Tumgik
#Երևանում
tunservice · 10 months
Text
Սանտեխնիկ Երևանում
Սանտեխնիկի Ծառայություններ Երևանում Ջրի արտահոսքի հայտնաբերում Ջրաչափի փոխարինում Ջրի ֆիլտրի տեղադրում Նոր ջրագծի մոնտաժ Վնասված ջրագծի վերանորոգում և փոխարինում Խոհանոցի լվացարանի տեղադրում Ծորակի տեղադրում Ջրի փականի տեղադրում Ջրի արտահոսքի վերանորոգում Լվացարանի սիֆոնի տեղադրում Զուգարանակոնքի տեղադրում Լվացքի մեքենայի տեղադրում Սպասք լվացող մեքենայի տեղադրում ® Tun Service –…
Tumblr media
View On WordPress
0 notes
mamul-am · 2 days
Photo
Tumblr media
Երևանում՝ սեփական տան այգում, հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը
https://mamul.am/am/news/303433
0 notes
zeynelectric · 15 days
Text
Ֆոտովոլտային համակարգերի չպարզաբանված հարցադրումներ
Tumblr media
Արևային կայանը իր նշված հզորությամբ չի արտադրում: Այս ուժեղ արևին կայանը քիչ է արտադրել:
Նմանատիպ պնդումները հնչում են գրեթե բոլոր այն մարդկանց մոտ ովքեր ունեն տեղադրած արևային ֆոտովոլտային էլեկտրակայան:
Շատերի մոտ արմատացած տպավորություն է, որ արևային կայանը միշտ պետք է արտադրի նշված դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիա։ Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքը գտնվում է հյուսիսային լայնության 38˚և 42˚ միջև: Ճառագայթային էներգիայի ռեսուրսներով Հայաստանում մակերևույթի վրա ընկնող գումարային (ուղիղ և ցրված ճառագայթման) հոսքի տարեկան մեծությունը միջին ամպամածության պայմաններում կազմում է 1720 կՎտ*ժ/մ2: Երևանում այդ ցուցանիշը, համաձայն 2011թ. հաստատված Հայաստանի Հանրապետության շինարարական կլիմայական նորմերի, կազմում է 1672 կՎտժ/մ2: Արևափայլի տևողությամբ աչքի է ընկնում Սևանի ավազանը, որտեղ անամպ օրերի տարեկան թիվը միջին հաշվով կազմում է 330 օր։ Դիտարկենք օրինակ՝ 10.26 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան, որը տեղակայված է Թալին քաղաքում, որտեղ ճառագայթման հոսքի տարեկան մեծությունը 1700-ից 1800 կՎտ*ժ/մ2 է։ Այստեղ տեղադրված է եռաֆազ ներցանցային փոխակերպիչ, վահանակները թվով 18-ն են, տեղադրման դիրքը  ուղիղ հարավ է, կայանի թեքությունը հորիզոնի նկատմամբ՝ 28 աստիճան, կայանը տեղադրված է տանիքին զուգահեռ ալյումինե կոնստրուկցիայով, մալուխների երկարությունը տանիքից փոխակերպիչ՝ 12 մետր:
Արևային համակարգերի ընդունող մակերևույթի կողմնորոշման վերաբերյալ մանրամասները տե՛ս հետևյալ հղման մեջ՝  https://shorturl.at/GkLM9 : Արևային համակարգի տեսակների մասին՝ հետևյալ հղման մեջ https://shorturl.at/LWdoN :
Վերը նշած օրինակը ընդունենք որպես տեղադրման իդեալական տարբերակ:
Լավագույն տասնյակում գտնվող վահանակները, 1 կՎտ դրվածքային հզորության դեպքում, տարվա կտրվածքով 1600 կՎտ էլեկտրաէներգիա են արտադրում, որը ներկա սակագնով ամսական մոտ 7000 դրամի խնայողություն է ապահովելու:
Թալինում տեղադրված 10.26 կՎտ հզորությամբ կայանի արտադրության աղյուսակից երևում է, որ 1 կՎտ դրվածքային հզորության դեպքում տարեկան միջինում 1,560 (1,561.96) կՎտ էլեկտրաէներգիա կարտադրվի: Ուստի, 10.26 կՎտ հզորության տարեկան արտադրությունը կկազմի մոտ 16,000 կՎտ (16,026 կՎտ),  որը ամսական խնայելու է մոտ 71000 դրամ:
Ինչո՞ւ է 1560 կՎտ- ով հաշվարկած, որովհետև միշտ փաստացի արտադրությունը ավելի քիչ է լինում տարբեր պատճառներով։ Տարվա տարբեր եղանակներին, ամիսներին, օրերին, օրվա տարբեր ժամերին կայանը տարբեր մեծությունով է արտադրելու, որը ներկայացված է կից աղյուսակում։
Tumblr media
Նորմալ արտադրման համար մի շարք չափանիշներ կան,  օրինակ՝ արևային վահանակների որակը, փոխակերպիչի որակը՝ թե ինչքան է իր մեջ փոխակերպման կորուստը: Փոխակերպիչի որակը շատ մեծ դեր ունի, որովհետև արևային վահանակները արտադրում են հաստատուն հոսանք, իսկ մենք կենցաղում օգտագործում ենք փոփոխական հոսանք, և որքան քիչ փոփոխման մեջ կորուստներ գրանցվեն, այնքան ձեր օգուտն է:
Tumblr media
Մեծ դեր ունեն նաև տեղադրման աշխատանքները, համակարգի միակցիչները, օգտագործված մալուխները, անցկացվող մալուխների որակը, երկարությունը, կտրվածքը, համակարգի վրա ընկնող ստվերի առկայությունը և մեծությունը: Եղանակային պայմանները միշտ նույնը չեն, որից արտադրման մեծ անկում կարող է լինել:
Շատ կարևոր է ձեր տարածքում Էլ. Ցանցի տրամադրած հոսանքի որակը՝ համակարգը չի գործում հոսանքի բացակայության պարագայում, նաև՝ լարման շեղումների դեպքում՝ 200 Վոլտից ցածր և 260 Վոլտից բարձր: Տարբեր փոխակերպիչների համար այդ միջակայքերը տարբեր կարող են լինել. շատ ժամանակ ժամերով լարումը կարող է ցածր լինել և դուք չիմանաք, որ փոխակերպիչը չի գործում տվյալ պահին, որովհետև դա իր պաշտպանական ֆունկցիան է: Փոխակերպչի փոխարկման վրա նաև կարող են ազդել տեղակայման տարածքի պայմանները՝ այն պետք է ունենա օդափոխության տարածք, չպետք է լինի արևի ուղիղ ճառագայթների տակ, չպետք է լինի անձրևի տակ, չպետք է տեղադրվի շոգ, տաք տարածքում: Արևային համակարգերը որքան մաքուր լինեն, այնքան բարձր կլինի նրանց արտադրողականությունը, վահանակները սիրում են մաքուր սառը օդ, չեն սիրում փոշի, սիրում են, որ արևը զենիթում լինի՝ բարձր ճառագայթման մակարդակով:
Tumblr media
Վերը նշված և մի շարք չնշված պայմանները երբ ապահովված են լինում, համակարգը իդեալական արտադրում է, անգամ տարվա կտրվածքով արտադրման նշված մեծությունից ավելին է արտադրում:
Հարց է առաջանում՝ ի՞նչու  միշտ պիկային հզորությամբ չի արտադրում, որովհետև  համակարգը ավելի շատ է արտադրում, երբ արևի ճառագայթները ֆոտովոլտային վահանակների վրա ուղիղ անկյունով են ընկնում, դա տեղի է ունենում 12։00-ից 14։00 հատվածում, երբ արևը գտնվում է զենիթում, բայց կարող է այդպես էլ  ամենբարձր հզորությամբ չարտադրվի մի շարք պատճառներով։ Արևային վահանակների լարումը գնահատելու համար դրանք ստուգվում են 25⁰ C-ի և 1000 Վտ/մ2 լույսի պայմաններում։ +25 °C և ավելի բարձր ջերմաստիճանի ժամանակ վահանակները գցում են իրենց էֆեկտիվությունը և պիկային հզորությամբ չեն արտադրում: Սառը ջերմաստիճանում արևային վահանակներն ավելի շատ էներգիա են արտադրում, մինչդեռ ավելի տաք ջերմաստիճանում՝ ավելի քիչ։ Արևային վահանակներ արտադրող ընկերությունները տրամադրում են տեղեկատվություն, վահանակների վրա ջերմաստիճանի ազդեցությունը ցույց տալու համար։ Այն կոչվում է էներգիայի գնահատման ջերմաստիճանի գործակից և ցույց է տալիս 1⁰ C ջերմաստիճանի բարձրացման դեպքում էներգիայի նվազումը։ Սովորաբար, այս ցուցանիշը 0,5% -ի սահմանում է, ինչը նշանակում է, որ ջերմաստիճանի ամեն 1⁰ C բարձրանալու դեպքում կկորցնենք համակարգի արդյունավետության 0,5%-ը, մինչդեռ 1⁰ C նվազելու դեպքում, համակարգի արդյունավետությունը կավելանա 0,5%-ով։
Միշտ չէ, որ հնարավոր է տեղադրել ՖՎ վահանակներն այնպես, որ դրանք իդեալական ուղղված լինեն դեպի հարավ։ Օր., եթե ցանկանում եք ՖՎ վահանակները տեղադրել տանիքին, իսկ տանիքը նայում է արևելք կամ արևմուտք, ապա ձեր վահանակների արդյունավետությունը անխուսափելիորեն կնվազի։ Շնորհիվ վերջին տարիներին վահանակների կառուցվածքի բարելավմանը, սա այնքան մեծ խնդիր չէ, որքան ժամանակին էր։
Սխալ կարծիք է, որ եթե համակարգը 10.26 կՎտ դրվածքային հզորության է, ուրեմն տվյալ պահին կարող են այդքան բեռ միացնել համակարգից, կամ՝ տան գումարային ծախսը այդքան է, ուրեմն այդ մեծության կայան է պետք: Կայանի դրվածքային հզորությունը որոշվում է 1 տարվա էլեկտրաէներգիայի ծախսով, քանի որ էական չէ, թե մեկ ժամում ինչքան էներգիա եք սպառում: Оր․` ունենք 85000 կՎտ տարեկան ծախս, 85000/1560=54480, այսինքն մոտ 55 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային կայան է հարկավոր։ Քանի որ տեղադրվող համակարգերի գերակշիռ մասը ներցանցային են, ապա մեծ բեռ օգտագործելիս, եթե արևայինը տվյալ պահին այդքան չի արտադրում, էլեկտրաէներգիայի մի մասը վերցնելու եք Էլ․ Ցանցից, իսկ շատ արտադրելու դեպքում՝ ավելցուկը գնալու է էլ․ Ցանց:
Համակարգը տեղադրվում է ձեր ծախսին համապատասխան, կարող է որոշակի ավել տեղադրվել: Գերակշռող դեպքերում Ձեր ծախսից մեծ չի տեղադրվում, որովհետև հետգնումը երկարելու է, որը բնական է շահավետ չէ: 
Հնարավո՞ր է տունը ջեռուցել արեւայինով, ի՞նչ տարբերակներով, տունը 200 քմ է, որքա՞ն մեծության համակարգ է պետք ջեռուցելու համար
Այո՛, հնարավոր է ջեռուցել, էլեկտրական կաթսա բոլյեր համակարգով, օդորակչի միջոցով, տաքացուցիչների միջոցով և այլն:  Համակարգի մեծությունը որոշվում է ոչ թե տան քառակուսիով, այլ ծախսով: Որոշելու համար թե 150 կամ 250 քմ-ին ինչ մեծության համակարգ է պետք, անհատական հաշվարկ պետք է իրականացնել, որովհետև մի շարք գործոններ կան՝ կախված ինչով եք ջեռուցելու, տունը ոնց է ջերմամեկուսացված և այլն: 150-ից 200 քմ-ին սովորաբար 12-ից 18 կՎտ դրվածքային հզորությամբ կայանը բավարար է ջեռուցելու համար, կախված է նաև այն հանգամանքից, թե որքան է հոսանքի ծախսը մնացած ամիսներին և այլ սպառիչները գումարած: 10 ԿՎտ-ից բարձր դրվածքային հզորությամբ արևային կայան տեղակայելու դեպքում, եթե որոշել եք էլեկտրական կաթսայով ջեռուցել, ապա ցանկալի է եռաֆազ հոսանք ունենալ, ինչո՞ւ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ միաֆազ համակարգը չի բավարարում նման հզորությամբ կաթսան հոսանքով ապահովելու և տան կենցաղը կազմակերպելու համար, հոսանքի լարումը մեծ սպառումից անկում է ապրում, 190 Վոլտից իջնում է, ընդհանուր սնող գծի հաշվիչի վրա բավականին մեծ ծանրաբեռնվածություն է առաջանում, որից հետո մալուխները սկսում են հալվել։
Ձեզ խաբված չզգալու համար, պետք է ծանոթ լինեք ոլորտի մանրամասներին, որպեսզի ամեն ինչ ճիշտ կազմակերպեք և տնօրինեք։
0 notes
draftoff · 1 month
Text
ինքնավերադարձ
մթնաշաղ է, միտքը անգոյության ստվերում հենակետ է որոնում, չգտնված երազի պես, որ տեղում է (ան)իրականում ու շարունակում մնալ (մեզ պես) ամեն տեղ, ուր կարենանք տեսնել իրեն, մթնալույսը երևանում է, ընգրկվում բիբի լայնությամբ շնչա/սպառում/որում իրենով (ան)ձայնությունները, շողքերը հյուծվում են մթության հետ խաչվող մարմիններին, լուսանցնքները փոխկապված են բազմանձնյա լռությամբ, հավերժության նրբազգացումը կառչել է օդում, հաշիվենրը տանում են անվերջության, իսկ ճանապարհը (ամեն դեպքում) դեպի քեզ (տուն), շրջակայքը ծլարձակվում է գետնափոսերից ու ստվերձակվում երևակայության բնալարերից աշխարհը վրա/տակ է տալիս, երբ այսքան քոնն եմ, որ էալույսվում եմ ինքնահոսելիս, ու արտաշող(վ)ում տեսությամբ, այնքան իմն եմ, որ ամենուր եմ ու ներաշխարհը ծավալվում է բոլոր վեկտորներով ու թեքագծերով, (իրենից դուրս) բազմաշող(վ)ում, սերագր(վ)ում հարթություններում ու նրանց(ից) ձևակերպված մերիդիաններում, որքան լիակոչված են ժամանակներն ու տարածությունները մեզանով, որ մեզանից բացի` ոչինչ չկա, ինքնագիտակցող մարմինը հեռանում է իրենից բոլոր երթուղիներով նամակագրում իրեն, թե ինչպես է լուսաբաց(վ)ել այսօր, (ան)սպասելի վերադառնում իր մոտ, թակում դռները, անց ու դառնում, շրջադարձվում, մայրուղվում, շիկանուm բոլոր լուսացրիչներում, ընթեռց(վ)ում ու միաբառ(վ)ում, հարաբերվում ինքն իր հետ, թախծում իր մասին ու կարոտում իքնիրեն, տառամիջ(վ)ում ու վերջակետ(վ)ում
0 notes
Text
Ի՞նչ են կարդում Երևանում և մարզերում
Tumblr media
Հայաստանի մայրաքաղաք Երևանի, մարզային և համայնքային գրադարանների ամենից հաճախ սպասարկված գեղարվեստական գրքերի միացյալ՝ համադրված ցուցակում 105 գիրք է ընդգրկվել: Այս ամիս Ազգային գրադարանի կազմակերպած հարցմանը մասնակցել են Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանային համակարգը և Աջափնյակի Շառլ Ազնավուրի անվան գրադարանը, ԿԳՄՍ 10 մարզային գրադարանները, Սպիտակի և Ստեփանավանի քաղաքային գրադարանները:
Պատահական չէ, որ Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոսը» և Ակսել Բակունցի պատմվածքները և «Կյորես» վեպը գլխավորում են գրադարանների ապրիլի ամենաշատ սպասարկված գրքերի ցուցակը։ Շիրվանզադեի վեպն ընդգրկված է պարտադիր ընթերցման դպրոցական ծրագրում, իսկ Բակունցի «Կյորեսը» ամսվա գլխավոր գիրքն էր, քանի որ ապրիլի 19-ին Հայաստանի ազգային գրադարանը Բակունցի 125-ամյակին նվիրված ընթերցանության մարաթոն էր կազմակերպել, որի հիմնական մասնակիցները հանրապետության գրադարաններն ու դպրոցներն էին:
Հայ ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանն իր արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասին «Հովազ 1» և «Հովազ 2» վեպերով ամենապահանջարկված հեղինակներից մեկն է։ Գրողը գրադարաններում պարբերաբար հանդիպումներ է ունենում իր ընթերցողների հետ, որոնք անցնում են լեփ լեցուն դահլիճներում։ Աշոտ Աղաբաբյանը ընթերցողների և հետևորդների «բանակ» ունի, որոնք հեղինակից նոր «հովազներ» են ակնկալում և սպասում են գրողի նոր իրապատում գեղարվեստական վեպերին:
Նախորդ ամիսների նման Ալեքս Մայքլիդիս ի «Լռակյաց հիվանդը», «Կույսերը» և «Ցասում» վեպերը գրեթե չեն մնում գրադարարակների վրա։ Ընթերցողական տասնյակներում ներկա են Ռեմարկը և Խալեդ Հոսեյնին, հայ դասականներից Դերենիկ Դեմիրճյանը և Մուրացանը: Գրեթե երկամյա հաղթարշավը շարունակում է դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստին, որի գրքերից 12-ը ներկայացված են մարզային գրադարանների տասնյակներում։
Վերջին ամիսներին հայ դասական գրողների և արտասահմանյան բեստսելլերների հեղինակների հետ մրցակցության է մտել ժամանակակից երիտասարդ գրող Ռուբեն Եսայանը, որի «Թունելից 13կմ հեռավորության վրա» և վերջերս տպագրված «Վանականներն ունեն գաղտնիք» սարսափի ժանրի վեպերը վստահ տեղ են զբաղեցրել շատ գրադարանների ամենապահանջված գրքերի ցուցակներում։
1 note · View note
arsenthecynic · 7 months
Text
Արա էս ինչ շուտվանից ստեղ չեմ գրել, տելեգիս ֆոլով եղեք, հիմա սաղ էնտեղ ա
1 note · View note
blondewoolf · 1 year
Text
Օֆիկը
Օֆիկը գյուղից էր։ Թե որ գյուղից էր՝ չեմ հիշի, դա հաստատ, բայց Օֆիկի նախանձելի գեղեցկությունը երբեք չեմ մոռանա։
Գեղարքունիքի մարզից էր, որտեղ կապուտակ Սևանն է ողջունում ձեզ, ու վառող արևն է քավոր կանգնում բոլորիս գլխին։ Օֆիկը, բայց, սիգ ու իշխան չէր սիրում, որովհետև տան մասին էին հիշեցնում, իսկ նա, ինչպես տասնհինգերորդ դարի փափկամարմին գեղջուկ, տան մասին ամեն ինչ փորձում էր մոռանալ, հավաքել արկղերի մեջ ու դնել կա՛մ չուլանում, կա՛մ սերվանտի ներքևում ազատ ու չերևացող դարակների մեջ։ 
Օֆիկի հայրը բանի պիտանի չէր, իսկ մայրն ընդհանրապես տեսանելի էլ չէր։ Ըստ լեգենդի, հայրը՝ Ցոլակը, հարբեցող էր, ու երբ հարբում էր՝ նաև կնատյաց էր։ Կամ, միգուցե, կնատյաց էր՝ դրա համար էլ հարբում էր։ Ինչևէ։ Մի գինովցած Գեղարքունիքյան երեկո Ցոլակը կացինով ընկնում է կնոջ՝ Օֆիկի մոր հետևից։ Էդ երեկոյից հետո ո՛չ Օֆիկը մեր տեսավ, ո՛չ Ցոլակը՝ կին։ Չորս տարեկան էր։ Չարաճճի, թուխ մաշկով, ու առանց մեր։
Քանի որ գյուղից էր՝ ավտոմատ Օֆիկ էր, ոչ թե Օֆելի կամ Օֆելյա։ Բոյով, բուսաթով, ոսկրոտ, աչքերը մոխրակապույտ էին ու երբ նայում էր քեզ՝ մտքումդ հիսուն անգամ ինքդ քո գեներն ու ձեռի հետ էլ Աստծուն հայհոյում էիր, որովհետև նա ստիպում էր քեզ աղաչել-պաղատել, որ իր մոխրակապույտ աչքերով մի հատ քոսոտ հայացք վրադ գցի։ Ութերորդ դասարանում Օֆիկի կուրծքն արդեն փարթամանում էր ու բոլորը՝ մեծից փոքր, ամոթ-աբուռը կորցրած աչքերը չռում էին առ Օֆիկ։ Մտքում ու նաև իրար մեջ ամոթանք տալիս։
-Անմեր աղջիկ ա։ Խեղճ հերն ի՞նչ անի, մեջտեղից ճղվի՞։
-Ափսոս, հազար ափսոս։
-Էհ…
-Կոֆեն դիր՝ գալիս եմ։
Էսպես էլ անցնում էին գյուղի միակ հետաքրքիր կերպարի՝ Օֆիկի մասին քննարկումներն ու դիցաբանական երկտողների ձոնումները։ Օֆիկն էր մեղավոր, որ ժառանգություն էր ստացել փարթամ կուրծք ութերորդ դասարանում։ Դա միակ բանն էր, որ ժառանգություն կմնար իրեն։ Ո՛չ տուն, ո՛չ տատի-պապի ոսկեղեն, ո՛չ մի տեղ տրցակի մեջ դիզած սովետական ռուբլի։ Ոչ-մի-բան։
Երբ տասնվեց տարեկան էր՝ Երևանի փողոցներն ամիսը մեկ նրա ոտնաթաթերին էին ծանոթանում՝ 38 համար, թեթևի մեջ հարթաթաթ, ամսվա մեջ աշխատում էր նենց բռնացներ, որ ամերիկայի բարեկամների ուղարկած բարձրակրունկները Երևանում հագներ։ Մենք, պարզ է, պիտի նախանձից պայթեինք, որովհետև Օֆիկն էր հագնում, ոչ թե բարձրակրունկներ էր հագը։ 
Ափսոս, որ նա ծնվել էր սովետի մայրամուտի տարիներում ծվարած Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Գեղարքունիքի մարզում։ Այ թե ճակատագիրը որոշեր խաղի սցենարն այլ կերպ դասավորել ու Օֆիկի ծնունդը տեղակայեր անհիշելի ժամանակներում՝ հիմա Ձոն Օֆիկին կկարդայինք ու կզմայլվեինք նրա մոխրակապույտ աչքերով ու փարթամ կրծքով, միգուցե ընդ եղեգան փող լույս ելաներ, ընդ եղեգան փող Օֆիկ ելաներ։ Ո՞վ իմանա։ Ափսո՜ս, հազա՜ր ափսոս։
Օֆիկի գեղեցկության ու քիթը ցցած քայլավծքի մասին հազարավոր փողոցներ ու գյուղեր էին լսել, բայց ցավոք ոչ մեկ, տենց էլ, չգնաց Օֆիկին ուզելու, որ մի հատ մատը չափեին ու հաջորդ շաբաթ շախով-շուխով գային Օֆիկենց տուն՝ մատանի դնելու։ Դա մի մեծ ողբ էր։ Անմեր, արդեն նաև անմարդ ու անհույս Օֆիկը մի գողտրիկ գյուղում, որտեղ ութերորդ դասարանից սկսած ամեն հովիվ ու տան տեր նրա կրծքերի մասին էր մտածում։ Ա՜յ քեզ անբախտ Ցոլակ, կնիկը մի քոռ կացինից վախեցավ, իսկ մինուճար աղջիկն անբախտ մնաց։
-Տեսնես խեղճ մարդուն ո՞վ է թուղթ ու գիր արել։
-Ախր ում ինչ վատություն է արել, որ սենց բախտի է արժանացել։
-Ափսոս, հազար ափսոս։
Աչքը մատանու ճամփին՝ Օֆիկը սկսեց մանկապարտեզներում աշխատել որպես վարիչ, հետո գլխավոր տնտեսվար, որովհետև գլխավոր տնտեսվարներն ավելի շատ էին տուն բերում, ինչքան կարային կթում էին։ Մեղադրելու չէր, ժամանակներն էին թելադրում, Օֆիկները երբեք ուրիշ ու տարբեր չեն լինում, իսկ նպատակն արդարացնում է միջոցները։ Օֆիկը, երևի, Մաքիավելի էր կարդում ու մի զուգահեռ իրականությունում հաստատ դիկտատուրա կհիմներ, կենտրոնը կնշանակեր իրենց գյուղն ու կհրապարակեր «Օֆիկի ֆեմինիստական շարիաթը» օրենսգիրքը։ Որովհետև տարիներն, արի ու տես, չէին խնայել նաև հոր՝ Ցոլակի ձախ ոտքը, որը մի անարժան, քոսոտ բորբոքումից տարել էր մինչև ամպուտացում։ Եվ արդեն Օֆիկի հանդեպ ատելությունը համեմված անճարությամբ հազար կացինների տեղ էր հանում։ Քսանչորս տարեկանում կյանքն ապրած ու տունը մնացած Օֆիկը պետք է մի ձև կարողանար տուն պահել ու հոր՝ հայհոյանքներով լի բերանը կշտացնել։ Իրեն մնում էր միայն գիշերներով մտածել իր հնարավոր քաղաքական դիկտատուրայի ու զուգահեռ իրականությունների մասին։ Թմրանյութերի մասին խոսք գնալ չէր կարող, սա էր Օֆիկի հալյուցինոգենը՝ իր սեփական ուղեղը։
Սովետի ու անկախության սերունդների ջրբաժանում կյանքը Օֆիկին խրթալեն կիսել-տարել էր, չէր մտածել՝ մանկապարտեզի հույսին ապրելու ու անմարդ լինելու ծաղրանքի բեռը կրելու դժվարության մասին։ Ոմն հոր՝ Ցոլակի ձախ ոտքի բացակայության մասին։ Կյանքն իր հունով էր շարժվում, իրեն չէին հետաքրքրում Օֆիկի՝ Երևան տեղափոխվելու ու Չարբախում ապրելու ճարահատյալ տարիները, չէին հուզում գյուղի սարուչոլի զեփյուռի ինտեռվալներում մատանու հույսով հառաչելու տարիները, հեչ չէին հուզում։ Կյանքը միշտ կապույտ արյուն ունեցողի քմծիծաղ էր նետում Օֆիկի ուղղությամբ ու ասում՝
-Սա դեռ սկիզբն է։
Իբր կյանքը չէր Օֆիկի դժգույն տրագիկոմեդիայի հեղինակը, կյանքը չէր որոշել, որ նա պետք է ծնվեր Գեղարքունիքի մարզում՝ չհիշվող անուն ունեցող գյուղում ու ութերորդ դասարանում ունենար փարթամ կուրծք, որը պետք է բավարարեր Գեղարքունիքցի բոլոր քառասունն անց տղամարդկանց ֆետիշները։
Կյանքի անկայուն հողմերը նույնիսկ մի խեղճ ու անհեր մանկիկ չէին շպրտել Օֆիկին, որ ծերության ժամանակ մի բաժակ ջուր բերող լիներ, որ Երևանի բակերում բոշության դուրս գար ընկերների հետ ու Օֆիկին վալերյանկի դռները հասցներ։ Օֆիկը ձայնը կեսի կես օկտավա բարձրացներ թե չէ՝ արդեն գնար երկու հատ մատնաքաշի ու կես գլուխ պանրի հետևից։ Բա ինքն ինչպե՞ս պիտի ապրեր, ում գլուխը պիտի ջարդեր դպրոցում երեք ստանալու համար, ո՞վ պիտի Չարենց ու Սևակ սովորեր ու օգներ՝ լեչո փակել։ Չկար, չկար ու չկար։ 
Կյանքն Օֆիկին որոշեր էր տկար թողնել։ Որոշել էր մի լավ կուշտ փորով լռվել վզին։ Ինչու ոչ՝ նաև կոկորդին։
Արդեն Երևանին դավաճանի հայացքով էր նայում։ Արդեն ինքն էլ, Երևանն էլ գիտեին, որ իրենց մեջ ոչինչ լուրջ չէր, ու Օֆիկը, ցավոք սրտի, ժամանակավոր անցորդ էր։ Ինքն ու Երևանն ապագա չունեին։ Անցան գնացին ջահելության տարիները, Երևանյան ֆոլկլորն արդեն Օֆիկի քիմքին հաճո չէր։ Չարենցն ինչ ուզում է ասած լիներ՝ խավար է, գիշեր է, եսիմ ինչ, Օֆիկը պիտի գնար։ Վերջ։ Որոշված էր։
Բայց մանկապարտեզի գլխավոր տնտեսվար Օֆիկը դժվար էր կարողանում աջ ոտքը փոխել ձախով, դժվար էր կտրվել իրենց գյուղից ու եկել Չարբախ, դժվար էլ Չարբախից գնար դեպի ազատների երկիր, կապիտալիզմի հանգրվան, արդարության օրրան՝ Օ՜, Ամերիկա։ Անմեր, անմարդ, աներեխա Օֆիկն ու՜ր, Ամերիկան ուր։ Ո՞վ պիտի հավատար իրեն, նա երբեք Օֆելյա չէր դարձել, բանից պարզվում է՝ մոխրակապույտ աչքերը կյանքում անպիտան էին։ 
Անկախությունն արդեն ոտքերը պնդացրել էր հայրենիքում, ինքն այլևս Երևանի պատերի հետ համահունչ էր։ Հայրը չկար՝ գնացել էր ձախ ոտքի հետ միավորվելու, Օֆիկը քնելիս չէր մտածում դիկտատուրայի ու Օֆիկ Ցոլակովնայի շարիաթի մասին, նրան մեկ էին Չարբախի թոհուբոհերն ու երեխաների լպիռշ ղժղժոցները։ Մեկ էր ու մեկ։ Մոր դեմքը սվաղել տարել էին ժամանակի քամիները, աղով պատել էին իր պատկերացումները, արդեն չէր հիշում՝ մոխրակապույտ աչքերը մորի՞ց էին մնացել, թե ոչ։ Ոչինչ էլ նրան չէր հուզում։ Ժամանակի մեքենան ուրիշ՝ ավելի կարևոր բաների մասին մտածել էր ստիպում, որբուկ Օֆիկին իր սեփական հոգին հուզվելու ու մտորելու քիչ տարածք էր տալիս։ Թեթև հայացք հիշողության պահոցի մեջ բավական էր, որ կոտրեր իր՝ տարիների բեռերի հետ կառուցած ամուր ողնաշարը։
Բայց անկախության գալով ու պնդանալով ոչ մեկ չերաշխավորեց կայունություն ու աշխատանք, ոչ մեկ չասաց, որ սովն ու ցուրտն անցած-գնացած էտապներ են։ Կամ երազներում էլ հորն ու մորը չէր տեսնելու, բարեկամների հետ կապը չէր կտրվելու։ Չէ։ Երբ հարևանները շենքի շքամուտքից երկու քայլ առաջ չէին կարողանում գալ, իսկ Չարբախի մետրոն Օֆիկին բարև չէր ասել արդեն երկրորդ շաբաթը՝ Օֆիկի տան դուռը ջարդուփշուր եղավ, ընկավ մի կողմ։ Դռներից այն կողմ Օֆիկն էր թե՞ սովից, թե՞ ցրտից, թե՞ հոգնածությունից ընկած մի կողմ։
Պարզ էր, բարեկամներին անհապաղ հավաքել էր պետք ու կարգին հրաժեշտ տալ էր պետք։ Օֆիկն էր, ի վերջո, գրողը տանի, Օֆիկի մոխրակապույտ աչքերն էին, որի նմանը չկար։
Ու էդպես քարին գրվեցին-մոռացվեցին «Օֆիկի ֆեմինիստական շարիաթի» օրենքները, մատանու պատմությունն ու Երևանյան գիշերները։ 
Հիմա արդեն մենք ենք քայլում Երևանի փողոցներում, նայում պատերին ու մոխրակապույտ երկնքին։ Ասում են՝ Երևանում սիրահարվելը հանցագործություն է, բայց անխուսափելի։
Կյանքի դժվարությունները տեսած ու կնճռոտված լամպերը քեզ ժպտում են ու եթե մի փոքր ուշադիր լսես, հաստատ կասեն.
- Ամեն ինչ լավ է լինելու։
Իհարկե, ամեն ինչ լավ է լինելու։ Մնում է Երեւանը քեզ ների։
0 notes
vaspurakan · 1 year
Video
youtube
Մեր դեմ մղվող պատերազմի առաջնագիծը Երևանում է. օգոստոսի 24-ին եկե'ք Ազատ...
0 notes
profdrive · 4 years
Video
youtube
Lրացուցիչ տեղեկատվության նշանները
0 notes
fashion-hairstyling · 3 years
Text
Հակոբ Օհանեան լիբանանահայ կանացի վարսահարդար Երևանում 🇦🇲❣️🇱🇧
#hair #style #brazilianblowout #hairdye #schwarzkopf #kerastase #wella #loreal #loveyou #keratintreatment #beauty #color #brushing #ombre #balayage #hairgoals #hairstudio #hairstyle #fashion #armenian #hayastan #armeniangirl🇦🇲
Tumblr media
3 notes · View notes
tunservice · 8 months
Text
Tumblr media
Էլեկտրիկի Ծառայություններ Երևանում Էլեկտրականության վերանորոգում Անհրաժեշտության դեպքում մասնագետը կարող է կատարել բացակայող նյութերի գնումները Ձեր փոխարեն:
Tun Service ® Կենցաղային Շտապ Օգնություն
010.56.1234 www.tunservice.com
1 note · View note
human-49 · 3 years
Text
Օր 1
Որոշել եմ այլ հարթակներում չգրել այլևս, որովհետև քիչ է, որ վատն եմ դառնում, սկսում հեգնել մարդկանց, հետն էլ անիմաստ ժամանակ եմ վատնում և/կամ ավելի ճիշտ գրում բաներ, որ չպիտի։
Ես արդեն վաղուց չեմ գրում էստեղ ու օրագրերում նույնպես (վերջինը Սարյանի այգում մնաց, մնացածը դատարկ են), ու առհասարակ կարիք չկար գրելու երևի թե մինչև երեկ, երբ ինչ-որ փաբում խմելու, կողքի պատմությունները լսելու ցանկությունը սպառվել էր, քայլելը չէր օգնում, ընկերները և մարդիկ մտերիմ չկային, երբ զգայական որևէ բան կար (գլխիցս դուրս), լացելու անհրաժեշտություն, երբ մենակությունը հոգնածությանը հաղթում էր, երբ ինքնախաբեության տեղ չկար, տունը դատարկ էր, ու նամակներ չկային։
Կանգառում նստած եմ, մարդիկ էլի շատ են ու հետս կապ չունեն, էլի ինչ-որ առանձնության կարիք ունեմ, մարդկանցից դադար վերցնելու, որոշ ժամանակ ինքս ինձ հասկանալու։
Արդեն աշխատավայրում եմ։ Ինչ-որ անիմաստ խոսակցություններ են, գործի որակի հետ կապ չունեցող։
Դասերիս հետ չգիտեմ ինչ անել, հետաքրքրության ալիքը բաց եմ թողել, փորձում եմ ավարտել ուղղակի։ Ընդհանրապես հիվանդանոցից դուրս դասերն անհետաքրքիր ու անիմաստ են թվում, չնայած չեն։ Ես պահի տակ կորցնում եմ նպատակակետս, մտածում` ի՞նչ պիտի արվի, կամ արվի՞ պիտի արդյոք։ Բարդ է ամեն ինչ։
Երևանում մնալու ու գնալու միջև ընտրություն չի կատարվում, մեկ տհաճ ու ճնշող է դառնում քաղաքն էս, մեկ ինչ-որ կարևոր բան կա, որ չեմ գտնում ուրիշ տեղ. շարժ ու անկախություն երևի թե։
Կսկսեմ գրել երևի, կարիք կա քչացնելու շփումը, կողմնորոշվելու ի վերջո։
2 notes · View notes
mamul-am · 9 days
Photo
Tumblr media
Նիկոլ Փաշինյանն ու կինը ավտոմեքենայով շրջել են Երևանում
https://mamul.am/am/news/302914
0 notes
egon-schile · 5 years
Text
Tumblr media
առողջ պատ առողջ երևանում
4 notes · View notes
Text
144 տարի առաջ լույս է տեսել Երևանում հրատարակված առաջին թերթը
Tumblr media
Երևանում հրատարակված առաջին թերթը՝ «Պսակ»-ը, լույս է տեսել 144 տարի առաջ՝ 1880թ. մարտի 15-ին։ Թերթն ընդհատումներով տպվել է մինչև 1884թ. ապրիլի 7-ը։ Հրատարակիչ-խմբագիրն էր ճանաչված մտավորական Վասակ Պապաջանյանը։
Թերթն անդրադարձել է քաղաքի կյանքին, պարբերաբար տպագրվել են թղթակցություններ, լուրեր, նամակներ քաղաքային անցքերի մասին, անդրադարձներ քաղաքային Դումայի քննարկումներին ու որոշումներին, տպագրվել են ֆելիետոններ։
«Պսակ»-ը բովանդակությամբ շատ բազմազան էր. քաղաքային Դումա, հասարակական կյանք, ամենատարբեր դեպքեր ու միջադեպեր։ Տպագրվել են նաև գեղարվեստական գործեր։
Թերթն իր տեսակետները հիմնավորել է Միքայել Նալբանդյանի դրույթներով՝ չհասնելով, սակայն, տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման նալբանդյանական ծրագրերի մակարդակին։
«Պսակը» որոշակի ազդեցություն է գործել ժամանակի հասարակական կյանքի և հարաբերությունների ձևավորման վրա։
Համարձակ պահվածքի պատճառով արժանանալով ցարական գրաքննադատության խիստ բացասական վերաբերմունքին՝ 1884թ. «Պսակ»-ը փակվում է։
«Պսակ»-ից հետո Երևանում պարբերականներ լույս չեն տեսել գրեթե մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակի վերջը։
Թերթն էլեկտրոնային տարբերակով
https://shorturl.at/gIUX5
Նկարում «Պսակ»-ի առաջին և վերջին համարներն են։
0 notes
sirushoofficial · 5 years
Video
Ուզում էի հարցնել՝ քաղաքի որ հատվածն եք կարոտում, երբ ճամփորդում եք)) Եվ հետո հասկացա, որ գտնվելով Երևանում, շատերս այս պահին նույն Աբովյան փողոցն ենք կարոտում ))) «Արմատ»-ի 11րդ էպիզոդը #Youtube ում. ⠀ What part of Armenia do you miss the most? Watch the new Episode of #ARMAT on YouTube! #Ep11 #Lyon https://www.instagram.com/p/B-NJQAOgALg/?igshid=50cr3zemq0k0
1 note · View note