haykuworld-blog
haykuworld-blog
Writing motivation
13 posts
Մոտիվացիան՝գրել
Don't wanna be here? Send us removal request.
haykuworld-blog · 9 years ago
Audio
կդորըմ ես, երաժշտությունը ու լռությունը: 
թե ինչ ստացվեց շատ հուզիչ էր :D
2 notes · View notes
haykuworld-blog · 9 years ago
Photo
Tumblr media
272K notes · View notes
haykuworld-blog · 9 years ago
Text
Մոտիվացիան՝ գրել (Նամակ 2)
Ողջու՜յն:
Հուսով եմ, որ անցած շաբաթվա նամակը գոնե 1%-ով ազդեցություն է գործել ձեր ուղեղի և որ ամենակարևորն է՝ սրտի վրա:
Մենք չափից դուրս շատ ենք ծուլանում, մեզ ուղղակիորեն խեղդում է մեր ծուլությունը ամենուր:
Շաբաթ օրվանից պետք է մի աշխատանք կատարեի՝ ընդամենը 3 էջ ծավալով: Բայց արդեն երեք օր ես տանջվում էի դրա վրա: Ինչու՞: Այո՜, ճիշտ եք, որովհետև ծույլ եմ:
Ցանկացած գործ սկսելուց առաջ հարկավոր է հաղթահարել այդ ֆիզիկական որևէ արտահայտիչ ախտանիշ չունեցող հիվանդության արգելքները:
Ես գիտեմ, որ դուք իմ պես չեք ծուլանում և ամեն ինչ ճիշտ ժամանակին եք անում: Իսկ մինչ այդ՝ այսօր կցանկանայի պատմել մի հետաքրքիր ու շա՜տ օգտակար երևույթի՝ ֆրիրայթինգի (free writing) մասին:
Ողջ աշխարհով մինի ու մեծ կուրսեր են անցկացվում թե՛ համացանցում, թե՛ իրական կյանքում, մարդկանց սովորեցնելու ֆրիրայթինգի արվեստը: Մարդկանց ցույց տալու, որ գրիչը բռնելով ու գրոտելով, համակարգչի ստեղնաշարին մատները հպելով՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ կարող է գրել այն, ինչն իրեն իսկապես անհանգստացնում է, ինչը չի կարող պատմել ընկերոջը/ընկերուհուն, ինչը պարզապես ուզում է անել:
Ֆրիրայթինգի արվեստը, իհարկե, Հայաստանում այդքան էլ ընդունված չէ: Բայց փորձեմ մի քանի փոքրիկ խորհուրդներ տալ, որոնց, համոզված եմ, օգտակար և արդյունավետ կլինեն ընդամենը կիրառելու դեպքում:
Փորձե՞լ եք երբևէ պատկերացնել, որ կարող եք ամեն օր գրել ու ինչու՞ ոչ, հրապարակել դրանք:
Ուրեմն արդեն ժամանակն է փորձելու:
Գնացինք:
Ֆրիրայթինգի կանոնները հեշտ և հասանելի են բոլորին:
Սկզբում վերցնում ենք կամ բացում ենք այն հարթակը՝ թուղթը, բլոգը կամ որևէ այլ երևույթ, որի վրա/մեջ կսկսենք գրել:
Ֆրիրայթինգի ամենակարևոր կանոններից մեկն այն է, որ որոշակի ժամանակի ընթացքում մտքերի հոսքը ամբողջովին գրառում ենք: Այսինքն՝ միացնում ենք հեռախոսի թայմերը կամ ուղղակի նայում ժամին ու ժամ պահում, օրինակ՝ 30 րոպե կամ ավելի քիչ որքան ցանկանում եք:
Ողջ այդ ընթացքում՝ առանց ուշադրությունը այլ երևույթների վրա կենտրոնացնելու, առանց տեղից վեր կենալու, սկսում ենք գրել:
Ինչի մասին ցանկանում եք, ինչը ձեզ այդ պահին անհանգստացնում է, միգուցե ուղղակի իրար հետ կապ չունցող մտքեր, այդ օրվա եղած կամ սպասվելիք դեպքերը: Ամեն բան տեղավորում ենք այդ ժամանակի մեջ:
Ավարտվե՞ց ժամանակը: Ուրեմն ճիշտ պահն է ընթերցելու ու հանգստանալու:
Վերջում կարող եք ինքներդ ձեզ շնորհակալություն հայտնել, միգուցե սուրճ կամ կոնֆետ հյուրասիրել ինքներդ ձեզ: Դուք ամենակարողն եք:
Ֆրիրայթինգը ամեն առավոտ 15 րոպեով՝ միանգամից արթնանալուց հետո, թույլ է տալիս ողջ օրվա համար ունենալ որոշակի տեսլական, նոր գաղափարներ ստեղծել ու գեներացնել: Առավոտյան ֆրիրայթինգը համեղ թեյի կամ տա՜ք ցնցուղի պես օգտակար է: Այն ձեզ նոր շունչ կտա ու մի փոքր էլ ազատություն:
Փորձե՜ք:
Կարևոր չէ՝ երբ կփորձեք ֆրիրայթինգը. առավոտյան, երեկոյան, թե դասամիջոցին կամ միգուցե դասերի ժամանա՞կ. կարևորը ձեզ համոզելն է, որ կարող եք: Մինչ դուք ձեզ համոզեք, ես արդեն դրանում համոզված եմ ☺
Վերջում, կցանկանայի խոսել մի շա՜տ օգտակար կայքի մասին, որ կրում է Daily Page անունը: Կայք կարող եք այցելել հետևյալ հղումով:
Կայքի կարգախոսն է. «Become a better writer» («Դարձի՛ր ավելի լավ գրող»):Իսկ կարգախոսը խոսուն է, քան չափազանցեցված բառերն ու նախադասությունները: Միանալով կայքին՝ կարող եք ամեն օր/շաբաթ ստանալ գաղափարներ կամ մտքեր, որոնց հիման վրա կկարողանաք ձեր ամենօրյա ֆրիրայթինգը կազմակերպել՝ գրել այդ թեմայով: Կյանքի ամենատարբեր ոլորտներին վերաբերող թեմաները իսկական հրավառություն են ստեղծում ամեն օր: Ընդամենը հարկավոր է բաժանորդագրվել և ամեն օր ձեր մեյլին կհրամցվի գաղափարների ու մտքերի յուրահատուկ ամբողջություն:
Հուսով եմ՝ կհավանեք այս միտքը և կգործածեք ձեր կյանքում ^_^
Ֆրիրայթինգի օգնությանն են դիմել այնպիսի հիանալի գրողներ, ինչպիսիք են Ռեյ Բրեդբերին, Թոմ Փիթերս, Էլ Ռայսը, նույնիսկ Նիկոլայ Գոգոլը: Ուրեմն և դու կարող ես: Ուղղկաի հարկավոր է հավատլ ու գնալ առաջ:
Դե ի՞նչ շնորհակալություն ու ցտեսություն: Կրկնում եմ, ես ձեզ բառերին հավատում եմ: Առո՛ղջ եղեք: Մինչ հաջորդ երկուշաբթի:
Սիրով՝
Հայկուհի:
Ժպտացե՜ք ♥
1 note · View note
haykuworld-blog · 9 years ago
Text
Մոտիվացիան՝ գրել (Նամակ 1)
Ողջու՜յն,
Շնորհակալություն «Մոտիվացիան՝ գրել» մինի կուրսին միանալու և բաժանորդագրվելու համար:
Ինչպես արդեն երևի, Ձեզ հայտնի է, ես Հայկուհին եմ և առաջիկա ամսվա ընթացում փորձելու եմ Ձեզ ուժ և հավատ հաղորդել Ձեր երազանքներին ու նպատակներին հասնելու համար:
Եվ որ ամենակարևորն է՝ գրե՜նք միասին :)
Գիտե՞ք:
Մի կարևոր բան եմ նկատել:
Նման մինի կուրսերին մասնակցելը բավականին բարդ է: Երբ ծուլանում ես նույնիսկ մկնիկի վրա սեղմել՝ դիտելու հաղորդագրությունը, ավելի դժվար է դառնում այդ ամենից հետո կարդալը: Չնայած՝ հուսով եմ, որ իմ հաղորդագրությունները կբացեք սիրով, կմոտիվացվեք և ինձ հետ միասին կգրեք՝ խեղդվելու աստիճան … հաճույքով ^_^:
Իհարկե, Դուք մտածում եք, թե ինչու՛ եմ այս ամենը մտածել:
Պատմեմ:
Վերջերս մի գրառում էի կատարել Ֆեյսբուքում, ու այն կարդալով՝ ընկերներիցս մեկն ինձ նամակ էր գրել հետևյալ բովանդակությամբ. «Հա՜կ, ես էլ եմ ուզում գրեմ: Բայց վախենում եմ»:
Մինչ կհարցնեի՝ ինչու է վախենում, կսկսեի մխիթարել ու ապացուցել, որ նա էլ կարող է գրել ինչ ցանկանում է և երբ ցանկանում է, հասկացա՝ ինչոր բան է հարկավոր ձեռնարկել:
Եվ ահա:
Մոտիվացիան՝ գրել:
Ու …
… սկսում ենք ☺
Քանի՜ անգամ է կյանքում Ձեզ հետ հետաքրքիր դեպք կամ հետաքրքիր մարդ հանդիպել, քանի՜ անգամ եք ցանկացել պատմել այդ ամենի մասին, գրել ու հայտարարել ողջ Ֆեյսբուքով, միգուցե՝ ողջ աշխարհով:
Ինչքա՜ն եք ցանկացել բլոգ բացել ու գրել:
Վախեցել եք, ամաչել, մեկ ուրիշ բան:
Չեք արել:
Իսկ ինչու՞:
Երևի այս հարցն էլ չեք տվել:
Իսկ հիմա եկե՜ք հասկանանք մի շատ կարևոր բան: Կարևոր չէ, թե դուք ինչ մասնագիտության տեր եք, կարևորը ցանկությունն է: Եթե բաժանորդագրվել եք, ուրեմն ցանկանում եք ^_^
Միգուցե սիրում եք գրքե՞ր կարդալ կամ սիրում եք համեղ պատրաստե՞լ, երաժշտությու՞ն եք սիրում:
Օու՜: Ես էլ:
Իսկ երբևէ փորձե՞լ եք այդ ամենի մասին գրել:
Եթե ոչ, ուրեմն հենց հիմա!!
Լսու՞մ եք: ՀԻՄԱ:
Ո՛չ մի 5 րոպեից, ո՛չ մի ժամից, չէ՜, վաղն էլ չէ՛:
Այսօր ու հենց հիմա:
Հա ուտելուց կամ դասերն անելուց հետո չէ՜:
Հիշե՛ք: Հենց թողեցիք վաղվան կամ «հետո��-ին, կպարտվեք:
Բա Ձեզ պետք ա՞:
Ըհը: Քանի դեռ հաղթական տրամադրությամբ ենք ու ոգեշնչված բացում ենք բլոգը (ահա հարթակները՝ Blogger, Wordpress, Tumblr, Medium, միգուցե ա՞յլ տարբերակ ունեք, կարող եք կիսվել ☺) կամ Word-ի էջը կամ … կամ… հասարակ թուղթ եք վերցնում՝ տետրակ, բլոկնոտ, ամսագրի կտոր, միևնույնն է, ու ^_^ … սկսում ենք գրել:
Գրում ենք բոլոր այ�� վախերի մասին, որ թույլ չեն տալիս մեզ որևէ քայլ անել:
Ուզում ես մեկի հետ ծանոթանալ, բայց վախենում ես:
Ուզում ես գրել, էլի՛ վախենում ես:
Լիքը-լիքը բան ես ուզում, բայց վախենում ես:
Գրու՞մ ես: Չէ՞:
Է՜: Դե՜հ, գրի՛ր:
Բառերի, համեմատությունների, հայոց լեզվի դասագրքի ճոխ-ճոխ բառերի ետևից մի՛ ընկիր: Գրիր:
Երբ ավարտես, քեզ թեթևացած կզգաս, համոզված եմ:
Հետո՞: Կնայես այդ թղթին ու հերթով, լսու՞մ ես, հերթով, ամեն օր մի վախդ կջնջես ու առաջ կգնաս:
Մինչև անցնի մի շաբաթը ու քեզ նորից հաղորդագրություն գա:
Հետգրություն
Եթե որոշեք բլոգ բացել, եթե հարցեր առաջանան, եթե ցանկանաք պարզապես խոսել, գրում եք ինձ ^_^
Մի՛շտ պատրաստ:
Իսկ եթե ցանկանում եք, կարող եք Ձեր ստացված գրառումներն ուղարկեք ինձ: Ես դրանք կտեղադրեմ մեր «Մոտիվացիան՝ գրել» բլոգում և մերՖեյսբուքյան խմբում:
Գրե՜ք:
Գրե՜ք:
Շնչե՜ք:
Ու կիսվեք ☺
Ես Ձեզ հավատում եմ: Մինչ նոր հանդիպում մեկ շաբաթ անց:
Կսպասեմ ձեր պատասխան հաղորդագրություններին և գրառումներին:
Շնորհակալություն:
Սիրով՝ Հայկուհի☺
Հարցերի դեպքում կարող եք կապվել ինձ հետ՝
Թվիթերում՝ https://twitter.com/haykouhi
Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/haykuhi.grigoryan1
Ինստագրամում՝ https://www.instagram.com/haktorres/:
1 note · View note
haykuworld-blog · 9 years ago
Text
Ձմեռ
Տաք էր: Ու մութ երկնքից
դու նայում էիր ինձ:
Միտքը, որ հուզել էր
ուղեղս,
ճեղքում էր նյարդերս:
Եվ գալիս էի հետ,
հեռանում՝ անհետ:
Ես նայում էի վեր,
որ ընկնեմ անտեր.
անդեր.
անսեր.
անվեր!
Տաք էր: 
Շատ տաք:
Բայց մուք երկնքից
Դու չէիր նայում ինձ:
1 note · View note
haykuworld-blog · 9 years ago
Text
Достань из чемодана пистолет.
 Достань. И заложи его в ломбард. 
Купи на эти деньги патефон 
И где-нибудь на свете потанцуй.
0 notes
haykuworld-blog · 9 years ago
Photo
Tumblr media
արի հաշվենք մեր բացասական պատասխանների քանակը:
հաշվու՞մ ես:
կներես, չի լսվում:
դա էլ դարձավ իմ բացասականության հետքը: հիմքը: վերքը:
մենք քայլ առ քայլ ավելի էինք խոցվում էդ «չէ»-երով:
հա: հա: հա:
կոկորդս պատռվում է այդ հա-երից, որ միշտ մինչ շուրթերիս հասնելը չգիտեմ՝ ոնց, չգիտեմ՝ ինչի, միշտ «չէ» է դառնում:
էդ հույսերը, անզուսպ լույսերը, անգույս տեքստերը, որ վազում են ինձնից քեզ ու հակառակը:
էդ դողերը, որ ուղղակի դուրս են պրծնում մեզնից ու հեռանում:
հեռանում են ինչ-որ տեղ, ինչ-որ կինոյական տրամադրության մեջ ապրելու, սերտելու ու սիրելու:
հետո փախչում են իրականությունից: չնայած չէ, իրենք իրականություն են, որից մենք ենք փախչում:
մեր դողերը փախչում են, որ միասին լինեն:
իրենք գոռան ու ազատվեն էդ «չէ»-երից, որ մեզ խեղդում են:
մենք խեղդվենք, իրենք ապրեն:
մենք մահանանք, իրենք երգեն:
ու մենք դողանք, իսկ թե իրենք …
1 note · View note
haykuworld-blog · 9 years ago
Photo
Tumblr media
(via :Չէ: | Air Blog)
0 notes
haykuworld-blog · 9 years ago
Text
Չակ Պալանիկն այն բառերի մասին, որոնք պետք է մոռանա յուրաքանչյուր գրող
Վեց վայրկյան անց դուք կսկսեք ինձ ատել:
Սակայն վեց ամիս անց դուք կսկսեք ավելի լավ գրել:
Այս պահից, առնվազն, մինչև առաջին կես տարի, ես արգելում եմ ձեզ օգտագործել մտածական բայերը: Ավելի կոնկրետ՝ «մտածել», «իմանալ», «հասկանալ», «գիտակցել», «հավատալ», «ցանկանալ», «հիշել», «պատկերացնել», «ուզել» և հարյուրավոր ուրիշները, որոնք դուք այնքան շատ եք սիրում:
Այդ ցանկի մեջ պետք է ներառվեն նաև. «սիրել»-ը և «ատել»-ը:
Եվ. «լինել»-ը ու «ունենալ»-ը: Նրանց մենք քիչ անց կանդրադառնանք:
Մինչև Սուրբ Ծնունդ դուք չեք կարողանա գրել «Քենի, հետաքրքիր է, Մոնիկան բարկացա՞վ, երբ նա գիշերը հեռացավ»:
Այսինքն դուք ստիպված պետք է գրեք նման մի բան. «Ապա ամեն առավոտ Քենին բացակայում էր, սպասում էր վերջին ավտոբուսին այնքան, մինչև վերցնում էր տաքսին և վերադառնում տուն, որտեղ տեսել էր, թե Մոնիկան ինչպես է քնած ձևանում. ձևանում է, որովհետև նա երբեք հանգիստ քնել չէր կարող այդ առավոտյան: Նա միշտ իր սուրճի բաժակը դնում էր միկրոալիքային վառարանի մեջ: Երբեք նրանը»:
Հերոսներին ինչ-որ բան իմացողը դարձնելու փոխարեն՝ դուք պետք է մտածեք դետալների մասին, որոնք կօգնեն ընթերցողին ավելի լավ նրանց իմանալ: Հերոսներին ինչ-որ բան ցանկանալ ստիպելու փոխարեն՝ դուք պետք է ամեն ինչ այնպես նկարագրեք, որ ինքը ընթերցողը դա ցանկանա: 
Հարկ չէ գրել «Ադամը գիտեր, որ դուր է գալիս Գվենին»: Ավելի լավ է. «Դասերի միջակայքում Գվենը մոտենում էր նրա պահարանին, երբ նա մոտենում է դրան, որպեսզի բացեր: Նա փակում էր աչքերը և դանդաղորեն հեռանում՝ թողնելով սև բարձրակրունկների հետքը ներկված մետաղին և իր օծանելիքի բույրը: Գաղտնաբառով փականը դեռ պահպանում էր նրա հետույքի տաքությունը: Հաջորդ դասամիջոցին Գվենը կրկին այնտեղ կլինի»:
Ոչ մի կրճատում: Միայն յուրահատուկ զգացական մանրամասներ. գործողություն,  բույր, համ, ձայն և զգացմունքներ:
Որպես կանոն, գրողները գործածում են մտածական բայերը գլխի սկզբում: (Նման տեսքով դրանք դառնում են «Հաշվետվության ձև», և ես դրա մասին կխոսեմ քիչ անց): Այսինքն՝ նրանք ամենասկզբից հիմնում են ողջ գլխի ինտենցիան: Իսկ այն, ինչը հաջորդում է դրան, ինչպես պատկերազարդումն է:
Օրինակ. «Բրենդան գիտեր, որ չի հասցնի: Կամրջի ամենասկզբից խցանում էր: Իր հեռախոսի լիցքավորումը ավարտվում էր: Իրեն տանը սպասում էին շները, որոնց պետք էր տանել զբոսնելու, կամ այնտեղ անկարգություն էր: Բացի այդ՝ նա խոս��ացել էր հարևաններին ջրել նրանց ծաղիկները...» Դուք տեսնու՞մ եք, թե ինչպես է առաջին նախադասությունն իր վրա քաշում հաջորդների իմաստը: Այդպես մի՛ գրեք: Դրեք դրա վերջը: Կամ փոխեք. «Բրենդան երբեք ոչինչ ժամանակին չէր հասցնում»:
Միտքը վերացական է: Գիտելիքն ու հավատը ոչ նյութական: Ձեր պատմությունն ավելի ուժեղ կլինի, եթե դուք ցույց տաք միայն ֆիզիկական գործողությունները և նյութապես իրականացնեք ձեր հերոսների առանձնահատկությունները, իսկ ընթերցողին թույլ տաք մտածել և իմանալ: Ինչպես նաև սիրել և ատել:
Մի՛ տեղեկացրեք ընթերցողին. «Լիզան ատում է Թոմին»:
Դրա փոխարեն տվեք որոշակի օրինակ, ինչպես փաստաբանը դատարանում, մանրամասն: Փաստեք ներկայացրեք: Օրինակ. «Անվանականչության ժամանակ ուսուցիչն ասաց Թոմի անունը, իսկ նա դեռ չէր հասցրել պատասխանել. „Այստեղ եմ“, Լիզան բարձրաձայն շշնջաց. „Կեղտոտ հետույք“»:
Սկսնակ գրողների ամենից հաճախ հանդիպող սխալներից մեկն այն է, որ նրանք իրենց հերոսներին միայնության մեջ են թողնում: Դուք գրում եք և միգուցե մենակ եք: Ընթերցողը կարդում է, և նա նույնպես միգուցե մենակ է: Սակայն ձեր հերոսը չպետք է ինքն իր հետ մենակ մնա: Որովհետև նա այդ ժամանակ կսկսի մտածել, անհանգստանալ և հետաքրքրվել: Օրինակ. «Ավտոբուսին սպասելիս Մարկը սկսեց անհանգստանալ, թե ինչքան եկար կտևի ճամփորդությունը...»
Ավելի լավ է գրել. «Ըստ չվացուցակի՝ ավտոբուսը պետք է ժամաներ կեսօրին: Մարկը նայում էր ժամին. 11:57 էր: Այդտեղից երևում էր ճանապարհը մինչև առևտրի կենտրոն, սակայն ավտոբուսը չէր երևում: Առանց կասկածի՝ վարորդը այլ կողմում էր կայանել և քնել էր: Վարորդը քնած է, իսկ Մարկն ուշանում է: Կամ ավելի վատ՝ վարորդը հարբել է, և Մարկը իր յոթանասունհինգ ցենտը տվել է նրա համար, որպեսզի մահանա ճանապարհային պատահարի ժամանակ...»
Երբ հերոսը մենակ է, նա կարող է երևակայել կամ ինչ-որ բա հիշել, սակայն նույնիսկ այդ ժամանկ դուք չպետք է օգտագործեք մտածական բայերը կամ դրանց ինչ-որ վերացական «բարեկամներին»:
Եվ հարկավոր չեն «մոռանալ» և «հիշել» բայերը: Հարկավոր չէ ոչ մի անցում, ինչպես. «Վանդան հիշում էր, թե ինչպես էր Նելսոնն իր մազերը սանրում»: Ավելի լավ է. «Այ ժամանակ, երկրորդ կուրսում Նելսոնը նրա հարթ, երկար մազերով անցկացնում էր իր ձեռքը»: Կրկին. բացահայտե՛ք, հարկավոր չէ կարճ գրել:
Այս ամսվա տնային աշխատանք:
Յուրաքանչյուր նախադասությունից դու՛րս նետեք մտածական բայը. հեռացրե՛ք այն՝ «գաղտնազերծելով»: Իսկ հետո ինչ-որ գեղարվեստական գրականություն թերթեք: Անողո՛ք եղեք: 
«Մարտին պատկերացրեց, թե ինչպես էր ձուկը թռչում լուսնի լույսի ներքո».
«Նենսին հիշեց, թե ինչպես էր փորձում գինին»:
«Լարին գիտեր, որ դիակ է»:
Գտե՛ք և արտագրե՛ք: Արտահայտությունները ուժեղ դարձրե՛ք:
4 notes · View notes
haykuworld-blog · 9 years ago
Quote
Արվեստի գլխավոր գաղտնիքն այն է, որ վերաբերվես գաղափարներիդ, ինչպես կատուների. պարզապես ստիպեք նրանց հետևել ձեզ:
Ռեյ Բրեդբերի
0 notes
haykuworld-blog · 9 years ago
Text
Write about your life in the form of a history lesson.
135 notes · View notes
haykuworld-blog · 9 years ago
Text
Մոտիվացիան՝ գրել
Աշխարհի ամենագեղեցիկ երևույթներից մեկը գրելն է:
Գրել այն, ինչը սիրում ես, ինչի մասին երազում ես, տեսնում ես կամ ցանկանում տեսնել:
Շատերը սիրում են գրել, մյուսներն էլ պարզապես դեռ չեն գիտակցել, որ կարող են ավելին. կարող են գրել, սիրել գրելը ու կիսվել գրառումներով ոչ միայն թղթի կտորների, այլև բոլորի հետ ^_^
Նախագծի նպատակը մասնակիցների մեջ մոտիվացիայի, գրելու նկատմամբ սիրո ու ունակությունները ճիշտ ու տեղին օգտագործելու մեջ է:
Սիրեք այն, ինչով զբաղվում եք: 
ու կհաղթեք :Ճ
1 note · View note
haykuworld-blog · 9 years ago
Photo
Tumblr media
0 notes