l'aime
Quand mes amis se moquent de moi, c'est incroyable
Leurs sarcasmes ne m'atteignent pas, je suis invulnérable.
0 notes
senseiiii · 7 years ago
Text
C’est ma vie
J’ai preparé une tarte au chocolat, mais ça ressemble à une tart a la merde.
2 notes · View notes
senseiiii · 7 years ago
Text
👵🏻❤️
եթե ես բառարան գրող լինեի, բարություն բառի հոմանիշների շարքում տատիկիս անունը կավելացնեի:
2 notes · View notes
senseiiii · 7 years ago
Photo
Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media
2M notes · View notes
senseiiii · 7 years ago
Quote
New Year New Exams muhahaha
1 note · View note
senseiiii · 8 years ago
Text
merde
Էս քնությունները նվերների նման են, էն որ ամեն տարի պետք ա ավելի լավ նվեր տաս, չէ՞, կամ գոնե նույն արժողությամբ։ Նույն ձև իմ համար քննություններն են, ու վատը էն ա, որ անցած տարի ֆրանսը 19 ու 20 եմ ստացել, չգիտեմ՝ ոնց եմ էս տարվա տակից դուրս գալու արա։ 
2 notes · View notes
senseiiii · 8 years ago
Text
Փոխեք բոլորի ուղեղները
Գնալով ավելի շատ եմ զարմանում էս հասարակության վրա։Ինչի են իրանք հոգեպես ոչնչացնում իրանցից տարբեր մարդկանց։Ինչի չեն թողնում ուրիշ լինեն։Ինչի ա ամեն մարդ ինչ-որ քայլ անելուց առաջ մտածում ուրիշների կարծիքի մասին։Ու շատ մարդիկ դժբախտանում են դրա պատճառով։Հլը հիշեք ինչքան ծանոթ ունեք,որ հեզ հարսի նման շուտ ամուսնացել են,էրեխա են ունեցել ու իրանց գործը մենակ էրեխուն խնամելն ու տունը մաքրելն ա։Իրանք չեն կարա տանից դուրս գան,եթե ամուսնուն չեն ասել։Մարդիկ ունեն մի սցենար,որով ապրում են ու բոլորինը նույնն ա։Ախր դու բախտավոր ես,որ կյանք ունես ու ինչի վրա ես ծախսում։Մարդ պիտի անի ինչ ուզում ա։Թեկուզ ամենագիժ բանը։Եթե ինչ-որ բան քեզ երջանկացնում ա ուրեմն արա։Եթե մազերդ կանաչ ներկես դու ուրախ կլնես ուրեմն վազի վարսվիրանոց։Ցավալին են ա,որ մարդիկ էդ չեն հասկանում։Մարդիկ ուղղակի հալածում են տարբերներին։Եթե մարդ սիրում ա իրա սեռի ներկայացուցչին ուրեմն վառել ա պետք։Ոնց որ քո ուղեղը շուտ ա վառվել։Դու ով ես,որ որոշես,թե մարդ ու սիրի։Վապշե քո ինչ գործ։Դու իրավունք էլ չունես դեմ լինելու։Գիտես կինդ գեշ ա,գնա ուրիշին գտի,չէ որ ընդունված ա սիրուն կին ունենալը ու էդ նոռմալ ա։Ասում ես տհաճ ա իրանց տենալը։Շատ հեշտ կարաս աչքերդ փակես։Իմ համար,որ տղեն ու աղջիկը իրար ուտում են էդ նույնքան տհաճ ա,ինչ միասեռներին տեսնեի։Միասեռները չեն կարա էրեխա ունենան։Տո քեզ ինչ ով էրեխա կունենա,ով չէ։
էլի բաներ կասեի,բայց քունս տարավ
3 notes · View notes
senseiiii · 8 years ago
Text
*ղզիկություն*
Եթե էտքան հաստ շորեր չհագնեիր, ես վաղուց կիմանայի նիհարությանդ մասին, բայց գրկելուց հասկանալը, ինչ խոսք, ավելի հաճելի էր։
Եթե տեսողությունս մի քիչ լավը լիներ, ես վաղուց տեսած կլինեի հոգնած աչքերիդ կարմրությունը, բայց, մոտիկից տեսնելը, ինչ խոսք,ավելի հաճելի էր։
Եթե համարձակությունս հերիքեր քեզ հետ հայացքներից բացի մեկ-մեկ էլ խոսքերով շփվել, հիմա հիշելու ավելի շատ բան կունենայի, բայց ամեն անգամ միմիկաներովդ հիանալը, ինչ խոսք, հաճելի էր։
Եթե աչքերդ կապույտ լինեին, ես իմ նավակով կխորտակվեի այդտեղ, բայց կանաչը, ինչ խոսք, ավելի հաճելի գույն ա։
Եթե մի քիչ ավելի երկար մնայիր, փոսթս էլ երկար կլիներ, իսկ միայն նկարներովդ հիանալը, ինչ խոսք, հաճելի չի: 
5 notes · View notes
senseiiii · 8 years ago
Photo
Tumblr media
մինչև սրտիս անոթների ծայրը սիրահարվել եմ էս բանաստեղծությանը <33
4 notes · View notes
senseiiii · 8 years ago
Quote
Yann Tiersen-ը հոգուս լարերի վրա ա նվագում:
2 notes · View notes
senseiiii · 8 years ago
Text
Ավտոբուսի սերը
Եկել եմ ասեմ, որ այսօր սիրահարվել եմ ավտոբուսում: Զարմանալի ոչինչ չկա. ես ամեն օր էլ սիրահարվում եմ: Ամեն օր նորովի ու նոր մարդու: Նոր մարդու, որովհետև դեռ ոչ ոքին երկրորդ անգամ չեմ տեսել: Բայց դե ինձ մի անգամն էլ լրիվ բավական է: Առհասարակ, եթե ուզում ես սիրահարվել, պետք է օգտվես ավտոբուսից կամ մետրոյից: Հետաքրքիր է նայել` ինչ է անում մեկը ինչ-որ երկաթյա արկղի մեջ, որի մեջ չի կարող ազատ տեղաշարժվել: 5 րոպե ինտերվալով դուռը բացվում է, ուզում է փախչել, բայց դեռ պետք է սպասի ու տեսնի այդ բացվող դուռը դեռ շատ անգամներ: Դե ես էլ ուշադիր զննում եմ այն միակին, ով հասցրեց գրավի ուշադրությունս, ինձ դնում եմ Շեռլոկի տեղը ու փորձում եմ գուշակություններ անել. եթե պայուսակը քառակուսի ա, ուրեմն մեջինը կլոր ա, եթե սիրուն շորեր ա հագել, ուրեմն ճաշակով ա, ու, եթե ինքն էլ ինձ ա նայում, ուրեմն ճաշակը ամենաբարձր սանդղակի վրա ա: Դե էլ ի՞նչ ա անհրաժեշտ երջանիկ ընտանիքի համար, ոչինչ: Ու այս գեղեցիկ նոտայի վրա էլ դուռը բացվում է, ու այս անգամ իմ հերթն է փախչելու, փախչելու կյանքիս պոտենցիալ երկրորդ կեսից: Ու ցտեսության փոխարեն ասում եմ «Կանգառում կպահեք» ու իջնում` վերջին անգամ հայացքս գցելով հոգնածությունից փակված աչքերին, որ այդպես էլ չբացեց ու ինձ չնկատեց: Եթե բախտս բերի ու դիմացը նստած լինի, կասեմ «Էս մի հատ կփոխանցեք», որ ստիպված մազերից ծանրացած գլուխը բարձրացնի ու ինձ նայի: Իջնելուց հետո մի քանի րոպեով դատարկվում եմ ոնց որ ավտոբուս�� ա դատարկվում իմ իջնելուց հետո, ու 7րդ աղջկան հենց նոր ունեցած ավանդապաշտ հայի նման մտածում եմ. «Էս անգամ էլ չստացվեց»:
2 notes · View notes
senseiiii · 8 years ago
Photo
Tumblr media
Silverton, Colorado
by Jude Allen
1K notes · View notes
senseiiii · 8 years ago
Text
Դատարկ ա դրախտը
Մի փորձեք կատարյալ լինել, դրախտում մենակ կմնաք, դրախտը դատարկ ա, մեղսավոր եք բոլորդ: Մի հաշվեք` ամեն օր ինչքան մարդու եք նեղացնում, անսահման ա թիվը, չեք կարող հաշվել: Չեք կարող հաշվել, որովհետև չգիտեք էլ ձեր կարծիքը մյուսի մասին, որ ամեն տեղ դրոշակի նման բարձրացնում եք, քանի հոգու ա վիրավորել, քանի հոգու ականջներում ա եկեղեցու զանգերի նման պարտաճանաչ հնչում ձեր ձայնը, ու արնահոսելու աստիճան ցավեցնում: Դուրս արի փողոց, հաշվիր, տես` քանի մարդ կտեսնես,որ ժամանակով ա փաթաթել արյունոտ ականջները, որովհետև միայն ժամանակն է բուժում: Քանիսն են ժպտում, որ ավելորդ հարցեր չտաք: Դեղատան աշխատողը ժամանակ անունո�� դեղը չտվեց, վերջացել էր, կամ էլ իր համար էր պահել, բայց առաջարկեց փոխարինող բան` ժպիտ, ասեց` չի բուժում, բայց լավ ա թաքցնում ա ցավը: Արի դատենք բոլորին անխնա, դա չէ՞ր քո ուզածը, բոլորի կյանքը իդեալական ա, ի՞նչ դրախտի մասին են երազում, արդեն դրախտում են: Ոչ ոք խնդիրներ չունի, չհավատաս: Ինչու՞ է դասին անպատրաստ եկել, իհարկե որովհետև անպատասխանատու է, չի ուզում սովորել, իսկ ընտանեկան խնդիրնե՞ր, որ թույլ չեն տալիս մտածել դասերի մասին, չէէ, հնարավոր չի: Բոլորի կյանքը իդեալական ա, միայն դու ունես խնդիրներ:
3 notes · View notes
senseiiii · 8 years ago
Photo
Tumblr media
Annette posing for Alberto Giacometti, photography by Franco Cianetti, 1962.
383 notes · View notes